Category: Infocom

  • ԱՄՆ նախագահը հատուկ հուշագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահին՝ տեղեկացնելով, որ ե…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ նախագահը հատուկ հուշագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահին՝ տեղեկացնելով, որ երկարաձգել է 90-ականներին ընդունված 907 բանաձևի սահմանափակումների սառեցումը, ինչը հնարավորություն կտա Բաքվին այս տարի էլ ուղղակի օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից։ Թրամփը փաստաթուղթը մակագրել է «Իլհամ, դու հզոր ես» գրությամբ։
    🗣 «Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել հուշագիրն ինձ ուղարկելու, ինչպես նաև Ձեր անձնական նամակի ու բարի խոսքերի համար։ Ես շատ բարձր եմ գնահատում այս նշանակալի քայլը», — սոցիալական ցանցերում գրել է Իլհամ Ալիևը։ |azatutyun.am|

  • Որդու զոհվելը և թոռան անհետ կորելը սգացող Մարիամ Վարդանյանին ոստիկանները թույլ …

    📣 Որդու զոհվելը և թոռան անհետ կորելը սգացող Մարիամ Վարդանյանին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
    🗣 Նա «սև սիրտ» էր բերել Փաշինյանին․ «Սա իմ սիրտն է, ժողովուրդ, նայեք, իր սրտիկները ձևական են, մենակ իր աթոռն է ուզում», — ասաց որդեկորույս մայրը:
    📌 Տարեց կնոջը ոստիկանների հետ հանգստացնել փորձող կինը պահանջում էր լրագրողներից չնկարել: Ուրախ ամբոխից մի քանի մետր այն կողմ ողբացող կնոջը հեռացրին՝ թևերից բռնած: |azatutyun.am|
    Տեսանյութը՝ news.am-ի

  • Փաստական տվյալներ են ստացվել, որ ԲՀԿ Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատ…

    🎞 Փաստական տվյալներ են ստացվել, որ ԲՀԿ Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
    ⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [Հակակոռուպցիոն կոմիտե]

  • Ստուգման արդյունքների հիման վրա 2026թ. հունիսի 2-ից հայկական կողմը պետք է կասեց…

    🇷🇺🐟 Ստուգման արդյունքների հիման վրա 2026թ. հունիսի 2-ից հայկական կողմը պետք է կասեցնի ՌԴ կենդանի ձուկ և ձկնամթերք արտահանող բոլոր հայկական ընկերությունների անասնաբուժական հավաստագրումը մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը:
    ‼️ Բացառություն են երկու ընկերություններ, որոնք անցել են ստուգումը»,- ասվում է Ռոսսելխոզնադզոր-ի հայտարարության մեջ:
    📌 Ստուգումը ռուսական ծառայության մասնագետներն անցկացրել են Հայաստանում իշխանի պահպանման և բուծման ձկնավերամշակման ձեռնարկություններում ու ֆերմաներում: |1lurer.am|

  • ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անժամկետ նստացույց է մեկնարկում՝ Արթուր Օսիպյանին ա…

    ‼️ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անժամկետ նստացույց է մեկնարկում՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով: Նստացույց սկսելու մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր քաղաքացի Գեղամ Օհանյանը:
    💬 Օհանյանը լրագրողներին հայտնեց, որ նամակ են հանձնելու ՀՀ նախագահին, որ վերջինս ուղերձ հղի և կոչ անի ատելության խոսքը քարոզարշավից դուրս բերելու մասին:
    🔸 Գեղամ Օհանյանը նաև ընդգծեց, որ իրենց ակցիան քաղաքական ենթատեքստ չունի:

  • Հայաստանյան 16 ՀԿ-ներ հայտարարությամբ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունք…

    📣 Հայաստանյան 16 ՀԿ-ներ հայտարարությամբ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին:
    ‼️ ՀԿ-ները կոչ են անում նրանց հրապարակայնորեն դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

  • Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քր…

    ⚖️ Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
    ℹ️ Պարզվել և հիմնավորվել է, որ Ր.Մ․-ն ահաբեկչություն՝ բնակչությանը և դրա առանձին խմբին ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու նպատակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելու նպատակով, դիտավորությամբ ձեռք է բերել հանցանք կատարելու համար գործիք և միջոց հանդիսացող՝ դյուրավառ հեղուկով լցված տարաներ և 2026թ. մարտի 6-ին գնալով ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությամբ իր մոտ գտնվող, դյուրավառ հեղուկով տարաները վառել և նետել է ՀՀ ԱԱԾ շենքի դարպասի ուղղությամբ՝ առաջացնելով պայթյուն և հրկիզում։
    👨‍⚖️ Նրա նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը): Խափանման միջոց է կիրառվել կալանքը:
    [ՀՀ քննչական կոմիտե]
    ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած տղամարդը կալանավորվել է։

  • Մակրոնը հայտարարել է ՌԴ-ից ուղևորվող լցանավի ձերբակալման մասին: Ֆրանսիայի ռազմա…

    🇫🇷🇷🇺 Մակրոնը հայտարարել է ՌԴ-ից ուղևորվող լցանավի ձերբակալման մասին:
    🛳 Ֆրանսիայի ռազմածովային ուժերը ձերբակալել են Tagor նավթատար լցանավը, որը պատժամիջոցների տակ էր, այսպես կոչված՝ ռուսական «ստվերային նավատորմին» պատկանելու կասկածանքով։ Գործողությանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիան։
    💬 «Անթույլատրելի է, որ նավերը շրջանցեն միջազգային պատժամիջոցները, խախտեն ծովային իրավունքը և ֆինանսավորեն այն պատերազմը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ արդեն ավելի քան չորս տարի»,- X-ում գրել է Ֆրանսիայի նախագահը: |azatutyun.am|

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։ …

    🇷🇺🇦🇲 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։
    💬 «Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական բնույթ ունեն, և մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջանցիկ զարգացմամբ։ Ցանկանում եմ մաղթել Ձեզ առողջություն, բարօրություն և հաջողություններ»,- նշված է ուղերձում: |armenpress.am|

  • ԱՄՆ-ն «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել իրանական ենթակառուցվածքներին, ինչի…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել իրանական ենթակառուցվածքներին, ինչին ի պատասխան՝ Իրանը հարվածել է Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակից Քուվեյթին։
    🔻 ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածներով ամերիկյան կողմը մասամբ պատասխանում էր նաև իրանական զինուժի կողմից ամերիկյան անօդաչուի խոցմանը, որն, ըստ Վաշինգտոնի, անցնում էր միջազգային ջրերի վրայով։
    🔻 ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ թիրախավորել է ավիաբազա, որը, նրանց պնդմամբ, ԱՄՆ ուժերն օգտագործել էին վերջին հարձակումներն իրականացնելու համար։ Թե որ երկրում է գտնվում այդ բազան, չի հստակեցվել։ |azatutyun.am|