Category: Infocom

  • #ԱԱ_2026 3-0. Ֆրանսիան և Շվեդիան մտածեցին ֆուտբոլասերների առողջության մասին և խ…

    🇫🇷🇸🇪 #ԱԱ_2026 3-0. Ֆրանսիան և Շվեդիան մտածեցին ֆուտբոլասերների առողջության մասին և խաղի ելքը որոշեցին հիմնական ժամանակում՝ ֆրանսիացիների հաջողությամբ։
    Իր հաշվին դարձյալ դուբլ ձևակերպեց Մբապեն, գոլի հեղինակ դարձավ նաև Բարկոլան։
    🥅 Հուլիսի 5-ին՝ ժամը 01։00-ին, ականատես կլինենք աշխարհի երկակի չեմպիոն, այս առաջնության ֆավորիտներից Ֆրանսիայի և աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային ԱԱ-ից դուրս թողած Պարագվայի դիմակայությանը 1/8 եզրափակիչում։

  • «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից մեկը հայտնաբերվել է և կալանավոր…

    ❗️ «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից մեկը հայտնաբերվել է և կալանավորվել, 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
    📌 Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հայտնաբերվածը Վահե Թավաքալյանն է։

  • Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 30-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղե…

    🔸 Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 30-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։
    📣 Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, փաստաբանները խնդրել են արդարացնել նրանց։
    📌 Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին։ |factor.am|

  • ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը՝ միավորված գո…

    ⚖️ ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը՝ միավորված գործով որպես ապացույց սոցիոլոգ Մարիամ Մխիթարյանի եզրակացությունը կցելու վերաբերյալ։
    🔸 Մխիթարյանին որպես վկա հրավիրելու մասով միջնորդությունը մերժվել է:
    🔸 Գործով որպես պատասխանող կողմի՝ ԿԸՀ-ի ներկայացուցիչ այսօրվանից դատաքննությանը կմասնակցի նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
    📌 Նշենք, որ արդեն հինգերորդ օրն է՝ ՍԴ-ում ընթանում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը։ |pastinfo.am|

  • ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաս…

    🇦🇲🇬🇪 ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
    🔸 Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության ընդլայնման, երկկողմ հարաբերությունների և Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման հարցերը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել փոխայցերը։
    🔸 Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և երկարամյա արդյունավետ համագործակցության վրա։
    [ՀՀ ներքին գործերի նախարարություն]

  • Հունիսին Սևանի մակարդակի բարձրացումը դարձել է դիտարկումների պատմության երկրորդ …

    🌊 Հունիսին Սևանի մակարդակի բարձրացումը դարձել է դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձրը, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
    🗣 «Հունիսյան ավելի մեծ բարձրացում արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության (1927-2026 թթ․) ամենաջրառատ տարին։
    🔸 Նախորդ օրվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է ևս 1 սմ-ով, ինչի արդյունքում արդեն գերազանցվել է 1993 թվականի ցուցանիշը։ Սա ևս մեկ կարևոր վկայություն է, որ 2026 թվականը Սևանա լճի համար բարենպաստ տարի է»,- գրել է նա։

  • Կասեցվել է «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ի «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրությո…

    🧀 Կասեցվել է «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ի «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
    📌 Արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով չի համապատասխանել պահանջներին։ Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար։
    🥛 Կասեցվել է նաև «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակի արտադրությունը։ Արտադրվել է սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։
    📌 Փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել պահանջներին «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, իսկ վանիլային պաղպաղակ «Բրիկետիկ»-ի նմուշը` «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով։
    [ՀՀ ՍԱՏՄ]

  • Փաշինյանը մասնակցելու է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավո…

    🇦🇲🇮🇷 Փաշինյանը մասնակցելու է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության։ Այս մասին հաղորդում է Թեհրանում գործող ISNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանի խոսքերին։
    🗣 «Փուրմոհամադիի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հեղափոխության սպանված առաջնորդի հուղարկավորությանը»,- ISNA-ի փոխանցմամբ նշել է Շահվերդյանը։ |azatutyun.am|

  • Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանն…

    🇦🇲🇪🇺 Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին։
    📌 Դեսպան Մարագոսը շնորհավորել է Փաշինյանինընտրությունների արդյունքների առիթով։ Ընդգծվել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության և զարգացման։
    🔸 Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։
  • ՀՌՀ-ն բավարարել է «Ազատություն թիվի» ՍՊԸ դիմումը և 2026թ․ հուլիսի 1-ից ուժը կոր…

    ՀՌՀ-ն բավարարել է «Ազատություն թիվի» ՍՊԸ դիմումը և 2026թ․ հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ընկերությանը 2021թ․ փետրվարի 3-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։