Category: Infocom

  • Ըմբիշ Սամվել Տերտերյանը (77 կգ) հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նեմատովին և դարձել…

    🥇🤼 Ըմբիշ Սամվել Տերտերյանը (77 կգ) հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նեմատովին և դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն։

  • Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պա…

    🔸 Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից՝ ՀՀ նախագահի հրամանագրով։
    📌 Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքից։

  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբեր…

    ⚖️ Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին։
    🎞 Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է՝ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունենում Էջմիածին-Երևան երթուղայինի 72-ամյա վարորդի, 39-ամյա կարգավարի և ուղևորի միջև։
    📌 Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • «Արտ լանչ» հանրային սննդի օբյեկտի բոլոր մասնաճյուղերում ստուգումներ են ընթանում…

    🔍 «Արտ լանչ» հանրային սննդի օբյեկտի բոլոր մասնաճյուղերում ստուգումներ են ընթանում․ երկուսում խախտումներ են հայտնաբերվել
    📌 Երևանի Աբելյան փողոց 6/12 մասնաճյուղում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչի արդյունքում սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
    📌 Կասեցվել է նաև Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության՝ ընդհանուր կենտրոնական խոհանոցի, արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրությունը. այստեղ արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
    [ՍԱՏՄ]

  • «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգին 11 տարի 1ամիս ազատազրկման է դա…

    🇷🇺 «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգին 11 տարի 1ամիս ազատազրկման է դատապարտվել․ նա մեղավոր է ճանաչվել կեղծ լուրերի տարածման և Ռուսաստանի Զինված ուժերը վարկաբեկելու համար։
    🔸 Ռուսաստանի դատախազությունը Շլոսբերգի համար 12 տարվա ազատազրկում էր պահանջում։ Դատարանի կողմից սահմանված պատժաչափը 63-ամյա Շլոսբերգը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում։
    📌 Շլոսբերգի դեմ քրեական գործը հարուցվել էր Ուկրաինայում պատերազմին նվիրված դեբատներին մասնակցելու և տելեգրամի իր օգտահաշվում բրիտանական Daily Mirror թերթի առաջին էջը հրապարակելու համար։ |azatutyun.am|
    🇷🇺 Ռուսական «Յաբլոկո» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է, որ շարունակելու է պայքարը՝ չնայած Ռուսաստանի իշխանությունների կողմից աճող ճնշմանը, որի հետևանքով կուսակցությունը զրկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։…

  • ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրո…

    🔸 ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրում է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

  • Ռազմական ոստիկանությունը չի կարող պատասխանատու լինել բոլոր ինքնասպանության դեպք…

    🔶 Ռազմական ոստիկանությունը չի կարող պատասխանատու լինել բոլոր ինքնասպանության դեպքերի համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
    🗣 «Քանի որ պարոն Աշոտ Զաքարյանի նաև տարիքը լրանում էր, որ պետք է ժամկետը երկարացնեին, երևի պաշտպանության նախարարը գտավ նպատակահարմար թարմություն մտցնի, որովհետև, երբ մարդը տարիներ շարունակ լինում է նույն պաշտոնի, պետք է մի քիչ էլ մեկ-մեկ քաշվի կողմ, որպեսզի նախ՝ իր աշխատանքը գնահատեն, և երկրորդը՝ նաև ինքը յուրովի նայի իր անցած ուղին ճիշտ էր, թե՝ չէ։
    🔹 Աշոտ Զաքարյանը իմաստուն որոշում է կայացրել նաև իր համար զեկուցագիրը ինքն է գրել և այդ զեկուցագրով ասվում է ամեն ինչ»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։
    📌 Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ 🔸 Նրանից առաջ այդ…

  • Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակ…

    📍 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ կատարվելու են մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում ժամանակ առ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտ…

    📌 Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

  • ԱՄՆ նախագահի փեսա, Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները այսօր Երուսաղեմում…

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ նախագահի փեսա, Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները այսօր Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
    📌 Հանդիպումը կայացել է Իսրայելի կողմից՝ Գազայում իրավիճակի կայունացման ծրագրի մերժումից օրեր անց։ Գազայում կարգավորման ծրագիրը շրջանառության մեջ էր դրել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը։ |azatutyun.am|
    🇺🇸 🇵🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Ջարեդ Քուշները Եգիպտոսում հանդիպել է «Համաս»-ի նոր առաջնորդ Խալիլ ալ-Հայայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է BBC-ն։ 🔹 Ըստ հաղորդումների՝ կողմերը քննարկել են Գազայի համար ԱՄՆ-ի աջակցությամբ…