Category: Infocom

  • Հունիսին Սևանի մակարդակի բարձրացումը դարձել է դիտարկումների պատմության երկրորդ …

    🌊 Հունիսին Սևանի մակարդակի բարձրացումը դարձել է դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձրը, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
    🗣 «Հունիսյան ավելի մեծ բարձրացում արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության (1927-2026 թթ․) ամենաջրառատ տարին։
    🔸 Նախորդ օրվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է ևս 1 սմ-ով, ինչի արդյունքում արդեն գերազանցվել է 1993 թվականի ցուցանիշը։ Սա ևս մեկ կարևոր վկայություն է, որ 2026 թվականը Սևանա լճի համար բարենպաստ տարի է»,- գրել է նա։

  • Կասեցվել է «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ի «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրությո…

    🧀 Կասեցվել է «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ի «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
    📌 Արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով չի համապատասխանել պահանջներին։ Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար։
    🥛 Կասեցվել է նաև «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակի արտադրությունը։ Արտադրվել է սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։
    📌 Փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել պահանջներին «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, իսկ վանիլային պաղպաղակ «Բրիկետիկ»-ի նմուշը` «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով։
    [ՀՀ ՍԱՏՄ]

  • Փաշինյանը մասնակցելու է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավո…

    🇦🇲🇮🇷 Փաշինյանը մասնակցելու է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության։ Այս մասին հաղորդում է Թեհրանում գործող ISNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանի խոսքերին։
    🗣 «Փուրմոհամադիի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հեղափոխության սպանված առաջնորդի հուղարկավորությանը»,- ISNA-ի փոխանցմամբ նշել է Շահվերդյանը։ |azatutyun.am|

  • Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանն…

    🇦🇲🇪🇺 Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին։
    📌 Դեսպան Մարագոսը շնորհավորել է Փաշինյանինընտրությունների արդյունքների առիթով։ Ընդգծվել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության և զարգացման։
    🔸 Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։
  • ՀՌՀ-ն բավարարել է «Ազատություն թիվի» ՍՊԸ դիմումը և 2026թ․ հուլիսի 1-ից ուժը կոր…

    ՀՌՀ-ն բավարարել է «Ազատություն թիվի» ՍՊԸ դիմումը և 2026թ․ հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ընկերությանը 2021թ․ փետրվարի 3-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։

  • Բաքուն հատուկ մեխանիզմ է ստեղծում, որի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացինե…

    🔸 Բաքուն հատուկ մեխանիզմ է ստեղծում, որի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց իրենց ինքնությունը բացահայտելու, տեղեկատվություն տրամադրել ղարաբաղյան պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ։
    💬 Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության փոխտնօրեն Շարաֆաթ Հասանովը։
    🗣 «Տրամադրված տեղեկատվությունն օգտագործվելու է բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ այն տրամադրած անձը որևէ պարագայում պատասխանատվության չի ենթարկվի»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ |azatutyun.am|

  • Արդարադատության նախարարը հերքել է տեսակետները, թե IMEI կոդերի պարտադիր գրանցման…

    💬 Արդարադատության նախարարը հերքել է տեսակետները, թե IMEI կոդերի պարտադիր գրանցման նախագիծը քաղաքացիներին նկատմամբ վերահսկողություն սահմանելու փորձ է։
    🗣 «Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պիտի նախատեսվի բոլոր նմանատիպ դեպքերի համար և հիմա մենք աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ և կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պիտի փարատվեն»,- ասել է Սրբուհի Գալյանը ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում: |civilnet.am|
    Ի՞նչ է IMEI կոդը, ինչի՞ համար է կառավարությունը ցանկանում ստեղծել նման բազա, ի՞նչ մտահոգություններ ունեն տեղեկատվության անվտանգության մասնագետները և ո՞ր երկրներն են կիրառում այս համակարգը․ կարդացե՛ք «Բջջային ու անձնական տվյալները՝ պետության ձեռքում․ ինչ է նախատեսում IMEI միասնական համակարգը» հոդվածում։

  • Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում, համոզված լինելով, որ մոտակա…

    ‼️ Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում, համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին:
    👮‍♂️ Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    Մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
    [ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]

  • Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի անունից հանդես եկող անձինք …

    🎞 Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի անունից հանդես եկող անձինք ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք և նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։
    ⚖️ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Մոնակոյի կենտրոնում հունիսի 29-ի երեկոյան բնակելի շենքի մուտքի մոտ պայթյուն է տ…

    🇲🇨 Մոնակոյի կենտրոնում հունիսի 29-ի երեկոյան բնակելի շենքի մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Երեք մարդ է տուժել, նրանցից երկուսը ծանր վիճակում են՝ հայտնել է Մոնակոյի պետական նախարար Քրիստոֆ Միրմանդը։
    ℹ️ Իշխանությունները դեպքը որակել են որպես կանխամտածված գործողություն։ Ոստիկանությունը փորձում է հայտնաբերել կասկածյալին:
    🇺🇦 Տեղական մամուլը գրում է, որ վիրավորները, ըստ ամենայնի, ուկրաինացի ընտանիքի անդամներ են՝ երկու մեծահասակ և 13-ամյա դեռահաս։ AFP-ն ու ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ տուժածներից մեկը կարող է լինել Մոնակոյում բնակվող ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։ |azatutyun.am|