Category: Infocom

  • «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է: Այս մասին հայտն…

    📌 «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է:
    🔹 Այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ |azatutyun.am|

  • Իշխան Սաղաթելյանը հարց ուղղեց Ռուբինյանին․ «Իբրև ԱԺ նախագահի թեկնածու՝ կարո՞ղ ե…

    📌 Իշխան Սաղաթելյանը հարց ուղղեց Ռուբինյանին․ «Իբրև ԱԺ նախագահի թեկնածու՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ որևէ պարագայում Տիգրանաշենը չեք հանձնելու»։
    🗣 «Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը՝ 29, 743 կմ քառակուսի է, և դա լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է։ Ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ կառավարության ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է․ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ներսում են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման միջոցով»,- պատասխանեց ԱԺ նախագահի թեկնածուն։
    🔻 Ռուբինյանի խոսքով՝ մյուս հարցերը պետք է լուծվեն՝ ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի և կարող են տարբեր լուծումներ ունենալ։
    🔹 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը հարցրեց Ռուբեն Ռուբինյանին, թե արդյոք Թուրքիայում «մտերմություն արել է որևէ թուրքի հետ»։ 🗣«Չէ, չեմ արել»,- պատասխանեց Ռուբինյանը։

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը հարցրեց Ռուբեն Ռուբի…

    🔹 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը հարցրեց Ռուբեն Ռուբինյանին, թե արդյոք Թուրքիայում «մտերմություն արել է որևէ թուրքի հետ»։
    🗣«Չէ, չեմ արել»,- պատասխանեց Ռուբինյանը։
    📌 Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ամբիոնի մոտ ելույթ ունենալիս «քաղաքական նեյտրալություն» չի պահելու, սակայն նիստը վարելիս լինելու է չեզոք։

  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջ…

    📌 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանին։
    🔻 Այլ խմբակցություններ թեկնածու չեն ներկայացրել։

  • Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը …

    🔶 Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը չի մասնակցում ԱԺ մեկնարկային նիստին։
    📌 Նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Կնյազ Հասանովը հաստատել էր, որ կաթողիկոսին հրավեր չի ուղարկվել։
    📌 Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ 🗣 Կնյազ Հասանովը հորդորեց հետևել կանոնակարգին․…

  • Մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստը վարում է ամենատարեց…

    🔹Մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:
    🔸 Նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։
    🔶 Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսում է աշխատանքները 📌 «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` խորհրդարանական հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ ուշ երեկոյան հայտարարել է, որ «Իրանի և Մերձավոր…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ ուշ երեկոյան հայտարարել է, որ «Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների խնդրանքով» ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր հարձակումից, քանի դեռ հնարավոր է արագ գործարք ձեռք բերել Իրանի միջուկային հավակնությունները կասեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ։
    📌 «Հաշվի առնելով այս խնդրանքը՝ հանուն աշխարհի ապագա բարօրության, ինչպես նաև հաջողակ և բարգավաճ Իրանի գոյատևման, համաձայնել եմ չեղարկել հարձակումը՝ պայմանով, որ հնարավոր կլինի արագորեն գործարք կնքել», – Truth Social-ում գրել է Թրամփը։ |azatutyun.am|

  • Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողո…

    🔶 Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսում է աշխատանքները
    📌 «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` խորհրդարանական հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը` ժամը 10:00-ին:
    📃 Նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերն են՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, Էթիկայի հանձնաժողովի ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: |azatutyun.am|

  • Մոսկվայի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքի Balzi Rossi իտալական ռեստորանում տե…

    🇷🇺 Մոսկվայի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքի Balzi Rossi իտալական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել է։
    🔻 Նախնական տվյալներով՝ միջադեպի պահին ռեստորանը փակ է եղել սովորական այցելուների համար․ այնտեղ անցկացվում էր մասնավոր խնջույք։ |news.am|

  • Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյան…

    📌 Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը: Այս մասին հայտնում են դաշինքի ֆեյսբուքյան էջում:
    📃 «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը. Նարեկ Կարապետյան Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյան Ռուբեն Մխիթարյան Արեգա Հովսեփյան Մամիկոն Ասլանյան Մարիաննա Ղահրամանյան Հայկ Սուքիասյան Արգիշտի Դարբինյան Իրինա Յոլյան Էդգար Ղազարյան…