Category: Infocom

  • Տնտեսվարողները կառավարության շենքի դիմաց շարունակում են բողոքի ակցիան։ Ակցիայի…

    👥 Տնտեսվարողները կառավարության շենքի դիմաց շարունակում են բողոքի ակցիան։
    🔸 Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ մի քանի օր առաջ ԱԺ-ում տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպում են ունեցել, որից հետո ՔՊ պատգամավոր Թունյանը հայտարարել էր, որ օրենքը փոփոխելու հավանականությունը զրո է․ «Բայց հիմա մեր գործողությունները պետք է հասնեն նրան, որ ընդհանրապես օրենքը հետ քաշեն։ Ոչ մի օգուտ չտվեց, բայց օգուտ կլինի մեր մեծ խմբով հավաքվելու դեպքում»։
    🔸 Նա նշեց, որ իրենց պահանջները սխալ են մեկնաբանում․ «Նենց են ասում՝ կողքից լսողը կմտածի, թե չենք ուզում հարկ վճարել։ Նման բան չկա, մենք հարկեր վճարում ենք, մենք այդ գայլերի ոհմակից ենք վախենում, որ հարձակում է լինելու հասարակ քաղաքացու վրա, որ ինքը պաշտպանված չէ։ Բոլորս գիտենք, որ մանր ու միջին բիզնեսն աշխատում է իր ընտանիքի կարիքները հոգալու համար, ավել բան չի տնտեսում»:

  • Մոսկվան դեմ է Արևմուտքի պնդմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ փաստաթղթերի ս…

    🇷🇺 Մոսկվան դեմ է Արևմուտքի պնդմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ փաստաթղթերի ստորագրմանը․ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին
    💬 «Մենք հանդես ենք գալիս նրա օգտին, որ հայկական ու ադրբեջանական կողմերը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնց հետ մեզ կապում են դաշնակցային հարաբերությունները, մշակեն այնպիսի խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի լինի ապագա սերունդների համար։ Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք աջակցել առաջընթացին, և մենք դեմ ենք նրան, որ կնքվեն որևէ հապճեպ փաստաթղթեր, ինչպես պնդում է Արևմուտքը, որը շատ է ուզում Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորինս շուտ մղել խաղաղության պայմանագրի կնքմանը որևէ արևմտյան հարթակում»,- ասել է Գալուզինը: |factor.am|

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է. Աշխատավարձերի վերանայմա…

    📣 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է.
    💰 Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024թ. սեպտեմբերին։ […] Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։
    🏥 Փետրվարի 17-ին կհայտարարվի բաց մրցույթ և կընտրի նոր [բժշկական] ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։
    🔸 Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025թ. ավարտը։
    ❗️ Ընկերությունը կոչ է անում վերադառնալ աշխատանքի:
    📌 Նշենք, որ այսօր առավոտյան ԶՊՄԿ-ի՝ գործադուլ հայտարարած աշխատակիցները հայտարարել էին, որ ժամը 12:00-ին պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կոմբինատի մոտ։

  • Մեր տեսանկյունից Գազայի հետ կապված ամերիկյան նոր վարչակազմի կողմից օրակարգ դրվա…

    🇹🇷 Մեր տեսանկյունից Գազայի հետ կապված ամերիկյան նոր վարչակազմի կողմից օրակարգ դրված առաջարկները՝ սիոնիստական ​​լոբբիի ճնշման ներքո, ուշադրության և քննարկման արժանի չեն. սա կատարյալ անհեթեթություն է, դրանք ջուր ծեծելու փորձեր են:
    💬 Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
    🇺🇸 Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի ամբողջ աշխարհի համար։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Գազայի բնակիչները պետք է տեղափոխվեն այլ երկրներ՝ իրենց բնակության համար առաջարկելով, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը։ Թրամփը նաև չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է իր բանակն ուղարկել Գազա, և խոստացել է, որ անձամբ կայցելի անկլավ։ |civilnet.am|

  • Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը Արդյո՞…

    Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը
    🇦🇲🇦🇿 Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ: Եվ այո, եւ ոչ: Ոչ, որովհետեւ Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի:  Այո, որովհետեւ ՀՀ անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում:
    🔸 Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության, Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ, [որոնք] ամբողջական կերպով ձեւակերպված են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, …: 
    ‼️ Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ եւ հասկանալի կդառնա, որ ՀՀ անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ:

  • Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն այստեղ նույնպես հավատարիմ է իրեն, քանի որ առանց վիզայ…

    🇷🇺🇪🇺 Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն այստեղ նույնպես հավատարիմ է իրեն, քանի որ առանց վիզայի հարաբերությունների առումով որևէ խոստում տալու կամ որևէ լուրջ որոշում կայացնելու՝ Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն ցուցաբերել և միանալ հակառուսական պատժամիջոցներին:
    🔸 Եվ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շոշափելի և զգալի երկարաժամկետ օգուտներ է բերում ԵԱՏՄ-ի հետ առևտրի ավելացման և ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումների ավելացման տեսքով։
    [ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզին] |news.am|

  • Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցել…

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: 
     
    🤝 Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

  • Փրկարարները Ստեփանավան քաղաքի՝ հրդեհ բռնկված շենքում հայտնաբերել են 1 քաղաքացու …

    ❗️Փրկարարները Ստեփանավան քաղաքի՝ հրդեհ բռնկված շենքում հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 📌 Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ…

  • ԶՊՄԿ-ից աշխատանքից ազատված 8 աշխատակիցների թվում են Վահե Մխիթարյանն ու Շավարշ Մա…

    ❗️ԶՊՄԿ-ից աշխատանքից ազատված 8 աշխատակիցների թվում են Վահե Մխիթարյանն ու Շավարշ Մարգարյանը, որոնք գործադուլի համակարգող խորհրդի անդամներ են: Երկուսն էլ աշխատանքից ազատման մասին տեղեկացել են ԶՊՄԿ-ի պաշտոնական կայքից: Շավարշ Մարգարյանը նշում է, որ իրեն նաեւ…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ …

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցումը, հաղորդում է New York Post-ը: 🗣 «Նա (Պուտինը) ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ», — ասել Է Թրամփը…