Category: Infocom

  • Վեդիում անչափահաս քույրերին առնչվող դեպքով 2 անձի ձերբակալելու որոշում է կայացվ…

    ❗️ Վեդիում անչափահաս քույրերին առնչվող դեպքով 2 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։ [Քննչական կոմիտե] |1lurer.am|
    ⚖️ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի և Դ.Ա.-ի նկատմամբ՝ խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։ …

  • ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական և Եվրաս…

    🇦🇲🇺🇲 ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական և Եվրասիական հարցերով փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը։
    🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են «TRIPP» նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր։
    🔸 Խուդաթյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության հետ առկա հարուստ աշխատանքային օրակարգը։
    [ՀՀ ՏԿԵ նախարարություն]

  • Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը: Լրագրողների …

    🇷🇺 Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը:
    📣 Լրագրողների հարցին ի պատասխան՝ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Մոսկվան բարեկամ բոլոր երկրների ղեկավարներին հրավիրել է մասնակցելու շքեթին։
    🗣 Կոպիրկինը նաև նշել է, որ տեղյակ չէ` Փաշինյանն ընդունել է հրավերը, թե ոչ։

  • Քույրերից մեկն առերեսվել է Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց հետ և հաստատել է՝ տղա…

    📣 Քույրերից մեկն առերեսվել է Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց հետ և հաստատել է՝ տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության:
    🗣 Այս մասին հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ չնայած սրան՝ տղամարդիկ ազատության մեջ են, ունեն վկայի կարգավիճակ:
    ⚖️ Քննչականից փոխանցել են, որ այս գործով այս պահի դրությամբ մեղադրյալ դեռ չկա: |azatutyun.am|
    ℹ️ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված տեղեկության վերաբերյալ։ 📌 2026թ․ փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը հաղորդում է ներկայացրել, որ Վ.Ե.-ն անառակաբարո արարք է կատարել իր դստեր նկատմամբ՝ օգտվելով նրա անօգնական վիճակից…

  • Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ: …

    Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ:
    🗳 ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 65, դեմ՝ 1:
    Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր՝ 67 կողմ, 0 դեմ ձայներով:

  • Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝«Ազատություն…

    🇺🇸 Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝«Ազատություն նախագիծ»-ը, կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք հնարավոր է համաձայնագիր կնքել և ստորագրել: Նա շեշտել է, որ շրջափակումը կմնա ուժի մեջ։
    📌 «Ազատություն նախագծի» մեկնարկից մեկ օր անց ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Իրանը չի վերահսկում Հորմուզը, իսկ նեղուցում իր գործողություններով ԱՄՆ-ն ցանկանում է ոչ թե վերսկսել պատերազմը, այլ պաշտպանել առևտրային նավերին: |azatutyun.am|

  • Բելառուսի ԱԳՆ է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը: «Հայ դիվան…

    🇦🇲🇧🇾 Բելառուսի ԱԳՆ է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:
    📣 «Հայ դիվանագետին ներկայացվել է խիստ բողոք և հանձնվել է նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ»,- հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն:
    📌 Ըստ ԶԼՄ-ների՝ Բելառուսական կողմի դժգոհության պատճառ են դարձել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները, որտեղ նա նշել էր, որ Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը:

  • Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվե…

    🇫🇷🇦🇲 Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է։
    «Զվարթնոց» օդանավակայանում Էմանուել Մակրոնին ճանապարհել են ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

  • Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազ…

    🇷🇺🇺🇸 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։
    🔸 Կողմերը քննարկել են միջազգային հարաբերությունների ներկայիս իրավիճակը, ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ շփումների ժամանակացույցը։ |shantnews.am|

  • Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցի…

    🇦🇲🇹🇷 Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը «Երևանյան երկխոսություն» երրորդ համաժողովի շրջանակներում։
    🔸 Կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի ներկա առաջընթացի վերաբերյալ և ողջունել են Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի` վերջերս տեղի ունեցած հանդիպումը։
    🔸Ներկայացուցիչները մատնանշել են պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման արձանագրության ստորագրումը։ |armenpress.am|