Category: Infocom

  • ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ա…

    🇦🇲🇺🇸 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։
    📌 Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։
    [Ազգային ժողով]
    🇦🇲🇺🇸 Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեն։ 🔸 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։ 🔸 Իսկ ԱԳ նախարար…

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժ…

    🔸 «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արեգա Հովսեփյանին։

  • Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ,…

    ‼️ Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ։
    📣 «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- հայտնում են ՆԳՆ-ից:

  • Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեն։ Նիկո…

    🇦🇲🇺🇸 Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեն։
    🔸 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։
    🔸 Իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, ի թիվս մի շարք փոխշահավետ այլ նախաձեռնությունների, առանձնանշվել է «Firebird AI» ընկերության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») հիմնումը Հայաստանում։

  • Մեծ տարբերություն չեմ տեսնում Բեն Լադենի և Վազգեն Գալստանյանի միջև․ Վահագն Ալեք…

    ‼️ Մեծ տարբերություն չեմ տեսնում Բեն Լադենի և Վազգեն Գալստանյանի միջև․ Վահագն Ալեքսանյան
    «Քանի որ Ձեր գործընկերոջը՝ Արթուր Սարգսյանին, Վազգեն Գալստանյանին և մյուսներին արդար եք անվանում, որոնք դատվում են տեռորիզմի նախապատրաստության գործով, որ Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, Դուք նրան արդար անվանելո՞ւ էիք»,- Վահագն Ալեքսանյանը այս հարցն ուղղեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիլիթ Գալստյանին։
    💬 «Ես անթույլատրելի եմ համարում Բագրատ Սրբազանի կոնտեքստում Բեն Լադենի հետ համեմատությունը: Կարծում եմ՝ բացարձակապես կոռեկտ չի: Դուք նաև վիրավորում եք ինձ՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալի»,- պատասխանեց Գալստյանը։
    📌 Ալեքսանյանը արձագանքելով ասաց. «Ես առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց մեջ: Իմ կրոնական ազատություններն էլ վիրավորվում են, երբ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորն իրեն պահում է ջիհադիստի պես»: |azatutyun.am|

  • Սեպտեմբերի 15-ից հինգ շաբաթ Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմո…

    🎒 Սեպտեմբերի 15-ից հինգ շաբաթ Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով։
    📣 «Երևանյան դպրոցներում COP17 համաժողովի ընթացքում ուսումնական պարապմունքներ չեն անցկացվի։ Սրա արդյունքում աշակերտների համար հոկտեմբերին նախատեսված մեկշաբաթյա աշնանային արձակուրդը կդառնա երկշաբաթյա (հոկտեմբերի 19-30-ը՝ խմբ․)»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

  • Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը գիշերը անօդաչուների զանգվածային հարձակման են ենթ…

    🇷🇺🇺🇦 Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը գիշերը անօդաչուների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պնդմամբ՝ ուղղությամբ ավելի քան 600 անօդաչու է թռչել։
    🔸 Տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ այս պահին նա չի հայտնել՝ միայն նշելով, որ անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։
    🛬 Ժամանակավորապես դադարեցվել է Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը։ |azatutyun.am|

  • ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ օգոստոսի 17-21-ը ԱՄՆ Ներկայացուցի…

    🇦🇲🇺🇸 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ օգոստոսի 17-21-ը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։
    📌 Կարգադրության մեջ նշվում է, որ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանին է հանձնարարված ընդունել պատվիրակությանը։
    [Ազգային ժողով]

  • Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է «Յաբլոկո»-ի հայցը՝ ուժի մեջ թողնելով Կեն…

    🇷🇺 Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է «Յաբլոկո»-ի հայցը՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ընդդիմադիր կուսակցությունը զրկվում է սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
    ⚖️ «Յաբլոկո»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են այս վճիռը բողոքարկել Գերագույն դատարանի նախագահությունում։ |azatutyun.am|
    🇷🇺 Ռուսաստանի ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել Գերագույն դատարան՝ Պետդումայի ընտրություններին իր ներկայացրած դաշնային ցուցակի գրանցումը չեղարկելու որոշման դեմ: 📌 Գերագույն դատարանը իր որոշումը հրապարակել էր օգոստոսի…

  • Ըմբիշ Սամվել Տերտերյանը (77 կգ) հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նեմատովին և դարձել…

    🥇🤼 Ըմբիշ Սամվել Տերտերյանը (77 կգ) հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նեմատովին և դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն։