Category: Infocom

  • Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում, համոզված լինելով, որ մոտակա…

    ‼️ Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում, համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին:
    👮‍♂️ Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    Մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
    [ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]

  • Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի անունից հանդես եկող անձինք …

    🎞 Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի անունից հանդես եկող անձինք ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք և նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։
    ⚖️ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Մոնակոյի կենտրոնում հունիսի 29-ի երեկոյան բնակելի շենքի մուտքի մոտ պայթյուն է տ…

    🇲🇨 Մոնակոյի կենտրոնում հունիսի 29-ի երեկոյան բնակելի շենքի մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Երեք մարդ է տուժել, նրանցից երկուսը ծանր վիճակում են՝ հայտնել է Մոնակոյի պետական նախարար Քրիստոֆ Միրմանդը։
    ℹ️ Իշխանությունները դեպքը որակել են որպես կանխամտածված գործողություն։ Ոստիկանությունը փորձում է հայտնաբերել կասկածյալին:
    🇺🇦 Տեղական մամուլը գրում է, որ վիրավորները, ըստ ամենայնի, ուկրաինացի ընտանիքի անդամներ են՝ երկու մեծահասակ և 13-ամյա դեռահաս։ AFP-ն ու ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ տուժածներից մեկը կարող է լինել Մոնակոյում բնակվող ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։ |azatutyun.am|

  • #ԱԱ_2026 Մարոկկոն դժվար խաղում հաղթեց Նիդերլանդներին և 1/8 եզրափակիչում է։ Խաղի…

    🇳🇱🇲🇦 #ԱԱ_2026 Մարոկկոն դժվար խաղում հաղթեց Նիդերլանդներին և 1/8 եզրափակիչում է։
    🥅 Խաղի ելքը դարձյալ չորոշվեց ո՛չ հիմնական ժամանակում, ո՛չ լրացուցիչ (ավարտվեց 1-1), և Մարոկկոն առավելության հասավ 11-մետրանոց հարվածաշարում, որը ևս աչքի չընկավ գոլառատությամբ (3-2):
    ⚽️ Հուլիսի 4-ին՝ ժամը 21։00-ից, ականատես կլինենք Կանադա-Մարոկկո դիմակայությանը։

  • #ԱԱ_2026 Պարագվայը պատմական հաղթանակ տարավ Գերմանիայի հավաքականի նկատմամբ՝ դուր…

    🇵🇾🇩🇪 #ԱԱ_2026 Պարագվայը պատմական հաղթանակ տարավ Գերմանիայի հավաքականի նկատմամբ՝ դուրս թողնելով աշխարհի քառակի չեմպիոնին Աշխարհի առաջնությունից։
    🥅 Հիմնական և ավելացված ժամանակում 1-1 ավարտելուց հետո պարագվայցիները ավելի ուժեղ գտնվեցին 11-մետրանոց հարվածաշարում։
    ⚽️ Պարագվայը կմրցի Ֆրանսիա-Շվեդիա զույգի հաղթողի հետ։

  • #ԱԱ_2026 Ճապոնիա-Բրազիլիա հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով՝ 2-1 հաշ…

    🇯🇵🇧🇷 #ԱԱ_2026 Ճապոնիա-Բրազիլիա հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Հաղթական գոլը հեղինակեց Մարտինելին 96-րդ րոպեին։
    ⚽️ Բրազիլիան 1/8 եզրափակիչում (Round of 16) կմրցի Կոտ դ՚Իվուար-Նորվեգիա հանդիպման հաղթողի հետ։
  • Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնակա…

    🔸 Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ նորագույն անվտանգային պաշտպանիչներով և հատուկ մշակված դիզայնով։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը երեքշաբթի բանակցությու…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը երեքշաբթի բանակցություններ կանցկացնեն Կատարում։
    🗣 «Իրանը հանդիպում է խնդրել։ Այն տեղի կունենա վաղը՝ Դոհայում»,- գրել է Թրամփը Truth Social-ում, բայց մանրամասներ չի հայտնել։
    📌 Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ երեքշաբթի Կատարում տեղի կունենան ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը կփորձեն ընդհանուր մեկնաբանության հասնել նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների վերաբերյալ։ |1lurer.am|

  • Բջջային կապի հնարավորություն ունեցող յուրաքանչյուր սարք ունի նաև եզակի մի թիվ՝ …

    📱 Բջջային կապի հնարավորություն ունեցող յուրաքանչյուր սարք ունի նաև եզակի մի թիվ՝ բջջային հեռախոսի միջազգային նույնականացուցիչ (IMEI)։ Հայաստանի կառավարությունն օրերս հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ստեղծել տվյալների հսկայական բազա, որտեղ մարդու անձնական տվյալներն ու բջջային հեռախոսների IMEI կոդերը կգրվեն կողք կողքի։
    📍Այս համակարգի միջոցով պետությունը կարող է իմանալ, թե ով ինչ սարքով ու մոտավորապես որտեղ է միանում ցանցին։
    Ի՞նչ է IMEI կոդը, ինչի՞ համար է կառավարությունը ցանկանում ստեղծել նման բազա, ի՞նչ մտահոգություններ ունեն տեղեկատվության անվտանգության մասնագետները և ո՞ր երկրներն են կիրառում այս համակարգը․ կարդացե՛ք «Բջջային ու անձնական տվյալները՝ պետության ձեռքում․ ինչ է նախատեսում IMEI միասնական համակարգը» հոդվածում։
    📱 Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների հետևողականության համար, փորձագետը խնդիրներ է տեսնում։ 📌 Կառավարության հիմնավորման համաձայն՝ վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝…

    Բջջային ու անձնական տվյալները՝ պետության ձեռքում․ ինչ է նախատեսում IMEI միասնական համակարգը — Infocom

    Բջջային ու անձնական տվյալները՝ պետության ձեռքում․ ինչ է նախատեսում IMEI միասնական համակարգը Բջջային կապի հնարավորություն ունեցող յուրաքանչյուր սարք ունի

  • Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ, լրագրողների հետ զրու…

    🇦🇲🇷🇺 Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ, լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր հայտարարության մասին, որ ընտրություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է ունենալու։
    📣🇷🇺 Պուտինի հետ պայմանավորվեցինք՝ ընտրություններից հետո կմեկնեմ նորից, հանդիպում կունենանք, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ Նիկոլ Փաշինյան 📌 Փաշինյանն նշել է, որ այս խոսակցությունը եղել է հունիսի 1-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգել էր իր ծննդյան…