Category: Infocom

  • Մի շարք անձինք մեղադրվում են կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործ…

    🚙🪪 Մի շարք անձինք մեղադրվում են կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու մեջ։

    💰 Նշված անձինք քաղաքացիներին վստահեցրել են, թե իբր ՀՀ ՆԳՆ Գյումրի քաղաքի և Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքների՝ իրենց ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կկազմակերպեն գումարի դիմաց ապօրինի եղանակով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը, սակայն քաղաքացիներից գումարը վերցնելուց հետո այն որևէ պաշտոնատար անձի չեն փոխանցել և նշված գործընթացը չեն կազմակերպել:
    ⚖️ Կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար երեք անձի մեղադրանք է ներկայացվել: Եվս երեք քաղաքացու մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու փորձի, իսկ մեկ անձի՝ դրան օժանդակելու համար:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Հրաչյա Ղազարյանն ազատվել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությա…

    Հրաչյա Ղազարյանն ազատվել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելի վարչապետ Բենիամ…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին բռնակցել Արևմտյան ափի տարածքները։
    💬 «Ես թույլ չեմ տա Իսրայելին բռնակցել Արևմտյան ափը…. Արդեն բավական է։ Ժամանակն է կանգ առնելու»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ հարցն անձամբ քննարկել է Նեթանյահուի հետ։ |civilnet.am|

  • Հրաչյա Ղազարյանն ազատվել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությ…

    ‼️ Հրաչյա Ղազարյանն ազատվել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:

  • TikTok-ի աշխատանքն ԱՄՆ-ում կանցնի ամերիկյան բիզնեսի վերահսկողության տակ: Այդ մա…

    🇺🇸🇨🇳 TikTok-ի աշխատանքն ԱՄՆ-ում կանցնի ամերիկյան բիզնեսի վերահսկողության տակ: Այդ մասին հրամանագիր ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    📄 Հրամանագրում ընդգծվում է, որ նոր կառույցում «ամենամեծ մասնաբաժինն ու վերահսկողությունը» կունենան ԱՄՆ քաղաքացիները: Չինական ByteDance ընկերությունը դրանում «20%-ից պակաս» մասնաբաժին կստանա, իսկ «մնացած մասը պատկանելու է որոշակի ներդրողների»։
    📍 Հրամանագիրն անվանված է «Պահպանել TikTok-ը՝ պաշտպանելով ազգային անվտանգությունը»: |tert.am|

  • Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել՝ հիմնվելով տարած…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Այս մասին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ |tert.am|

  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքի շրջան…

    🇦🇲🇺🇸🇦🇿ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև եռակողմ շփումներ են ունեցել:
    📌 Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության և դրա հետագա ամրապնդման գործում:
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՀՀ–ն որոշել է կրկին երկարաձգել ՀՀԱԷԿ շահագործման ժամկետը մինչև 2036թ.։ Այս նախա…

    📌 ՀՀ–ն որոշել է կրկին երկարաձգել ՀՀԱԷԿ շահագործման ժամկետը մինչև 2036թ.։ Այս նախագիծը «Ռոսատոմ» կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների հետ ՀՀ-ի արդյունավետ գործընկերության արդյունքը։
    🗣️ Երկրում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստողծվում է ՀԱԷԿ-ում, հայտարարել է Փաշինյանը։ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևոր բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։ Ամեն ինչ արվում է ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը պահպանելու համար, և ստուգումները անցկացվում են ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին համապատասխան։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Գիտության օրենք՝ առանց ռազմավարական ծրագրերի․ «Գիտուժ» «Գիտուժ» նախաձեռնություն…

    📃👩‍🔬 Գիտության օրենք՝ առանց ռազմավարական ծրագրերի․ «Գիտուժ»
    📣 «Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել ԱԺ կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի վերաբերյալ․
    🔸 «Օրենքն ընդունվում է առանց անվտանգային, տնտեսական և ակադեմիական հետազոտությունների միասնական պետական ռազմավարական շրջանակի առկայության։ Մասնավորապես, բազմիցս քննարկվող բարձր-տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, տիեզերական գործունեության ռազմավարությունները դեռ չեն մշակվել կամ գործարկվել։
    🔸 Օրենքը բացառում է ինքնակառավարվող պետական գիտական կազմակերպությունների ցանցերի գոյությունը, ինչպիսիք գործում են բազմաթիվ զարգացած երկրներում։ Այս սահմանափակման համար չի ներկայացվել հստակ և փաստարկված հիմնավորում», — ասված է հայտարարության մեջ։

  • ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանի և Ադ…

    🇺🇸 ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված հարցերի շուրջ մշտական կապի մեջ է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։
    🗣 «Թուրքիայում մեր դեսպան Թոմ Բարրաքն ունի երկու վստահելի անձ, որոնք չափազանց կարևոր են տարածաշրջանում տեղի ունեցող ամեն ինչի համար։ Մեկը՝ պարոն Իբրահիմ Քալընն է՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը, մյուսը՝ Հաքան Ֆիդանը՝ արտաքին գործերի նախարարը։ Եթե խնդիր է առաջանում, լինի դա Ադրբեջանում, Հայաստանում կամ Ուկրաինայում, այդ պարոնները այդ ոլորտների մեծ գիտակներ են», – ասել է Ուիթքոֆը։
    📌 Նրա խոսքով, փոխգործակցությունը իրականացվում է ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքի միջոցով։ «Ես զանգահարում եմ Թոմին և հարցնում՝ ինչ կարծիք ունի Իբրահիմը տվյալ հարցի վերաբերյալ։ Մենք այսպես ենք աշխատում։ Ունենք բազմաթիվ հաջողված օրինակներ նման համագործակցության շնորհիվ», – հավելել է նա։ |civilnet.am|