Category: Infocom

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք ընտրակաշառք…

    ‼️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք ընտրակաշառք են բաժանել՝ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների։
    🔸 Բացի այդ, խախտվել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաեւ տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ։
    📌 Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել է հինգ անձ։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Աղվերանում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի գործարար շրջանակների ներկայ…

    📣 Աղվերանում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։
    🗣 Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նշել են, որ դեպի ՀՀ բեռների տարանցումն Ադրբեջանի տարածքով հաջողությամբ իրականացվում է և ներկայումս շարունակվում է։ Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։
    📌 Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը:
    🇦🇲🇦🇿 Աղվերանում Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել սահմանազատման սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ հանդիպումը: 📣 Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական…

  • Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրա…

    🇦🇲🇫🇷 Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
    🗣 Արարատ Միրզոյանն իր ելույթում ասել է, որ այս օրը նշանակալից է ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայության ամրապնդման, այլև Հայաստանի և Ֆրանսիայի` ավելի ու ավելի ամրապնդվող բարեկամության տեսանկյունից։
    📣 Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն իր խոսքում նշել է․ «Այս իրադարձությունը վկայությունն է առ այն, որ մեր երկու երկրները ընտրել են վճռականությամբ և վստահությամբ միասին քայլել դեպի ապագա: Հայաստանի համարձակ հանձնառությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ, բացել է նոր հորիզոն՝ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ճանապարհին»։
  • Արդբեջանի փոխվարչապետին ուղեկցող ավտոշարասյունը դուրս է եկել Աղվերանի հյուրանոց…

    📣 Արդբեջանի փոխվարչապետին ուղեկցող ավտոշարասյունը դուրս է եկել Աղվերանի հյուրանոցի տարածքից․ «Ազատություն»

    📌 Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի պատվիրակությունն Աղվերանի հյուրանոցներից մեկում է եղել: Տարածքը հսկվել է, հանդիպումն էլ փակ է եղել լրագրողների համար:
    🗣 Ավելի ուշ տասից ավելի ավտոմեքենա է դուրս եկել հյուրանոցի տարածքից: Մեքենաների մեծ մասը պետական համարանիշներով է եղել: Միայն Սամվել Ալեքանյանի հետ կապվող մեքենան է մասնավոր եղել:
    📹 Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի
    🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: 🗣 ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Factor TV-ի հարցին ի պատասխան այլ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ լրացուցիչ մամուլի հաղորդագրություն…

  • Ռուսաստանի Կառավարությունը որոշել է երկարաձգել միջազգային փոխադրումներ իրականաց…

    🇷🇺🚛 Ռուսաստանի Կառավարությունը որոշել է երկարաձգել միջազգային փոխադրումներ իրականացնող վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամանակը՝ հասցնելով 180 օրվա մեկ օրացուցային տարվա ընթացքում։
    📅 Այս կարգավորումը վերաբերում է ԱՊՀ երկրների և Վրաստանի քաղաքացիներին։ Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 30-ից։
    🇦🇲🇷🇺 ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը և առաջարկել է, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրվա սահմանափակումը փոխարինվի 180 օրով: 💬 Այս մասին ԱԺ-ում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով բեռնատարների վարորդների…

  • Գործարար Նարեկ Նալբանդյանին առնչվող քրեական վարույթ է քննվում փողերի լվացման հա…

    ⚖️ Գործարար Նարեկ Նալբանդյանին առնչվող քրեական վարույթ է քննվում փողերի լվացման հատկանիշներով։
    📌 Այս մասին հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին: |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Արթուր Ավանեսյանը (Կանդազ) հացադուլ է հայտարարել: Այս մասին ֆեյսբուքյան էջում …

    ⚖️ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) հացադուլ է հայտարարել:
    🗣 Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
    ⚖️ Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ 💬 Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանի բակում լրագրողներին ասաց, որ իրավական առումով բացատրություն չունի, քանի որ այստեղ «գործի նյութ չկա»։ 📌

  • Լրատվամիջոցները գրում են՝ իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գր…

    📌 Լրատվամիջոցները գրում են՝ իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակը․ կան բերման ենթարկվածներ:
    💬 «Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։ Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- «Փաստինֆո»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

  • Բաքվում պահվող հայերի թե՛ առողջական վիճակի, թե՛ մյուս բոլոր հարցերի հետ կապված …

    🔸 Բաքվում պահվող հայերի թե՛ առողջական վիճակի, թե՛ մյուս բոլոր հարցերի հետ կապված ՀՀ ԱԳՆ համակարգմամբ աշխատանքները մշտապես ընթանում են։
    🔸 Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, այլ մշտապես մեր կառավարության ուշադրության կենտրոնում են:
    [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ասուլիսի ժամանակ] |armenpress.am|

  • ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապե…

    🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:
    🗣 ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Factor TV-ի հարցին ի պատասխան այլ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ լրացուցիչ մամուլի հաղորդագրություն կտարածեն։
    Ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարում է երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ հայտնում է ադրբեջանական Report-ը: