Category: Infocom

  • Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսու…

    Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը | Հանրագիտ
    🎙🔬 Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ Նելլի Բաբայանը «Հանրագիտ» պոդքաստում խոսում է՝
    🔸 թունաբանական հետազոտությունների և ավելի անվտանգ աշխարհի,
    🔸 մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգների,
    🔸 բջջային մակարդակում հետազոտությունների և դրանց սահմանափակումների,
    🔸 մեքենայական ուսուցման միջոցով հիվանդությունների զարգացման մեխանիզմների ուսումնասիրման,
    🔸 անհատականացված թերապիայի հնարավորությունների,
    🔸 մեքենայական ուսուցման գործիքները կենսաբանական հետազոտություններում կիրառելու,
    🔸 Toxometris.ai ստարտափը ստեղծելու և ինդուստրիայի հետ կապի,
    🔸 երիտասարդ գիտնականների մասին։

    Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը | Հանրագիտ

    #infocom #ինֆոքոմ
    Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ Նելլի Բաբայանը «Հանրագիտ» պոդքաստում խոսում է՝
    — թունաբանական հետազոտությունների և ավելի անվտանգ աշխարհի,
    — մեզ շրջապատող…

  • «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբեր…

    🚗 «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝
    🔹 հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան և Նալբանդյան փողոցը,
    🔹 հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ է լինելու Հանրապետության հրապարակն ամբողջությամբ,
    🔹 հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 24:00-ն, փակ է լինելու Սախարովի հրապարակն ամբողջությամբ,
    🔹 հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցները։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Անհետ կորած անձանց հարազատներից Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է։ Այս մա…

    ⚖️ Անհետ կորած անձանց հարազատներից Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Տաթև Սողոյանը։ 👨‍⚖️ Միջնորդությունը քննվում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի…

  • Փոխգնդապետ Ռոման Իսախանյանի վկայությամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ …

    ⚖️ Փոխգնդապետ Ռոման Իսախանյանի վկայությամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ սանրման աշխատանքների մեկնած իրենց խումբը նահանջել է՝ առավոտյան համալրված կազմով շրջափակման մեջ մնացած քիմիկներին օգնության գնալու մտադրությամբ։ Հաջորդ օրը, սակայն, այդպես էլ չեն մեկնել։
    🔸Դատարանում հարցաքննության ժամանակ նրա եւ տուժողների իրավահաջորդների միջեւ վիճաբանություն սկսվեց, իրավիճակը լարվեց։ Գեներալ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, ի նշան բողոքի, լքեց դահլիճը։ Դատարանը հայտարարեց, որ այդ վարքագիծը կքննարկի հաջորդիվ՝ պաշտպանի ներկայությամբ, իսկ ծնողներից մեկի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նկատողության տեսքով․
    🗣 «Հարգելի՛ վկա, մենք բազմաթիվ վկաներ ենք հարցաքննել եւ դեպքի հանգամանքները հաշվի առնելով՝ ըմբռնումով ենք մոտենում․․․ Այս ծնողները Ձեր ընկերների ծնողներն են, միաժամանակ ծնողները պետք է հաշվի առնեն, որ վկան էլ իրենց որդիների հետ մասնակցել է պատերազմի, եւ պետք է հարգալից վերաբերվեն նրան»,- նշեց դատավորը։
    📎 Կարդալ ավելին

    Ըստ փոխգնդապետի՝ նահանջել են՝ հաջորդ օրը քիմիկների հետեւից գնալու մտադրությամբ, բայց այդպես էլ չեն գնացել — Infocom

    Ըստ փոխգնդապետի՝ նահանջել են՝ հաջորդ օրը քիմիկների հետեւից գնալու մտադրությամբ, բայց այդպես էլ չեն գնացել 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի կապի գումարտակի հրամանատար Ռոման Իսախանյանի վկայությամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ…

  • Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Երրորդ հանրապետության և չորրորդ հանրապետության մ…

    💬 Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Երրորդ հանրապետության և չորրորդ հանրապետության միջև եղած տարբերությունները».
    🔸 «Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, չորրորդը հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա.
    🔸 Երրորդ Հանրապետությունում Սահմանադրության, ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, չորրորդը հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի.
    🔸 Երրորդ Հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է և ֆորմալ, չորրորդը հանրապետությունում պետք է լինի հստակ և անառարկելի.
    🔸 Երրորդ Հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, չորրորդը հանրապետությունը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է, և հայրենիք փնտրելու կարիք չկա»:

  • ՀՖՖ-ն մոտ 15 000 դոլարով տուգանվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայա…

    ⚽️💰 ՀՖՖ-ն մոտ 15 000 դոլարով տուգանվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով:
    📌 Ըստ ՖԻՖԱ-ի՝ հանդիպման ընթացքում տեղի են ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, կարգի և անվտանգության խախտումներ, ներխուժում խաղադաշտ կամ ներխուժման փորձ, ճայթուկների կամ այլ հրավառ առարկաների օգտագործում: |armenpress.am|

  • Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսի ժամանակ, Սերժ Սարգսյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցի…

    📢 Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսի ժամանակ, Սերժ Սարգսյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է բանավեճի իր առաջարկի մասին։
    🗣 «Պատկերացնո՞ւմ եք՝ պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած երեք նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի:
    🔸 Ընդ որում՝ այդ ժանրը, որ ես քեզ հետ բանավիճելու բան չունեմ, լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց խոսացածի 99,9%-ը բանավեճ է ինձ հետ: Իսկ չեն գալիս բանավեճի, որովհետև խոսացածի 99,9%-ը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է, եւ դա շատ հեշտությամբ ցույց կտամ […]»,- Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում ասել է Փաշինյանը։

  • Այսօր կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը։ Այդ մասին հ…

    🇷🇺🇹🇷 Այսօր կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
    🔸 Հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների նախագահները անդրադարձել են երկկողմ համագործակցության մի շարք խնդիրներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող կացության շուրջ։ |azatutyun.am|

  • Մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով. Սերժ Սարգսյանը՝ 2026-ի ընտրությու…

    📣 Մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով. Սերժ Սարգսյանը՝ 2026-ի ընտրություններին մասնակցության մասին
    🗣 «Ես հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին: Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով: Երբ դրա ժամանակը մեր կարծիքով գա, մենք մեր որոշումը կհայտնենք»,- «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
    📌 «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին, այսօր հայտարարել է, որ այս պահի անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ են կենտրոնացած։

  • Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսո…

    📣 Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ։
    📌 Այս մասին Բաբայանը հայտնել է ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ չբացառելով, որ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը կարող է լինել վարչապետի թեկնածու։
    🗣 Բաբայանը նշել է, որ համատեղ կաջակցեն «Հայրենիք» կուսակցության առաջադրած թեկնածուին` բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին, Էջմիածնի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ըստ նրա՝ այս ընտրությունների արդյունքները որոշիչ կլինեն՝ հասկանալու 2026-ի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը։ |civilnet.am|