Category: Infocom

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում երեկ ընդունել է 9-րդ գումարման ԱԺ «Ուժեղ …

    🔸 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում երեկ ընդունել է 9-րդ գումարման ԱԺ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։
    🗣 Կաթողիկոսն ընդգծել է, որ «հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել ըստ սահմանված կարգի և ձևավորված ավանդության մասնակցելու Ազգային ժողովի անդրանիկ նիստին և բերելու պատգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունը և Հայրապետական իր պատգամը։ Վեհափառ Հայրապետն ի մասնավորի խոսել է երկրում և ազգային կյանքում տիրող մտահոգիչ կացության և առկա ծանր հիմնախնդիրների մասին»:
    📌 Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտնել էր, որ քանի որ Կաթողիկոսը ներկա չի եղել ԱԺ անդրանիկ նիստին, իրենք են գնալու Մայր Աթոռ՝ օրհնություն ստանալու:
  • Հունաստանում երկու հրշեջ ուղղաթիռներ են բախվել միմյանց՝ մայրաքաղաք Աթենքից հյու…

    🇬🇷 Հունաստանում երկու հրշեջ ուղղաթիռներ են բախվել միմյանց՝ մայրաքաղաք Աթենքից հյուսիս-արևմուտք ավելի քան 100 տուն ավերած խոշոր հրդեհը մարելու գործողությունների ժամանակ։
    🔹 Ուղղաթիռներից մեկի անձնակազմը հայտնաբերվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պաշտոնյաների խոսքով՝ շտապօգնության մեքենաները մեկնում են դեպքի վայր՝ նրանց դուրս տեղափոխելու համար։
    🔸 Ինչ վերաբերում է երկրորդ ուղղաթիռին, հաղորդվում է, որ այն հայտնաբերվել է։ Որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։ |azatutyun.am|

  • Առնվազն 5 մարդ զոհվել է, ևս 41 ուղևոր և անձնակազմի անդամ շարունակում են համարվե…

    🛳 Առնվազն 5 մարդ զոհվել է, ևս 41 ուղևոր և անձնակազմի անդամ շարունակում են համարվել անհետ կորած Ինդոնեզիայի Մադուրա կղզու մոտ գտնվող ուղևորատար լաստանավում բռնկված հրդեհից հետո։
    🔹Նավի վրա գտնվել է 271 մարդ։ Կիրակի օրվա դրությամբ փրկարարներին հաջողվել է տարհանել 225 ուղևորի և անձնակազմի անդամների։ Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։
    🔻 Հրդեհը բռնկվել է կիրակի առավոտյան, սակայն դրա պատճառները դեռևս չեն պարզվել։ |news.am|

  • 9֊րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն ավարտվեց. այն կշարունակվի վաղը` օգոս…

    📌 9֊րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն ավարտվեց. այն կշարունակվի վաղը` օգոստոսի 3֊ին։
    🔶 Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսում է աշխատանքները 📌 «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` խորհրդարանական հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը…

  • Օգոստոսի 2-ին Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել։ Փրկա…

    🚨 Օգոստոսի 2-ին Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել։
    🔻 Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա և մոտ 1,8 մ խորությունից դուրս են բերել քաղաքացու դին։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Արտաշատի «Արմենիա» ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո 14…

    🏥 Արտաշատի «Արմենիա» ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ։
    🔹 Բուժօգնություն ստանալուց հետո 14 քաղաքացիներն էլ դուրս են գրվել։
    🔸 ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի, շրջակա միջավայրի, ռեստորանի սպասարկող անձնակազմի և խոհանոցի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։
    🔻 Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։
    [Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ…

    ❗️ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին։

  • RT-ի «Պայքարը Հայաստանի համար»․ 25 հոդված և շուրջ 3000 համակարգված վերահրապարակո…

    RT-ի «Պայքարը Հայաստանի համար»․ 25 հոդված և շուրջ 3000 համակարգված վերահրապարակում
    🔸RT-ն մայիսի 5-ից մինչև հունիսի 11-ը «Պայքարը Հայաստանի համար» էջում տեղադրել է Հայաստանի մասին 25 հրապարակում
    🔸Վերլուծելով էջի բոլոր 25 հրապարակումները՝ նկատել ենք, որ 42 անգամ հիշատակվում է Հայաստանի՝ Ռուսաստանից տնտեսական կախվածության մասին։
    🔸«The Battle For Armenia» էջում Հայաստանի մասին հրապարակված նյութերից 15-ը շուրջ 3000 անգամ արտատպվել են Big News Network-ում, որը բովանդակության զանգվածային տարածման անգլալեզու կայքերի ցանց է:
    Կարդալ հոդվածը

  • Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացն այս պահին ավելի առաջ…

    📌 Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացն այս պահին ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։

    🗣 «Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի շուտ վերացրեց Հայաստանից երկաթուղային տարանցման սահմանափակումները, քան Թուրքիան։ Թուրքիան էլ դա արեց։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմա նաև ուղիղ առևտուր կա՝ նկատի ունեմ նավթամթերքը»,- նշել է Ռուբինյանը։
    🔹 Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Թուրքիան առավել ակտիվ քայլեր ձեռնարկի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում։ |armenpress.am|
    🇦🇲🇹🇷 Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուն և սպասում է Թուրքիայի կողմից պայմանավորվածության իրագործմանը։ 🔸 Այս մասին Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն…

  • Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող …

    🇦🇲🇹🇷 Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուն և սպասում է Թուրքիայի կողմից պայմանավորվածության իրագործմանը։
    🔸 Այս մասին Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ասել է ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
    🔹 Խամոյանը հետաքրքրվել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին հինգ տարիների ընթացքում ինչ արդյունքներ են գրանցվել։
    🗣 «Կան մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրագործվել են, և պայմանավորվածություններ, որոնք սպասում են իրենց իրագործմանը»,- ասել է Ռուբինյանը։ |armenpress.am|
    📌 Իշխան Սաղաթելյանը հարց ուղղեց Ռուբինյանին․ «Իբրև ԱԺ նախագահի թեկնածու՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ որևէ պարագայում Տիգրանաշենը չեք հանձնելու»։ 🗣 «Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը՝ 29, 743 կմ քառակուսի է, և դա լիակատար և…