Category: Infocom

  • «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր հայտարարեց, որ այն ըն…

    📣 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր հայտարարեց, որ այն ընդդիմադիր ուժի վարչապետի թեկնածուն, որը կստանա առավել շատ ձայներ, կստանա իրենց աջակցությունը, և իրենք նույն մոտեցումն են ակնկալում մյուս ուժերից։
    🗣 Նա նշեց, որ վստահություն ունի՝ հիմնված բնակչության հետ շփման վրա, որ ընտրությունները կհանգեցնեն իշխանափոխության: Մինասյանը հավելեց, որ ընդդիմությունը, այս նպատակը հետապնդելով, պետք է հետընտրական շրջանում ձգտի համագործակցություն․ «Սա վերաբերում է բոլոր այն ընդդիմադիր ուժերին, ովքեր մերժում են գործող կառավարությունը և ցանկանում են վերականգնել Հայաստանի անվտանգությունը, պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և այլն», — նշեց Մինասյանը։

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Դատարանը երկար…

    ⚖️ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
    ⚖️ Դատարանը երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը ևս 3 ամսով: 📣 Գալստանյանի ու մյուսների պաշտպաններն այսօր բոյկոտեցին դատական նիստն ու ներս չմտան: Հայտարարեցին, որ երեկվա նիստը ոտքից գլուխ խախտումներով էր, արդարադատություն այսպես հնարավոր չէ…

  • Անկախ դիտորդը «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ մեկ դիմում է ուղարկել Վարչական դ…

    ⚖️ Անկախ դիտորդը «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ մեկ դիմում է ուղարկել Վարչական դատարան և ևս մեկ հաղորդում` Քաղաքացու օրվա վերաբերյալ, ուղարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
    📣 Վարչական դատարան ներկայացված դիմումի հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Հանրահայտ փաստ է, որ «Իմ քայլը« հիմնադրամի անվանումն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և ըստ այդմ Հիմնադրամի կողմից ընտրությունների նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան։
    📌 Քաղաքացու օրվա կապակցությամբ տեղի է ունենալու «Խաղաղության ձայնը» խորագրով համերգ, որի հովանավորը գործարար Վիգեն Բադալյանն է։ Հաշվի առնելով, որ համերգի խորագիրը համապատասխանում է ՔՊ նախընտրական կարգախոսին՝ այս միջոցառումները կարելի է ընկալել որպես բնեղենով նվիրատվություն կուսակցությանը։ Անկախ դիտորդը նշել է նաև, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե արդյոք նվիրատվությունը կատարվել է ֆիզիկական անձի (Վիգեն Բադալյանի), թե՞ իրավաբանական անձի (Վիգեն Բադալյանին պատկանող Ֆասթ բանկի) անունից կամ այլ ապօրինի աղբյուրներից։
    🗣 Անկախ դիտորդը նաև ուսումնասիրում է ՀՅԴ կողմից կազմակերպվող Ջահերով երթի ծախսերը։
    [«Անկախ դիտորդ» դաշինք]

  • Սուրեն Պապիկյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է ներկայացրել փոխգործակցու…

    🇦🇲🇬🇪 Սուրեն Պապիկյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է ներկայացրել փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:
    🔸 Նրանք անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, այդ համատեքստում ընդգծել որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Չեմ կարծում, թե մենք դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակար…

    ❗️ Չեմ կարծում, թե մենք դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով:
    🗣 Այս մասին ասացՆիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է մեկնաբանում Ստեփանակերտի եկեղեցու ավերումը խաղաղության տրամաբանության մեջ:
    💬 «Փորձում ենք ամբողջացնել տեղեկությունը: Կնայենք, կվերլուծենք: Չեմ կարծում, թե մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով, և սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամոբղջությամբ և ամբողջական հասկանանք»,- նշեց նա:
    Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է․ այս մասին փաստում են արբանյակային լուսանկարները։

  • Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018թ. վարչապետի պաշտո…

    Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018թ. վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր. Սերժ Սարգսյան
    🔻 «Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր, որովհետև չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։
    🔻 Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ինձ համար ակնհայտ էր, որ բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանք են ունենալու. մի բան, որը տեղի ունեցավ։ […]
    🔻 Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին»:

  • Մակրոնի այցի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փա…

    🤝 Մակրոնի այցի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:
    🗣 Այս մասին Հանրային ՀԸ-ին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
    📌 Նրա խոսքով՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, ռազմատեխնիկական համագործակցության, արհեստական բանականության:
    Ֆրանսիայի նախագահը պետական այց կկատարի Հայաստան:

  • Իրանը հայտարարել է, որ չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է խ…

    🇮🇷🇺🇸 Իրանը հայտարարել է, որ չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է խախտել զինադադարը, ներառյալ՝ ծովային շրջափակումը:
    🗣 «Կրակի լիարժեք դադարեցումն այն ժամանակ իմաստ ունի, երբ այն չի խախտվում ծովային շրջափակմամբ, համաշխարհային տնտեսությանը պատանդ վերցնելով… Հորմուզի նեղուցի բացումն անհնար է զինադադարի կոպտագույն խախտման պայմաններում»,- գրել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը: |news.am|
    🇺🇸🇮🇷 Թրամփը Պակիստանի խնդրանքով երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, բայց «շրջափակումը կշարունակվի»: 🗣 «Ես մեր զինված ուժերին հրահանգել եմ շարունակել շրջափակումը և ամեն առումով մնալ պատրաստ և կարողունակ։ Հրադադարը կերկարաձգվի այնքան ժամանակով, մինչև նրանք առաջարկ…

  • Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է․ այս մասին փաստում են արբանյակային լուսանկար…

    ❗️ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է․ այս մասին փաստում են արբանյակային լուսանկարները։
    ⛪️ Լուսանկարներում պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ այսօր արդեն՝ ոչ․ եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է:
    📸 Զբոսաշրջիկներից մեկի՝ սոցցանցում փետրվարին հրապարակված լուսանկրներից մեկում ևս երևում է, որ տաճարն արդեն պարսպապատված է որպես շինհրապարակ:
    🇦🇿 «Ազատության» ադրբեջանական ծառայությունը եկեղեցու ոչնչացման վերաբերյալ հարց է ուղղել այդ երկրի ԱԳՆ-ին, սակայն հարցն առայժմ անպատասխան է: |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու։ Ապրիլի 22-ին՝ ժամը …

    ‼️ Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու։
    🔸 Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ և պացիենտներ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]