Category: Infocom

  • Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցների վրա։ Սայիդա Պող…

    ❗️Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցների վրա։
    🔸 Սայիդա Պողոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից երեւում է, որ մի քանի անձ հարձակվում են «Ուժեղ Հայաստանի» շապիկներով մարդկանց վրա ու հարվածում, քաշքշում նրանց։ Ըստ հրապարակված կադրերի՝ մի տղամարդ հարվածում է նաեւ կանանց։ Թե ովքեր են նրանք՝ այս պահին հայտնի չէ։

  • Պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը․ մասնակցել է նաև …

    🚇 Պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը․ մասնակցել է նաև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
    📣 Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հաղորդել է, որ նոր երկաթուղային գիծը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագիծ է, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի և Ասիայի միջև կապի ամրապնդման գործում։ |armenpress.am|

  • Ռուսաստանը վաղվանից սահմանափակում է Հայաստանից կարտոֆիլի, սմբուկի և չրերի արտահ…

    🇷🇺🥔 Ռուսաստանը վաղվանից սահմանափակում է Հայաստանից կարտոֆիլի, սմբուկի և չրերի արտահանումը ՌԴ։
    📣 Գերատեսչության պնդմամբ՝ «սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի մշակվել առաքվող ապրանքների անվտանգության ապահովման հստակ ալգորիթմը»։
    🗣 «Սահմանափակումների ներդրումը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իրեն վերապահված գործառույթը», — նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ։ |azatutyun.am|
    ❗️🍇 «Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 2-ից կսահմանափակի Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։ 📌 Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը։

  • Առաջիկա 10 տարում ոչինչ չեն կարողանա արտահանել Եվրոպա․ դա շատ երկար ու բարդ գոր…

    🍅 Առաջիկա 10 տարում ոչինչ չեն կարողանա արտահանել Եվրոպա․ դա շատ երկար ու բարդ գործընթաց է․ Ռոբերտ Քոչարյան
    🗣 Այս մասին նա ասել է՝ քարոզարշավի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին։ Ըստ նրա՝ եվրոպացի ֆերմերները թույլ չեն տալիս, որ որևէ մեկը մուտք գործի իրենց շուկա։
    📣 Պատասխանելով ՌԴ-ի՝ հայկական գյուղմթերքի ներկրման սահմանափակումների մասին հարցին` Քոչարյանը նշեց՝ «Փաշինյանը գաղափար չունի դեպի ՌԴ արտահանման ծավալների մասին». «Հայաստանը չունի նման փողեր և կորուստները փոխհատուցելու հնարավորություն։ Մի քանի օր առաջ ասում էին, թե հարցը տեխնիկական է, իսկ էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես ասում էր, թե բոլոր հարցերը լուծված են»,- հավելել է Քոչարյանը։ |news.am|

  • Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն ուղարկվել են նոր շո…

    🥒🌹 Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն ուղարկվել են նոր շուկաներ․ Փաշինյան
    Հարցին՝ խոսքը Եվրամիությա՞ն, թե՞ այլ շուկաների մասին է, Փաշինյանը պատասխանել է. «Եվրամիության և այլ»։ Նրա խոսքով՝ արդեն մի քանի գործարար պատվիրակություններ աշխատում են նոր շուկաներում։
    📣 «Այսօր մեր մի քանի գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են, և արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ»,- նշել է վարչապետը։
    🗣 Փաշինյանը վստահեցրել է, որ հայկական արտադրանքի իրացման խնդիր չի լինի․ «Եվ ոչ մի ապրանք չի մնալու։ Հիմա արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով»,- ասել է նա։ |armenpress.am|
    💬 Փաշինյանը սխալ քայլ է համարում ԵԱՏՄ-ի կողմից կիրառվող սահմանափակումները. «Տրամադրում են մարդկանց ԵԱՏՄ-ի դեմ։ Իսկ ինձ համար՝ իբրև ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյայի, դա խնդիր է»: 🗣 Այդ մասին նա ասել է Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ՝ պատասխանելով «Իզվեստիա»…

  • «Բոլորին դեմ եմ»-ը «գործ կարելու» ակցիա է իրականացրել Գլխավոր դատախազության դիմ…

    🪧 «Բոլորին դեմ եմ»-ը «գործ կարելու» ակցիա է իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց։
    🔸 Ակցիայի ընթացքում ոստիկանի կեղծ հագուստով մասնակիցը «գործ կարեց» «Սարդ մարդու» հագուստին, ապա ձեռնաշղթաներ հագցրեց և տարավ։
    📣 «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Սպարտակ Կյուրեղյանը հայտարարեց՝ այս «գործ կարելու» գործողությունը տեսնում են նաև իրականությունում․ «Մենք խիստ անարդար ենք համարում այն, որ Արտուր Օսիպյանին ձերբակալել են․ որևէ պատճառ չկա նրան այսքան ժամանակ պահելու, առավել ևս 14 օր է՝ հացադուլ է անում»։
    🗣 Նրա խոսքով՝ իրենք կարծում են, որ ՀՀ-ում էլի կան քաղբանտարկյալներ բացի Արտուր Օսիպյանից, որոնց գործերը տարբեր կերպ «կարվել են»․ «Կեղծվել են որոշ ապացույցներ, մոտարկվել են։ Այս անարդարությանը չէինք կարող չանդրադառնալ։ Հուսով ենք, որ այս ամենը կտարածվի մարդկանց մոտ, բողոքի ալիք կբարձրանա ու հնարավորություն կընձեռնվի, որ այդ մարդը լինի ազատության մեջ»։

  • Փաշինյանը սխալ քայլ է համարում ԵԱՏՄ-ի կողմից կիրառվող սահմանափակումները. «Տրամա…

    💬 Փաշինյանը սխալ քայլ է համարում ԵԱՏՄ-ի կողմից կիրառվող սահմանափակումները. «Տրամադրում են մարդկանց ԵԱՏՄ-ի դեմ։ Իսկ ինձ համար՝ իբրև ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյայի, դա խնդիր է»:
    🗣 Այդ մասին նա ասել է Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ՝ պատասխանելով «Իզվեստիա» թերթի լրագրողի հարցին։
    📌 Անդրադառնալով «Ռոսելխոզնադզորի» արձանագրած խախտումներին՝ Փաշինյանը նշել է՝ առանձին ընկերություններ կարող են խնդիրներ ունենալ, բայց, ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է լավացնել որակի նկատմամբ վերահսկողությունը։ |arm.sputniknews.ru|

  • Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի …

    ‼️ Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի որդին ճանաչվել է տուժող:
    👨‍⚖️ Դատարանը բավարարել է Սաշա Աֆյանի վերաբերյալ դատարանում քննվող քրեական գործի շրջանակում դատախազի միջնորդությունը :
    ℹ️ Դատախազը 2026թ. ապրիլի 27-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի կենտրոնում, այնուհետև ոստիկանության բաժնում խոշտանգման ենթարկված, սակայն ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով ապօրինի դատապարտված, իսկ հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի որդուն նույնպես տուժող ճանաչելու վերաբերյալ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Ձերբակալվել է Ալիկ Ալեքսանյանը. ՔԿ-ն հայտնում է բազմաթիվ անձանց նյութապես շահագր…

    Ձերբակալվել է Ալիկ Ալեքսանյանը. ՔԿ-ն հայտնում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի բացահայտման մասին
    🔻 ՔԿ-ն պարզել է, որ 2025թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2026թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից որպես «Նվիրատվություն», «Փոխառության տրամադրում» փոխանցվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար:
    🔻 Ըստ ՔԿ-ի՝ Ալիկ Ալեքսանյանը գումարն օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով՝ աշխատանքի ընդունված քաղաքացիներին մեկ կամ ավելի ամիս որպես աշխատավարձ, ինչպես նաև ծառայությունների մատուցման դիմաց վճարելու քողի ներքո, նյութապես շահագրգռել է՝ ուղղորդելով մասնակցել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի ցույցերին և հավաքներին:

  • Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայո…

    ‼️ Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:
    📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    [ՀՀ ՊՆ]