Category: Infocom

  • Այսօր՝ մայիսի 28-ին, քաղաքական ուժերը ուղերձներ են հղել Հանրապետության օրվա առթ…

    🗳 Այսօր՝ մայիսի 28-ին, քաղաքական ուժերը ուղերձներ են հղել Հանրապետության օրվա առթիվ, ինչպես նաեւ մեկնաբանել այսօրվա տոնական զորահանդեսը, որը համընկավ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 21-րդ օրվան։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 21-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 21-րդ օրը — Infocom

    Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առթիվ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել տոնական զորահանդես, որի ժամանակ ցուցադրվել են շուրջ 7 երկրների

  • «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները …

    📄 «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 477 մլն 746 հազար դրամ եկամուտ և 783 մլն 669 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ արհեստական բանականութ…

    🇦🇲🇷🇺 Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ արհեստական բանականության զարգացման ուղղությամբ, ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
    🗣 «Համոզված եմ, որ ԱԲ-ի զարգացման պատասխանատու մոտեցումը թույլ կտա մեր երկրներին ձևավորել կայուն անվտանգ և մրցունակ ապագա:
    🔸 Այս առումով տվյալների մշակման ենթակառուցվածքների և ամպային լուծումների զարգացումը Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից է»,-նշել է նա։ |tert.am|

  • Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակությու…

    🇦🇲🇺🇸 Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն։
    🗣 «Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, ապա այն շարունակում է գործել, և մենք առայժմ որևէ նախադրյալ կամ սպառնալիք չենք տեսնում, որ այդ բազան այնտեղ չլինի»,- հավելել է նա։ |aravot.am|

  • Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց…

    ‼️ Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել, «Սպուտնիկ Արմենիայի»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։
    📌 Փաստաբանի խոսքով՝ միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում։
    ⚖️ Երիցյանը հայտնել է՝ իր վստահորդների մասով դիմել է դատարան՝ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար։ Նա վստահ է՝ ցանկացած դատարան պարտավորեցնելու է ձեռնպահ մնալ նման գործողություններից։

  • Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասի…

    🇷🇺🗳 Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասին. Զախարովա
    📣 «Ռուսաստանցի դիտորդների ցուցակները սահմանված կարգով ուղարկվել էին հավատարմագրման գործընթացի համար, ինչպես պահանջում էր հայկական կողմը։ Ցավոք, հայ գործընկերները ոչ պաշտոնական ձևաչափով իսկապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկման անցանկալիության մասին։ Խոսքը Պետդումայի երեք պատգամավորի և Կարաչայ-Չերքեզիայի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասին է։
    🗣 Ռուսաստանցիներին հավատարմագրումից հրաժարվելու որոշումն առաջացնում է խորը ափսոսանք և շփոթություն։ Մենք պատրաստ չենք ընդունել այդ տրամաբանությունը և ստիպված կլինենք դա հաշվի առնել Երևանի հետ մեր հետագա աշխատանքում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչու են նրանց նկատմամբ կիրառվել նման ոչ բարեկամական գործողություններ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ |hetq.am|

  • Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-…

    🏅 Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
    📌 Նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարին շքանշանը շնորհվել է առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար։

  • Պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել…

    🏅 Պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։
    [ՀՀ ՊՆ]
  • Հանրապետության օրվա առթիվ 4 զինվորականների գեներալ-մայորի կոչում է շնորհվել։ Նր…

    📣 Հանրապետության օրվա առթիվ 4 զինվորականների գեներալ-մայորի կոչում է շնորհվել։ Նրանք են՝
    🔸 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանը․ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը։
    📌 ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին էլ շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

  • Արթուր Օսիպյանը պետք է ներողություն խնդրի․ գիտեք՝ չգիտե՞նք իր և Ղարաբաղի իշխանո…

    💬 Արթուր Օսիպյանը պետք է ներողություն խնդրի․ գիտեք՝ չգիտե՞նք իր և Ղարաբաղի իշխանության կապերի մասին․ Նիկոլ Փաշինյան
    🔻 «Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել ա, Ղարաբաղի հարց ա առաջ տանում, որտեղ ա եղել ինքը պատերազմի ժամանակ։ (․․․)
    🔻 Ինքը և իր նմանները, խոսքս վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտային, նրանք փախածներն են, որոնք պատանդ են պահել մի հատ Ղարաբաղում Ղարաբաղի ժողովրդին, հիմա էլ պատանդ են պահում Հայաստանում»,- նշեց Փաշինյանը։
    Օսիպյանը շարունակում է իր պայքարը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի