Category: Infocom

  • Սանկտ Պետերբուրգում կայացել է Վլադիմիր Պուտինի և Իրանի արտաքին գործերի նախարար …

    🇷🇺🇮🇷 Սանկտ Պետերբուրգում կայացել է Վլադիմիր Պուտինի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի հանդիպումը։
    🔸Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի դժվար ժամանակաշրջանը, և խաղաղությունը կհաղթի։
    📌 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է հանդիպմանը, նշելով՝ որ բանակցությունները արդյունավետ էին։

  • Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ …

    📣 Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ դեմ հաղորդում ներկայացնելու հայտարարությանը: Այս մասին գրել է «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
    🔸 «Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով, անգամ տեսականորեն, չի կարող:
    🔸 Իսկ ինչ վերաբերում է 2022 թվականին՝ ՔՊ անդամի կողմից այն ժամանակ ղեկավարվող այդ հիմնադրամի կողմից որոշ մարզերում ընտրություններին զուգահեռ բարեգործությանը, ապա ասեմ, որ եթե տիկին Հակոբյանի ասածը իրապես տեղի է ունեցել, ապա դա հանցակազմ է պարունակում, ու դա վրիպել է մեր աչքից»,- գրել է նա:
    ⚖️ Խախտվել են իմ իրավունքները. Աննա Հակոբյանը հաղորդում կներկայացնի Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ։ 🗣 «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանը հայտարարել է, որ խախտվել են իր՝ Սահմանադրությամբ, մի շարք օրենքներով և միջազգային…

  • Բացահայտվել են ընտրակաշառք բաժանելու նոր դեպքեր․ Հակակոռուպցիոն կոմիտե Փաստական…

    ⚖️ Բացահայտվել են ընտրակաշառք բաժանելու նոր դեպքեր․ Հակակոռուպցիոն կոմիտե
    📣 Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։
    📌Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։

  • Ձերբակալվել է Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը: Այս մասին news.am-ի…

    ‼️ Ձերբակալվել է Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը:
    🗣 Այս մասին news.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ չմանրամասնելով, թե ինչ գործի շրջանակներում է նա ձերբակալվել:

  • Հայտնի են 2026թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողն…

    ‼️ Հայտնի են 2026թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողները:
    📌 Ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը։
    📌 Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան, երրորդ տեղում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, չորրորդ տեղում՝ Գրանդ Տոբակոն, հնգյակը եզրափակում է Սոֆթ Կոնստրակտը։
    [ՊԵԿ]

  • ՔԿ-ն առերևույթ փաստական տվյալներ է ստացել, որ ընտանիքի անդամները «Ուժեղ Հայաստա…

    📣 ՔԿ-ն առերևույթ փաստական տվյալներ է ստացել, որ ընտանիքի անդամները «Ուժեղ Հայաստան»-ի ապրիլի 11-ի հանրահավաքին մասնակցելու համար «նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին՝ խոստանալով հավաքին մասնակցելուց հետո մասնակցության համար յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ»:
    📌 Նրանք կազմակերպել են Փոքր Մանթաշ բնակավայրից մի խումբ անձանց տեղափոխումը Երևան, որտեղից վերադառնալուց հետո քաղաքացիները ստացել են վերոնշյալ գումարները:
    ⚖️ «4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը): 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը և բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, 1 անչափահասի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը»,- հայտնել են ՔԿ-ից:

  • Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 61 կգ քաշ…

    🇦🇲🥉Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
    📌 61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար Հարությունյանը գոտեմարտել է բելառուս Դմիտրի Շամելայի հետ և 7։2 հաշվով հաղթանակ տարել:
    [ԿԳՄՍՆ]

  • Ապրիլի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում։ Ծրագրվա…

    🇦🇲🇫🇷 Ապրիլի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում։
    📌 Ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
    🔶 Փարիզում տեղի կունենա ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծա…

    ❗️❗️🥇Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն։
    🏋️ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում մեր մարզիկը բացարձակ առաջատար է երկամարտի 452 կգ արդյունքով։

  • Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները երկու երկրների միջև խաղաղության հաստատման ո…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար ստացել են 2026 թվականի «Գերնիկա» մրցանակը։
    📌 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից մրցանակը ստացել է Իսպանիայում ՀՀ դեսպանը։
    [Իսպանիայում ՀՀ դեսպանություն]