Category: Infocom

  • Փաշինյանը պատմական է համարում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյ…

    💬 Փաշինյանը պատմական է համարում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի փոխայցերը երկու երկրներ:
    🗣 «Պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով, բարիդրացիական հարաբերություններ»,- նշեց վարչապետը: |armenpress.am|
    Աղվերանում Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ հանդիպումը:

  • Բացահայտվել են խոշոր չափերի՝ կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ …

    💰 Բացահայտվել են խոշոր չափերի՝ կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ

    🔸 «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, որի մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն․ՀՀ դրամին համարժեք գումար է։
    🔸 1 օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ ՌԴ քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն․ռուսական ռուբլի, որը շուրջ 37 մլն․ ՀՀ դրամին համարժեք գումար է»,- հայտնում է ՊԵԿ-ը։

  • Հայաստանի շուրջ 30 իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող ՀԿ-ներ բ…

    ✉️ Հայաստանի շուրջ 30 իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող ՀԿ-ներ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդի նախագահներին՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը:
    ℹ️ «Համոզված ենք, որ ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում: Ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր»,- ասված է նամակում։

  • Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2…

    📉 Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2026թ․ զեկույցում՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում:
    💬 Ըստ կազմակերպության՝ լրագրությունը՝ որպես մասնագիտություն, Հայաստանում հաճախ արժեզրկվում է և ենթարկվում ատելության խոսքի։
    🔸 «Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում»,- ասված է զեկույցում՝ նկատառումով, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ: |azatutyun.am|

  • Հակակոռուպցիոն կոմիտեն նոր տեսանյութ է հրապարակել, որով իրազեկում է «արտասահման…

    📣 Հակակոռուպցիոն կոմիտեն նոր տեսանյութ է հրապարակել, որով իրազեկում է «արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներին որևէ պարագայում նյութական կամ այլ շահի դիմաց չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ և զերծ մնալ ինչպես առերես, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով ՀՀ-ում բնակվող քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուց»։

  • ԵՄ-ն ողջունում է Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հան…

    🇪🇺 ԵՄ-ն ողջունում է Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը։
    📌 ԵՄ-ն խրախուսում է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը:
    📌 Գործարկվելուց հետո Կարս-Գյումրի երկաթուղային կապը կամրապնդի տարածաշրջանային փոխկապակցվածությունը և շոշափելի օգուտներ կբերի Հարավային Կովկասի ողջ բնակչությանը: |aravot.am|
    Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:

  • Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցո…

    ❗️ Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն օժանդակել է հավաքին մասնակցելու համար մի շարք անձանց նյութապես շահագրգռելուն․ ՔԿ
    🔸Ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպվելիք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով՝ կուսակցության ներկայացուցիչ անձինք Լոռու մարզի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռել են նախապես խոստացված գումարից յուրաքանչյուրին 3000-ական ՀՀ դրամ գումար տրամադրելով։
    🔸 Վ.Ա.-ն, նախապես տեղեկացված լինելով նկարագրված հանցավոր գործողության մասին, օժանդակել է նշված գործողությանը՝ համակարգելով բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը։
    ⚖️ Վ․Ա․-ի նկատմամբ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:
    [Քննչական կոմիտե]

  • Պակիստանն Իրանին 6 ցամաքային միջանցք է տրամադրել, որոնք թույլ կտան բեռների տարա…

    🇵🇰🇮🇷 Պակիստանն Իրանին 6 ցամաքային միջանցք է տրամադրել, որոնք թույլ կտան բեռների տարանցում իրականացնել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, հայտնել է Պակիստանի առևտրի նախարարությունը:
    🔸 Կարաչի նավահանգստում այս պահին կուտակվել է ավելի քան 3 հազար կոնտեյներ, որոնք նախատեսված են Իրան առաքելու համար, և նրանց մեկնումն արդեն սկսվել է։ |1lurer.am|

  • Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ուկրաինայի հարցով։ Հեռախոսա…

    🇷🇺🇺🇸 Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ուկրաինայի հարցով։
    🔸 Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման գաղափարներ և առաջարկել է Հաղթանակի օրվա ընթացքում Ուկրաինայում ժամանակավոր հրադադար, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: |azatutyun.am|

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք ընտրակաշառք…

    ‼️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք ընտրակաշառք են բաժանել՝ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների։
    🔸 Բացի այդ, խախտվել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաեւ տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ։
    📌 Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել է հինգ անձ։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]