Category: Infocom

  • 2026 թվականի փետրվարի 7-ից Հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի ընտրական…

    ⚖️ 2026 թվականի փետրվարի 7-ից Հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է ընդհանուր շուրջ 70 քրեական վարույթ, որոնցով մինչ օրս քրեական հետապնդումներ են հարուցվել 120 անձի նկատմամբ, ձերբակալվել է նրանցից 110-ը։ Նախաձեռնված վարույթներից 8-ը՝ 34 անձի վերաբերյալ շատ կարճ ժամանակահատվածում ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան:
    🔸 Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է ՀԿԿ նախագահ Արթուր Նահապետյանը։
    🗣 «Մեր հորդորն է՝ չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ, չդառնալ ընտրական հանցագործությունների մասնակից»,- ասել է նա։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտենում է Իրանի հետ «շատ…

    🇮🇷🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտենում է Իրանի հետ «շատ լավ գործարքի», բայց ընդգծել է, որ բանակցությունների տապալման պարագայում ռազմական գործողությունների տարբերակը մնում է սեղանին։
    🗣 «Սա արդեն իսկ հաղթանակ է։ Մենք պարտության ենք մատնել նրանց բանակը, ըստ էության պարտության ենք մատնել նրանց բանակը», – ասել է Թրամփը Fox News-ի մեկնաբան Լարա Թրամփին՝ իր հարսին, տված հարցազրույցում», – «Ես կնախընտրեի գործարք կնքել, քանի որ մենք կարող ենք [Հորմուզի] նեղուցը բացել՝ անմիջապես ստորագրելուց հետո»։
    📌 ԱՄՆ նախագահը վերստին շեշտել է, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ, և դա բանակցությունների ենթակա հարց չէ։ |azatutyun.am|

  • Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հա…

    🇺🇦 🇦🇲 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։
    🗣 «Ռուսաստանն այժմ շատ ավելի բացահայտ է սպառնում իր մյուս մերձակա երկրներին, քան նախկինում։ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսեց այն, ինչ ասվեց Հայաստանի հասցեին, որի ժողովուրդը միակն է, ով ունի որոշում կայացնելու իրավունք և ինքը կընտրի իր երկրի ապագան։ Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանին չի վերաբերում։
    📌 Ոչ ոք չի կարող մնալ առանց աջակցության. Եվրոպան իրավունք չունի կորցնելու իր ժողովուրդներից և ոչ մեկին, անտեսելու որևէ երկիր։ Հայաստանը պետք է աջակցություն ստանա։ Մոլդովան պետք է աջակցություն ստանա։ Մերձբալթյան երկրները։ Ադրբեջանը պետք է աջակցություն ստանա։ Մենք պետք է ուղիներ գտնենք նաև Վրաստանի ժողովրդին աջակցելու համար, և սա համաեվրոպական համատեղ խնդիր է։ Ոչ ոքի չպետք է կորցնենք»,- գրել է նա X-ում։

  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածու…

    📄 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 248 մլն 687 հազար դրամ եկամուտ և 222 մլն 6 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • ALT SHIFT 2 | ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, Արթուր Օսիպյան, Փաշինյան, Կարապետյան, ատելությա…

    ALT SHIFT 2 | ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, Արթուր Օսիպյան, Փաշինյան, Կարապետյան, ատելության խոսք և բմբուլներ

    ALT SHIFT 2 | ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, Արթուր Օսիպյան, Փաշինյան, Կարապետյան, ատելության խոսք և բմբուլներ
    ALT SHIFT-ի երկրորդ թողարկման թեման խոսքի ազատությունն է։
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
    ________________
    Website — ht…

  • «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելո…

    👩‍⚖️ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Դանիել Իոաննիսյանից։
    🔸 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կազմակերպությունը Վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ «Իմ քայլը» հիմնադրամի՝ պահանջելով հիմնադրամին վարչական պատասխանատվության ենթարկել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար։
    📌 Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ պասրաստվում են 14 հայց ներկայացնել՝ Աննա Հակոբյանի դեմ։ |pastinfo.am|

  • «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտ…

    📄 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 383 մլն 672 հազար դրամ եկամուտ և 278 մլն 406 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փ…

    🔶 ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Բերդավան համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ. սահմանազատում է տեղի ունենալու։
    📌 Նա նշել է, որ սահմանազատման արդյունքում Խորհրդային Միության ժամանակ եղած գիծը վերականգնվում է։
    🗣 «Սահմանազատումը սկսելու է հյուսիսից և ավարտվելու է մինչև Իրանի սահման։ Այն հատվածներում, որտեղ ԹՐԻՓՓ նախագծի պրոյեկտ կսկսենք իրագործել՝ այդտեղ կարճ կտորներով կսահմանազատենք: Մնացած հատվածով պիտի նստենք աշխատենք»,-նշել է նա՝ հավելելով, որ Բերդավանում նման խնդիր չկա, փոխարենը նման խնդիր կա Արծվաշենում։|armenpress.am|

  • «Մենք այս պահին բնականոն մատակարարումներ ունենք, մեր գործընկերների հետ ինտենսիվ…

    🇦🇲🇷🇺 «Մենք այս պահին բնականոն մատակարարումներ ունենք, մեր գործընկերների հետ ինտենսիվ կապի մեջ ենք, և եթե նույնիսկ ռիսկեր կան, այդ ռիսկերը կառավարելի են Հայաստանի Հանրապետության տնտեսության համար», – այսօր հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից գազի հնարավոր թանկացման վերաբերյալ «Ազատության» հարցին:
    📢 Բացառո՞ւմ է արդյոք թանկացումը՝ սրան նախարարն արձագանքեց. – «Մենք երբեք ոչինչ չենք բացառում, բայց պետք է ասեմ, որ մամուլում տասնապատիկ ավելի սարսափելի է ներկայացվում այդ հայտարարությունը և դրա հետևանքները: … Այդ հայտարարության մեջ ո՛չ գնից, ո՛չ ժամկետներից խոսակցություն չի եղել», – ասաց Խուդաթյանը: |azatutyun.am|

  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նիստ է անցկացրել Իրանի հետ…

    🇮🇷🇺🇸 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նիստ է անցկացրել Իրանի հետ հնարավոր համաձայնագրի հարցով՝ ուղղված հրադադարի երկարաձգմանը և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջմղմանը:
    📌 Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ համաձայնագրով նախատեսվում է ներկայիս հրադադարը երկարաձգել ևս 60 օրով, որոնց ընթացքում կշարունակվեն բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: |azatutyun.am|