Category: Infocom

  • Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասով որևէ վարույթ չկա Հակակոռուպցիոն կոմիտեիում։ Ա…

    ⚖️ Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասով որևէ վարույթ չկա Հակակոռուպցիոն կոմիտեիում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
    📌 Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը երեկ հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումների վերաբերյալ Վարչական դատարան դիմում է ներկայացրել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջել է 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։
    ⚖️ Անկախ դիտորդը «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ մեկ դիմում է ուղարկել Վարչական դատարան և ևս մեկ հաղորդում` Քաղաքացու օրվա վերաբերյալ, ուղարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ 📣 Վարչական դատարան ներկայացված դիմումի հիմք են հանդիսացել «Իմ քայլը»…

  • Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը …

    📣 Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի․ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
    🔸 «Ապրիլի 24–ի մեր համազգային երթը նաեւ մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու, եւ Մեծ Եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսեւորում է։ Այս մտածումների եւ հաստատակամության վրա է հիմնված մեր՝ ՀՀ Կառավարության եւ կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։
    🔸 Այսօր մենք ՀՀ-ն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունն առաջին հերթին հարեւանների հետ կարգավորված հարաբերություններն են՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ քաղաքական անկախությունը ճանաչելու վրա։
    🔸 ՀՀ քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունն է մեր բոլոր նահատակների իղձերի եւ ընդհատված երազանքների իրագործումը։ Մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի ժողովուրդը գնում է այս ճանապարհով», — ասված է ուղերձում։

  • Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը:ՀՀ կառավարության անդամները …

    Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը:
    ՀՀ կառավարության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ դրեցին հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։ Զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նախարարները, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

  • Բյուրեղավանում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ նե…

    🏥 Բյուրեղավանում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջ, հայտնում են Բյուրեղավանի համայնքապետարանից։
    📣 «Նրանց մեծ մասը բուժումն անցնում է Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ Իրականացվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և այս պահին նրանց վիճակը վերահսկելի է»,- նշված է հաղորդագրությունում։
    🏥 Հոսպիտալացվել է 11 քաղաքացի․ Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել։ 📣 Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։ Հոսպիտալացված 11 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաև տնային…

  • Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռն…

    ❗️ Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
    📌 Հաղորդումը ստացվել է համացանցում տարածված տեսանյութի հիման վրա։ |1lurer.am|

  • Ավելի քան 30 միլիոն մարդ կհայտնվի աղքատության մեջ Իրանի պատերազմի, այդ թվում՝ վ…

    🇮🇷 Ավելի քան 30 միլիոն մարդ կհայտնվի աղքատության մեջ Իրանի պատերազմի, այդ թվում՝ վառելիքի և պարարտանյութերի մատակարարման խափանումների պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ալեքսանդր Դե Քրուն։
    📢 «Պարարտանյութերի պակասը, որը սրվել է Հորմուզի նեղուցով բեռնատար նավերի անցման արգելափակման պատճառով, արդեն իսկ նվազեցրել է գյուղատնտեսական արտադրողականությունը, նույնիսկ եթե պատերազմը վաղը դադարի, այդ հետևանքներն արդեն առկա են»,-հավելել է նա։ |azatutyun.am|

  • Ցեղասպանությունը շարունակում է լինել հանցագործություն և կենսական վտանգ այնքան ժ…

    📣 Ցեղասպանությունը շարունակում է լինել հանցագործություն և կենսական վտանգ այնքան ժամանակ քանի դեռ ցեղասպան կողմը չի ընդունել իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, իսկ միջազգային հանրությունը չի պարտադրել դա։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
    🔸 «Հայ-թուրքական հարաբերություններում չկա՛ հակամարտություն դասական իմաստով։ Հետևաբար միջպետական հարաբերությունների կարգավորմանը սխա՛լ է մոտենալ հակամարտությունների լուծման միջազգայնորեն ընդունված մեխանիզմներով։
    🔸 Այս հարաբերություններում կա ցեղասպան կողմ, ում ոչ միայն ժխտողական քաղաքականությունը, այլ նաև շարունակական գործողություններն են վկայում ցեղասպանական գործողությունների մտադրության պահպանման մասին, և կա ցեղասպանված կողմ, ով ցանկանում է բացառել ապագայում նման գործողությունների հավանականությունը։
    📌 Թուրքական կողմը ըստ էության շարունակում է Հայաստանի Հանրապետությանը ենթարկել անօրի­նական շրջափակման, ինչն իր բնույթով թշնամական քաղաքականության դրսևորում է։ Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ պաշտոնական Երևանի գործիքակազմում չի մնացել Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու որևէ գործուն հնարավորություն։

    🔗
    Կարդալ ավելին

  • Երևանի Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ …

    🏮 Երևանի Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ մեկնարկել է ավանդական Ջահերով երթը։

  • 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ԿԸՀ առաջադրմ…

    🗳 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ԿԸՀ առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝
    🔸 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — Նիկոլ Փաշինյան
    🔸 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — Գագիկ Ծառուկյան
    🔸 Հայաստանի Հանրապետական կուսակցություն — Գուրգեն Սիմոնյան
    🔸 «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն — Սպարտակ Կյուրեղյան
    🔸 «Ուժեղ Հայաստան» դաշինք — Նարեկ Կարապետյան
    🔸 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն — Սուրեն Պետրոսյան
    🔸 «Միասնության թևեր» կուսակցություն — Արման Թաթոյան
    🔸 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն — Էդմոն Մարուքյան
    🔸 «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն — Գևորգ Կարապետյան
    🔸 «Հայաստան» կուսակցությունների դաշինք — Ռոբերտ Քոչարյան
    🔸 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն — Լևոն Շիրինյան
    🔸 Հայ ազգային կոնգրես կուսակցություն — Լևոն Զուրաբյան
    🔸 «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն — Հայկ Մարության
    🔸 «Հանրապետություն» կուսակցություն — Արամ Սարգսյան
    🔸 «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն — Տիգրան Ուրիխանյան
    🔸 Ռեֆորմիստների կուսակցություն — Վաղարշակ Հարությունյան
    🔸 «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն — Վարդան Ղուկասյան
    🔸 Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն — Արտակ Սարգսյան
    🔸 «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն — Արման Բաբաջանյան
    [Կենտրոնական ընտրական հանձնաժողով]

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և…

    📣 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը։
    🗣 Մայր Աթոռը կոչ է արել ՀՀ իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը հրատապ քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Արցախում մշակութային ոճրագործությունները։
    📌 «Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները», — ասված է հայտարարության մեջ։
    ❗️ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է․ այս մասին փաստում են արբանյակային լուսանկարները։ ⛪️ Լուսանկարներում պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ այսօր արդեն՝ ոչ․ եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է: 📸 Զբոսաշրջիկներից…