Category: Infocom

  • Փաշինյանը Սևանում խոստացավ աջակցության ծրագրեր անել, եթե որևէ ապրանքի արտահանմա…

    ‼️ Փաշինյանը Սևանում խոստացավ աջակցության ծրագրեր անել, եթե որևէ ապրանքի արտահանման արգելքը անարդար է եղել:
    🗣 «Այն, ինչ պետք էր արտահանել և չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորում կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսության մեջ տուժողներ չլինեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
    📌 Ապա ՔՊ վարչապետի թեկնածուն հիշեցրեց, որ այս ընտրությունները խաղաղության մասին են, և պետք չէ մոռանալ դրա մասին և կենտրոնանալ «բիբարի խնդրի» վրա: Ի պատասխան քաղաքացիներից մեկն արձագանքեց, որ «և՛ խաղաղությանը պետք է տեր կանգնել, և՛ բիբարին», ինչին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք»:

  • Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Կոտայքի մարզի Բյուրեղավա…

    🎞 Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի բնակչին խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
    ⚖️ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մեղադրյալներ, կատարվել խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [Հակակոռուպցիոն կոմիտե]

  • Վաղ առավոտից Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում։ ՆԳՆ-ից 1lurer….

    🔍 Վաղ առավոտից Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում։
    🗣 ՆԳՆ-ից 1lurer.am-ին հայտնել են, որ քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները երկու տասնյակից ավելի հասցեներում իրականացնում են խուզարկություններ։

  • Արդեն երրորդն օրն է՝ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Մի…

    ℹ️ Արդեն երրորդն օրն է՝ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների վարձակալած բնակարաններում՝ հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
    📌 Երիցյանի պնդմամբ՝ Մհեր Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։
    🗣 «Չնայած տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից և բացի այդ՝ վերջինս արդեն երեք տարուց ավել է բնակվում է ՌԴ-ում, այդուհանդերձ, ինտենսիվ գործողությունները շարունակվում են, իսկ նրա նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում»,- գրել է փաստաբանը:
    Վարչապետի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

  • Թրամփը հայտարարել է՝ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո իսրայելական զորքերը …

    🇺🇸🇮🇱 Թրամփը հայտարարել է՝ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո իսրայելական զորքերը չեն մտնի Բեյրութ:
    🗣 «Շատ արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Նեթանյահուի հետ, շատ լավ հեռախոսազանգ ունեցա «Հեզբոլահ»-ի հետ, և նրանք համաձայնեցին, որ բոլոր կրակոցները դադարեցվեն»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։ |azatutyun.am|

  • Վարչապետի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մ.Մ.-ի նկատմամբ խափանմա…

    ‼️ Վարչապետի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
    📌 Այս մասին 1lurerին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
    ‼️ Բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն պլանավորած անձանցից մեկի ինքնությունը. նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ 🔸 «Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2024թ. օտարերկրյա…

  • «Ռոսսելխոզնադզոր»- ը հունիսի 2-ից կսահմանափակի Հայաստանից կորիզավոր մրգերի և խա…

    ‼️ «Ռոսսելխոզնադզոր»- ը հունիսի 2-ից կսահմանափակի Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։
    📌 Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը։

  • ԵԱՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն Հայաստանի շուրջ բոլոր նրբությունն…

    🇷🇺🇦🇲 ԵԱՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն Հայաստանի շուրջ բոլոր նրբությունները, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
    📌 Նա նշել է, որ երկրների համապատասխան կառույցները պետք է «այս հարցում իրենց մշակման մասին զեկուցեն» առաջնորդներին։ |factor.am|

  • «Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահա…

    ⚖️ «Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ, գրել է Դանիել Իոաննիսյանը։
    🗣 «Հաղորդման համար հիմք է Ateo Breaking տելեգրամ ալիքի հրապարակումը և Բադալյանի դե ֆակտո ինքնախոստովանությունը։ Ateo Breaking-ի հրապարակած հետաքննության համաձայն՝ Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին»,- նշված է հաղորդագրությունում։

  • Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց: Դատարանը կիրառեց վարչական հսկողությ…

    ‼️ Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց: Դատարանը կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը՝ արգելելով Վազգենին հրապարակային խոսքը:
    📌 Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
    ❗️«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյան-ի կալանքը փոխվել է տնային կալանքով, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայան-ը։|armenpress.am|