Category: Infocom

  • Վեցերորդ օրն է, ինչ ՍԴ-ն քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահա…

    ⚖️🗳 Վեցերորդ օրն է, ինչ ՍԴ-ն քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։

    ԿԸՀ նախագահը քիչ առաջ, անդրադառնալով ԲՀԿ փաստաբան Հովհաննես Խուդոյանի երեկվա դիտարկմանը, հերքեց, թե ընտրողների թվի տարբերություն կա։
    💬 Երեկ Խուդոյանը հայտարարել էր, որ ստորագրված մատյանները ԿԸՀ-ի հրապարակած մասնակցության տվյալների հետ համադրելուց հետո սկզբում շուրջ 27 հազար ստորագրության տարբերություն են հայտնաբերել։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի պարզաբանումից հետո, ըստ որի՝ տարբերության մի մասը վերաբերում է գաղտնի ցուցակով քվեարկած զինծառայողներին և կալանավայրերում գտնվողներին, դեռ 4-5 հազար ընտրողի անհամապատասխանություն է մնացել։ Խուդոյանը չէր բացառել, որ դրա պատճառը կարող է լինել քվեաթերթիկների հնարավոր լցոնումը կամ ընտրական գործընթացի վերահսկման թերությունները։ |azatutyun.am|
    Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, «Հետք»

  • Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ: Որոշումը ստորագրել է ՀՀ …

    Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ:
    ✍️ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը:
    Նիկոլ Փաշինյանի այլ որոշումներով ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Դանիել Դանիելյանը (մշակույթ) և Հասմիկ Ավագյանը (սպորտ):

  • Չնայած միջազգային փաստաթղթերի համաձայն՝ պետությունն ունի ընտրելու և հանրաքվեին …

    🔻 Չնայած միջազգային փաստաթղթերի համաձայն՝ պետությունն ունի ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների շրջանակը որոշելու հայեցողություն՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարները մտահոգություններ ունեն նախագծերով առաջարկվող նշված կարգավորումների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
    🔻 Նկատի ունենալով վերը նշվածը և այն, որ իրավունքների սահմանափակմանն առնչվող ցանկացած նախաձեռնություն ազդեցություն է ունենում մարդու իրավունքների ընդհանուր համակարգի տեսանկյունից՝ ՄԻՊ-ը կարևորում է, որ նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ:
    [ՄԻՊ]
    ՔՊ նոր նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին:

  • Կատարում ամերիկյան և իրանական պատվիրակությունները չեն հանդիպի: Թեհրանը հայտարար…

    Կատարում ամերիկյան և իրանական պատվիրակությունները չեն հանդիպի:
    🇮🇷 Թեհրանը հայտարարել է, որ իրանական տեխնիկական բանակցությունների պատվիրակությունը կայցելի Կատար, սակայն չի հանդիպի ամերիկյան պատվիրակությանը, որը երեկ էր ժամանել այդ երկիր։
    🇺🇸 Ամերիկացի բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը նախօրեին Կատարում հանդիպել են երկրի վարչապետ և ԱԳ նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ-Թանիին՝ քննարկելով Թեհրանի հետ տեխնիկական բանակցությունները։ |azatutyun.am|
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը երեքշաբթի բանակցություններ կանցկացնեն Կատարում։

  • #ԱԱ_2026 Մեքսիկան ևս 1/8 եզրափակիչում է. Էկվադորի հետ հանդիպումն ավարտվեց 2-0 հ…

    🇲🇽🇪🇨 #ԱԱ_2026 Մեքսիկան ևս 1/8 եզրափակիչում է. Էկվադորի հետ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով։
    🟥 Խաղի ավելացված ժամանակում գրանցվեց այս առաջնության 2-րդ կարմիր քարտը, որը բարձրացվում է բերանը ձեռքով փակելով խոսելու համար։ Կարմիր քարտ ստացավ Էկվադորից Ինկապյեն։
    ⚽️ Մեքսիկան կմրցի Անգլիա-Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն զույգի հաղթողի հետ։

  • #ԱԱ_2026 3-0. Ֆրանսիան և Շվեդիան մտածեցին ֆուտբոլասերների առողջության մասին և խ…

    🇫🇷🇸🇪 #ԱԱ_2026 3-0. Ֆրանսիան և Շվեդիան մտածեցին ֆուտբոլասերների առողջության մասին և խաղի ելքը որոշեցին հիմնական ժամանակում՝ ֆրանսիացիների հաջողությամբ։
    Իր հաշվին դարձյալ դուբլ ձևակերպեց Մբապեն, գոլի հեղինակ դարձավ նաև Բարկոլան։
    🥅 Հուլիսի 5-ին՝ ժամը 01։00-ին, ականատես կլինենք աշխարհի երկակի չեմպիոն, այս առաջնության ֆավորիտներից Ֆրանսիայի և աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային ԱԱ-ից դուրս թողած Պարագվայի դիմակայությանը 1/8 եզրափակիչում։

  • «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից մեկը հայտնաբերվել է և կալանավոր…

    ❗️ «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից մեկը հայտնաբերվել է և կալանավորվել, 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
    📌 Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հայտնաբերվածը Վահե Թավաքալյանն է։

  • Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 30-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղե…

    🔸 Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 30-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։
    📣 Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, փաստաբանները խնդրել են արդարացնել նրանց։
    📌 Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին։ |factor.am|

  • ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը՝ միավորված գո…

    ⚖️ ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը՝ միավորված գործով որպես ապացույց սոցիոլոգ Մարիամ Մխիթարյանի եզրակացությունը կցելու վերաբերյալ։
    🔸 Մխիթարյանին որպես վկա հրավիրելու մասով միջնորդությունը մերժվել է:
    🔸 Գործով որպես պատասխանող կողմի՝ ԿԸՀ-ի ներկայացուցիչ այսօրվանից դատաքննությանը կմասնակցի նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
    📌 Նշենք, որ արդեն հինգերորդ օրն է՝ ՍԴ-ում ընթանում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը։ |pastinfo.am|

  • ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաս…

    🇦🇲🇬🇪 ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
    🔸 Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության ընդլայնման, երկկողմ հարաբերությունների և Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման հարցերը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել փոխայցերը։
    🔸 Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և երկարամյա արդյունավետ համագործակցության վրա։
    [ՀՀ ներքին գործերի նախարարություն]