Category: Infocom

  • Գյումրիում մենք հնարավորինս արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ. Փաշին…

    🗳 Գյումրիում մենք հնարավորինս արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ. Փաշինյան

    📣 «Չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես, 58 թաղամասում (Գյումրի) կարող են լինել այդպիսի փողոցներ, բակեր»,-այսօր կառավարության հետ քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
    🗣 «Գյումրիում մենք հնարավորինս արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ, մինչ այդ էլ, թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին մենք պետք է արագ՝ այսօրվանից սկսած գործողություններ իրականացնենք»,-նշեց նա: |azatutyun.am|

  • Մանդատները վերցնելու կամ չվերցնելու որոշումը պետք է բոլոր ընդդիմադիր ուժերով կա…

    ‼️ Մանդատները վերցնելու կամ չվերցնելու որոշումը պետք է բոլոր ընդդիմադիր ուժերով կայացնենք՝ նշում է Իշխան Սաղաթելյանը:
    🔻 «Համապատասխան խորհրդակցություններ ենք անցկացնելու ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ, որովհետև կարծում ենք՝ այդ որոշումը պետք է լինի միասնական։ Մի բան ընդամենը այս պահին կարող եմ մեր հայրենակիցներին շատ հստակ ասել, որ մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից։ (…)
    🔻 Ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում. երրորդ ընդդիմադիր ուժին սահմանափակելու, որ մտնի խորհրդարան։ Եթե ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, ակնհայտ է, որ ՔՊ-ն 3/5 ձայն չի ունենալու ԱԺ-ում»,- ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածուն: |news.am|

  • Ստամբուլում նախօրեին հանդիպել են նաև Ադրբեջանի և Վրադտանի ԱԳ նախարարներ Ջեյհուն…

    🇦🇿🇬🇪 Ստամբուլում նախօրեին հանդիպել են նաև Ադրբեջանի և Վրադտանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մակա Բոճորիշվիլին։
    🔸 Նախարարները նշել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի՝ տարածաշրջանային, գլոբալ նշանակությունը, ներառյալ Հարավային գազային միջանցքը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Միջին միջանցքը:
    🔸 Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերի և Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության ապահովումը, ընդգծել են՝ Եվրոպան և Ասիան կապող կարևոր միջանցքի կարգավիճակում Հարավային Կովկասի աճող ռազմավարական նշանակությունը։
    📌 Նշենք՝ Ստամբուլում երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ |azatutyun.am|
    Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Ստամբուլում։

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը սպասում է ձայների վերահաշվարկի արդյունքներին՝ հասկանալ…

    ‼️ «Ուժեղ Հայաստան» դաշինքը սպասում է ձայների վերահաշվարկի արդյունքներին՝ հասկանալու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը, թե ոչ, և միայն դրանից հետո հանդես կգան հայտարարությամբ:
    🔻 «Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անենք, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է, և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, եթե տեսանք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ: (…)
    🔻 Եթե ընդամենը 8 պատգամավոր ՔՊ կուսակցությունից փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»,- նշել է դաշինքից պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը:

  • ԱՄՆ-ն կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ձգտման ճանապա…

    🇺🇸🎉 ԱՄՆ-ն կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ձգտման ճանապարհին. ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Փաշինյանին:
    🗣 «Մենք հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու»՝ TRIPP-ի իրականացումը։ Մենք ակնկալում ենք միասին աշխատել Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու ուղղությամբ»,- հայտնել է Մարկո Ռուբիոն: |azatutyun.am|

  • Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ, գրել և տե…

    ☀️ Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ, գրել և տեսանյութ է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
    🗣 «Մոդելային հաշվարկների համաձայն՝ հունիսի 6-ին Արեգակի կողմից արտանետված պլազմային ամպերից մեկը պետք է այսօր հասնի Երկիր։ Մագնիսական փոթորկի հավանականությունը գնահատվում է 96%»,- գրել է նա։

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշ…

    🇦🇲🇪🇺 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։
    🔸 Կոշտան ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։
    🔸 Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և խաղաղության օրակարգի շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։
    [ՀՀ կառավարություն]

  • Իվետա Տոնոյանի հրապարակած քաղվածքը իրապես սխալ է անցկացվել ԿԸՀ կայք, բայց սխալ ե…

    ❗️Իվետա Տոնոյանի հրապարակած քաղվածքը իրապես սխալ է անցկացվել ԿԸՀ կայք, բայց սխալ են անցկացվել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կարծես բոլորի ձայները։ Այս մասին գրել է ՔՊ կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։
    🗣 «Մասնավորապես, 27/7 տեղամասի ՔՊ-ի ստացած 301 ձայնի փոխարեն կայքում անցկացվել է 63 ձայն։ ՔՊ-ի ձայները գրվել են ԴՕԿ-ի դիմաց, Հայաստան դաշինքի 63-ը՝ ՔՊ-ի դիմաց։
    🔸 Այսպիսով ԲՀԿ-ի գործուն միջամտության արդյունքում սխալի բացահայտումը ՔՊ-ի ձայները այս տեղամասում կավելացնի 238-ով։
    🔸 Կարծես լիովին նույն պատկերն է տիկին Տոնոյանի հրապարակած 27/26-ում, որտեղ ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը։ ՔՊ-ի ձայներն էլ էլի գնացել են ԴՕԿ-ի դիմաց։ Այս տեղամասում էլ ՔՊ-ի ձայները կավելանան 412-ով»,- նշել է նա։
    📣 «Բարգավաճ Հայաստան»-ը դիմելու է վերահաշվարկի համար․ Իվետա Տոնոյան 🗣 «Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում ԲՀԿ-ի ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր…

  • Մենք համոզված ենք, որ «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծված են…

    📣 Մենք համոզված ենք, որ «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծված են, գրել է Արման Թաթոյանը։
    🗣 «Համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որ ինքն իրեն վերագրում է պաշտոնական արդյունքներով։ Հետևաբար, մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։
    🔸 Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց: Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը:
    🔸 Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ։ Մենք չենք պատրաստվում լռել։ Չենք պատրաստվում հրաժարվել մեր պատասխանատվությունից։ Մեր պայքարը շարունակվում է՝ իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում»,- նշել է Թաթոյանը։

  • Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գ…

    🇦🇲🇹🇷 Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
    📌 Նա ընդգծել է, որ հույս ունեն՝ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը՝ առանց հետաձգումների:
    🔸 Ֆիդանի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։ |azatutyun.am|