Category: Infocom

  • Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Աջափնյակի գրասենյակում որպ…

    🎞 Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Աջափնյակի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:
    ⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Հաստատվեց դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա գյուղատնտեսական մշակաբույսեր…

    Հաստատվեց դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա գյուղատնտեսական մշակաբույսեր արտահանող տնտեսվարողներին աջակցության ծրագիրը:
    📌 Մինչ այս ծրագրով աջակցություն էր տրամադրվում միայն մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման համար:
    💰 Աջակցությունը նախատեսում է ներմուծող երկրում առկա մաքսատուրքերի փոխհատուցում:

  • Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Լիբանանի հարավում՝ չնայած Լիբանա…

    🇮🇱🇱🇧 Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Լիբանանի հարավում՝ չնայած Լիբանանի հետ հրադադարի իրականացման մեխանիզմների շուրջ ձեռք բերված համաձայնությանը:
    🗣 Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
    🤝 Լիբանանը և Իսրայելը երեկ էին հայտարարել, որ համաձայնության են եկել Լիբանանում ԱՄՆ-ի աջակցությամբ նոր հրադադարի շուրջ։ |azatutyun.am|

  • ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ձևաչափով ս…

    🇦🇲🇺🇸✍️ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը։
    🗣 Այս մասին մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արարատ Միրզոյանը՝ հրապարակելով կից տեսանյութը:

  • Այս պահին խուզարկություններ են անցկացվում 50-ից ավելի հասցեներում՝ հայտնում են …

    ‼️ Այս պահին խուզարկություններ են անցկացվում 50-ից ավելի հասցեներում՝ հայտնում են ՔԿ-ից:

    🗣 «Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ»,- գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

  • Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 27-րդ օրն էր։ Կարդ…

    🗳 Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 27-րդ օրն էր։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 27-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 27-րդ օրը — Infocom

    Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 27-րդ օրն էր։ Համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, որ Արթիկում ծեծի են ենթարկել «Հայաստան»

  • 16-րդ օրը հացադուլ իրականացնող Արտուր Օսիպյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից ուղերձ է փոխանց…

    ❗️16-րդ օրը հացադուլ իրականացնող Արտուր Օսիպյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից ուղերձ է փոխանցել, որը հրապարակել է փաստաբան Ռոման Երիցյանը․

    🗣 «Ինձ կալանավորելու հիմնական նպատակը այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու եւ նրանց խոշոր չափի գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է մայիսի 18-ին նրա հետ իմ բանավեճի ընթացքում։
    🔸 Այդ տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին հայտարարել է, որ եթե դիմի նման քայլերի, թող ժողովուրդը հրապարակում իրեն հանեն կախաղան։
    🔹 Հետեւաբար, գալիք ընտրությունները չեն կարող համարվել արդար եւ թափանցիկ, քանի որ ընտրողներն էլ իրենց հերթին զրկվել են հնարավորությունից իմանալ ճշմարտությունը եւ հունիսի 7-ին կատարեն իրենց որոշումը»,- ասված է ուղերձում։

  • Մասիսում «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներ…

    ⚖️ Մասիսում «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպի գործով Քննչական կոմիտեն 3 հաղորդում է ստացել, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով:
    📌 1lurer.am-ի տեղեկություններով՝ հաղորդում ներկայացրել են երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ:
    ⚖️ Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 🔻 մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), 🔻 քարոզչություն…

  • Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը: Այս մասին հայտնե…

    🍅🌷Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
    🗣 «Վաղը՝ հունիսի 4-ին, Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը: Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ»,-գրել է նա։

  • Քուվեյթի օդանավակայանին Իրանի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 63-ը…

    🇰🇼🇮🇷 Քուվեյթի օդանավակայանին Իրանի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 63-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորում է Քուվեյթի ԱԳՆ-ն։
    📣 Նախարարությունը դատապարտել է երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա «Իրանի դաժան և շարունակական հարձակումները», ընդգծելով, որ զգալի վնաս է հասցվել կենսական նշանակության օբյեկտներին, այդ թվում՝ դիվանագիտական ​​առաքելություններին։
    📌 Հաղորդագրությունում նշվում է, որ Քուվեյթի անվտանգությունը, նրա ինքնիշխանությունը և քաղաքացիների ու բնակիչների անվտանգությունը «կարմիր գիծ» են, և որ երկիրը չի ընդունի, չի հանդուրժի իրանական հարձակումները։ |factor.am|
    🇺🇸 ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է, որ իրանական հրթիռները գիշերը հարվածել են Բահրեյնին, Քուվեյթին և տարածաշրջանային այլ թիրախների, սակայն հաջողության չեն հասել: Նշվում է, որ ի պատասխան՝ ամերիկյան ուժերը խոցել են տարածաշրջանային ջրերում քաղաքացիական նավեր թիրախավորող իրանական…