Category: Infocom

  • Առավոտյան ժամը 10-ին Բաքվից Երևան է ժամանել ադրբեջանական ավիաուղիների օդանավը: …

    🇦🇿🛬 Առավոտյան ժամը 10-ին Բաքվից Երևան է ժամանել ադրբեջանական ավիաուղիների օդանավը:
    💬 Քաղավիացիայի կոմիտեից «Sputnik Արմենիա»-ին հայտնել են, որ Ադրբեջանից պատվիրակյություն է եկել: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

  • Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029թ. երիտասարդակ…

    🇦🇲🇬🇪 Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029թ. երիտասարդական առաջնությունը։
    📌 Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում:
    [ՀՀ ԿԳՄՍՆ]

  • Ապրիլի 30-ից Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 …

    🚧 Ապրիլի 30-ից Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտ…

    🇦🇲🇮🇳 Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն։
    🔸 Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որից հետո Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։
    🔸 Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները, անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը:
    [ՀՀ պաշտպանության նախարարություն]

  • Ջերմորեն ողջունում եմ Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնմ…

    🇪🇺🇦🇲 Ջերմորեն ողջունում եմ Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այսօրվա նիստը, x-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
    🗣 «ԵՄ-ն լիովին աջակցում է տարածաշրջանում կապի հնարավորությունների զարգացման և հայ-թուրքական լիարժեք կարգավորման ուղղությամբ այս նոր կարևոր քայլին»,- նշել է նա։ |factor.am|
    🇦🇲🇹🇷 Այսօր Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: 📣 Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների…

  • Արդարադատության սպասումով․ Սոնա Մնացականյանի գործը` 4 տարի անց Վարչապետի ավտոշա…

    Արդարադատության սպասումով․ Սոնա Մնացականյանի գործը` 4 տարի անց
    🔸 Վարչապետի ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործն այժմ Վերաքննիչ դատարանում է։ Մեքենայի վարորդը՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանը, արդարացում է պահանջում, իսկ տուժող կողմը՝ պատժի խստացում։ Եւ թեեւ պատժի խստացում էր պահանջում նաեւ մեղադրող կողմը, այդուհանդերձ Դատախազությունը չի բողոքարկել Առաջին ատյանի վճիռը։
    ⚖️ Վերաքննիչում արդեն 5 դատական նիստ է կայացել։ Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ մայիսի 18-ին նախատեսվում է վերաքննիչ որոշման հրապարակումը։ 
    🔸 Եթե նշված օրը որոշումը հրապարակվի, կողմերը, կախված որոշման բովանդակությունից, կարող են մեկամսյա ժամկետում բողոքարկել կամ չբողոքարկել այն։ Միայն թե այս գործի վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականին։
    📌 Իրավապաշտպան Մարիամ Կանայանը, որը տեւական ժամանակ մշտադիտարկել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործի ընթացքը, մեր զրույցում նշեց, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը բավականին դժվար ընթացքով է գնացել։ Այժմ նա եւս կիսում է վաղեմության ժամկետն անցնելու մասով մտահոգությունը։
    ⚖️ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալը դատավճիռը օրինական ուժի մեջ չմտած պայմաններում շարունակում է մնալ ազատության մեջ և անգամ աշխատում է նույն համակարգում․ փաստաբան 🗣 Գործով օգոստոսի 18-ի դատավճիռն առ այսօր չի փոխանցվել կողմերին։ Փաստաբան Ռաֆֆի Ասլանյանն…

    Արդարադատության սպասումով․ Սոնա Մնացականյանի գործը` 4 տարի անց — Infocom

    4 տարի է անցել այն օրվանից, երբ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում ՀՀ վարչապետի ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց հղի մի կնոջ՝ Սոնա Մնացականյանին։ Եւ արդեն չորս տարի է՝ ամեն ապրիլի 26-ին քաղաքացիները յասամաններ են խոնարհում Լեո-Պարոնյան խաչմերուկում՝…

  • Իրանը ցանկանում է բացել Հորմուզի նեղուցը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրա…

    🇺🇸🇮🇷 Իրանը ցանկանում է բացել Հորմուզի նեղուցը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

    📌 Թրամփը պնդել է, որ իրանցիները կապ են հաստատել [Վաշինգտոնի հետ] և տեղեկացրել, որ Իրանը կաթվածահար վիճակում է։
    📌 Նրա խոսքով՝ իրանցիները այժմ փորձում են հասկանալ, թե ով է իրենց ղեկավարը։ |azatuyun.am|

  • Հաջորդ շաբաթ՝ մայիսի 4-ին, եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի …

    🇪🇺 Հաջորդ շաբաթ՝ մայիսի 4-ին, եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը՝ որպես հյուր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու։
    📣 Ըստ Եվրահանձնաժողովի հաղորդագրության՝ գագաթնաժողովը կանցնի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։
    🗣 «Երևանում քննարկումները կկենտրոնանան ժողովրդավարության դիմադրողականության ամրապնդման, հաղորդակցությունների զարգացման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա։ Մասնակիցները կքննարկեն՝ ինչպես կարող են ավելի սերտ համագործակցելով և համակարգված գործողություններով նպաստել ավելի դիմացկուն, անվտանգ և միասնական եվրոպական տարածքի ստեղծմանը», – հայտարարել է Եվրահանձնաժողովը։|azatutyun.am|

  • Այսօր Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հ…

    🇦🇲🇹🇷 Այսօր Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:
    📣 Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
    🗣 Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով,…

    🌡 Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։
    ☔️ Երևանում՝ ապրիլի 29-ի և 30-ի գիշերը և կեսօրից հետո, մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
    🌨 Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 29-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։