Category: Infocom

  • Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները երկու երկրների միջև խաղաղության հաստատման ո…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար ստացել են 2026 թվականի «Գերնիկա» մրցանակը։
    📌 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից մրցանակը ստացել է Իսպանիայում ՀՀ դեսպանը։
    [Իսպանիայում ՀՀ դեսպանություն]

  • Միջոցներ ենք ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելո…

    🇦🇲🇦🇿 Միջոցներ ենք ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելու համար։ Խաղաղության և հաշտեցման համար Գերնիկայի մրցանակ ստանալու առթիվ ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
    🗣 «Ադրբեջանի և Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում», – շեշտել է Ալիևը: |azatutyun.am|

  • Մեզ Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, այն կներթափանցի այ…

    🌧 Մեզ Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, այն կներթափանցի այսօր ուշ երեկոյան ժամերին և Հայաստանի տարածքի վրա կպտտվի առաջիկա հինգ օրերի ընթացքում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
    🗣 «Համեմատած նախորդ պրոցեսների հետ, այս պրոցեսի տարբերությունն այն է, որ, կրկնում եմ, անձրևները կլինեն կարճատև։ Այսինքն՝ օրվա ընթացքում և՛ կունենանք անձրևի առկայություն, և՛ արևի առկայություն»,-նշել է նա։ |factor.am|

  • Տղամարդը, որը ենթադրաբար կրակոցներ է իրականացրել Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրա…

    🇺🇸 Տղամարդը, որը ենթադրաբար կրակոցներ է իրականացրել Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառմանը, ձերբակալությունից հետո իրավապահներին հայտնել է, որ ցանկանում էր կրակել նրա վարչակազմի պաշտոնյաների վրա: Այս մասին հաղորդել է CBS News-ը:
    📌 Իրավապահ մարմինների տվյալներով՝ կասկածյալը Լոս Անջելեսի բնակիչ Քոուլ Թոմաս Ալենն է։ Ըստ սոցիալական ցանցերի՝ նա ուսուցիչ է եղել Կալիֆոռնիայի Տորանս քաղաքում՝ Լոս Անջելեսի մոտակայքում: |azatutyun.am|
    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ 📌 Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել է և այժմ գտնվում…

  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է իր զինվորականներին «ուժգնորեն…

    🇮🇱🇱🇧 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է իր զինվորականներին «ուժգնորեն հարվածել «Հեզբոլլահի» թիրախներին» Լիբանանում՝ հրադադարի ժամկետը երեք շաբաթով երկարաձգելուց երկու օր անց։ Այս մասին հայտնում է BBC-ն։
    📌 Շաբաթ օրը իսրայելական հարվածների հետևանքով զոհվել էր 6 լիբանանցի՝ համաձայն Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների։
    🔶 Իսրայելը շարունակում է օկուպացված պահել Հարավային Լիբանանի զգալի մասը՝ բնակավայրերում իրականացնելով զանգվածային ավերումներ։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է …

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։
    📌 Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:
    🔶 Ավելի ուշ մեկնաբանելով իրավիճակը՝ Թրամփը ասել է, որ «շատերին պարզապես դուր չի գալիս իր ձեռքբերումները նախագահի պաշտոնում»: |tert.am|

  • Բաքուն քննադատել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի` Հայոց ցեղասպանության տ…

    🇦🇿 Բաքուն քննադատել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի` Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունը։
    📌 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն այն անվանել է «կեղծ և սադրիչ»: Նա ընդգծել է, որ հանրային դեմքերը պետք է խուսափեն «ապատեղեկատվությունից և չխրախուսեն պառակտումը»: |azatutyun.am|
    🗽🇺🇸 Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում, մենք պետք է թույլ չտանք պատմության կրկնությունը։ Այս մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։…

  • Վնասել են «Բոլորին դեմ եմ» կուսակցության ավտոբուսը։ Այս մասին հայտարարություն է…

    ❗️ Վնասել են «Բոլորին դեմ եմ» կուսակցության ավտոբուսը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։
    📌 Նշվում է, որ անհայտ անձինք, որոնք ներկայացել են որպես քաղաքապետարանի աշխատակիցներ, ամբողջությամբ ջարդուփշուր են արել «Բոլորին դեմ եմ» գրվածը և «մեքենայի վրայի կպցրած տիպերը եղունգներով քերել պոկել»։
    🔶 Կուսակցությունը պահանջել է Երևանի քաղաքապետարանից հերքել կամ հաստատել միջադեպին իր մասնակցությունը։

  • Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունու…

    🥉 Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։
    📌 Նա 7:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ռաշիդ Բաբազադեին։ |news.am|

  • Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը դարձավ Եվրոպայի…

    🤼‍♀️ 🥉Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
    📌 Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խնձրցյանը մրցեց Սերբիան ներկայացնող Ազամատ Տուսկաևի հետ ու առավելության հասավ 18:6 հաշվով: |armenpress.am|