Category: Infocom

  • ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի …

    🔶 ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է առաջադրվել ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը։
    📌 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ նրան հարց ուղղեց՝ հետաքրքրվելով, թե կան արդյոք Հայաստանում մարդիկ, որոնք կալանքի տակ են հայտնվել բացառապես իրենց քաղաքական հայացքների պատճառով։
    🔹 Ի պատասխան՝ Գաբրիելյանը հայտարարել է, որ չի տեսել, թե որևէ մեկը կալանքի տակ գտնվի քաղաքական պատճառներով։
    🗣 «Ես միշտ հետևում եմ այն մարդկանց հարցազրույցներին, որոնց մասին դուք հիշատակեցիք։ Նրանք իրենք այն մասին, որ քաղհալածյալ են, շատ ավելի հազվադեպ են խոսում։ Ավելի հազվադեպ, քան դուք», — նշել է թեկնածուն։ |news.am|

  • «Մի քանի տասնյակ մարդիկ են այսօր բերման ենթարկվել Ռուսաստանի Գերագույն դատարանի…

    🇷🇺 «Մի քանի տասնյակ մարդիկ են այսօր բերման ենթարկվել Ռուսաստանի Գերագույն դատարանին հարող տարածքից», — հաղորդում են ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները։
    🔹 Ցուցարարները դատարանի շենքի մոտ էին հավաքվել՝ բողոքելով առաջիկա ընտրություններում «Յաբլոկո» կուսակցության գրանցումը չեղարկելու որոշման դեմ։
    📌Ձերբակալությունները տեղի էին ունեցել ընդդիմադիր կուսակցության վերաքննիչ բողոքի քննարկման մեկնարկին զուգահեռ։ |azatutyun.am|
    🇷🇺 Ռուսաստանի ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել Գերագույն դատարան՝ Պետդումայի ընտրություններին իր ներկայացրած դաշնային ցուցակի գրանցումը չեղարկելու որոշման դեմ: 📌 Գերագույն դատարանը իր որոշումը հրապարակել էր օգոստոսի…

  • Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն …

    📌 Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
    🔸 Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, որը նշանակվել էր 2020թ․ օգոստոսին։
    📢 «Առավոտյան իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ։ Այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք պատասխանատու են։ 📌 Ես որոշումը կայացրել եմ՝ ռազմական ոստիկանությունում փոփոխություններ կունենանք։ Բարոյահոգեբանական…

  • Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական…

    ⚖️ Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
    📌 Նա կալանավորվել է:
    [ՀՀ Քննչական կոմիտե]
    ❗️❗️ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: ◼️ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 🔻 Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում…

  • ՀԱՊԿ-ը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի սահմանները, որոնցով մեր երկիրն անդամակցե…

    🔶 ՀԱՊԿ-ը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի սահմանները, որոնցով մեր երկիրն անդամակցել է կառույցին: ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի սպառնալիքին, ըստ որի Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, որից հետո հեռացնել:
    🔹 Հովհաննիսյանը հիշեցրել է, որ անվտանգային այդ կառույցը դեռ պետք է պատասխանի հարցին, թե ինչու չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ:
    🗣 «ՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով, ունենալով տարբեր ռազմավարական գործընկերության պայմանագրեր տարբեր երկրների հետ, ապահովի իր անվտանգությունը և ուրեմն զարգացնի իր ռազմական ունակությունները, պաշտպանական ունակությունները»,- նշել է Հովհաննիսյանը: |1lurer.am|
    📌 ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ 🗣 «Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքին…

  • Նախաքննության ընթացքում մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությ…

    📌 Նախաքննության ընթացքում մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու մեղադրանքով Ա.Ա.-ի, Գ.Գ.-ի և Ա.Ավ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
    🔹 Մյուս անձանց մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
    [ՀՀ Քննչական կոմիտե]
    ‼️ Յոթ անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար: 📌 Ըստ ՔԿ-ի՝ Աշոտյանը Գագիկ Խաչատրյանի և…

  • Այսօր ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քա…

    🇦🇲🇮🇳 Այսօր ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին: Քննարկել ենք պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։
    [ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյան]

  • Թավրիզ–Երևան ուղիղ չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո կվերսկսվեն հինգշաբթի…

    🇦🇲 🇮🇷 Թավրիզ–Երևան ուղիղ չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո կվերսկսվեն հինգշաբթի։
    ✈️ Pouya ավիաընկերությունը թռիչքները կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ |factor.am|

  • Օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քա…

    ❗️ Օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։
    🔸 Վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    [Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]
    📌 Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ։ 🔹 Նախարարությունը ստացված ահազանգերը կփոխանցի իրավասու գերատեսչություններին և իր լիազորությունների շրջանակում հետամուտ կլինի խնդրի կարգավորմանը։ …

  • Եվրամիությունը պատրաստվում է աշնանը զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջ…

    🇷🇺🇪🇺 Եվրամիությունը պատրաստվում է աշնանը զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գերմանական WELT-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը։
    📌 Կալլասի խոսքով՝ նախատեսվողը Ռուսաստանի դեմ պատերազմի սկզբից ի վեր պատժամիջոցների ամենալայն ցանկն է լինելու։
    🔹 Եթե այն հաստատվի ԵՄ բոլոր 27 երկրների կողմից, պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների թիվը միանգամից մոտ մեկ երրորդով կավելանա։
    🔸 Թե կոնկրետ ինչ նոր սահմանափակումներ են նախատեսվում, Կալլասը չի մանրամասնել։ |azatutyun.am|