Category: Infocom

  • Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող…

    🛬 Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթներ իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել։ Այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
    🗣 «FlyOne»-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում։ Թբիլիսիի օդանավակայանում է վայրէջք կատարել նաև «Red Wings»-ի Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի օդանավն ու Լառնակա-Երևան օդանավը։ «Utair»-ի Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռը Միներալնիե Վոդի է ուղևորվել, իսկ «Հայկական ավիաուղիների» Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն էլ վայրէջք է կատարել Գյումրիում։
    🔸 Այս պահի դրությամբ արդեն Երևանում վայրէջք կատարեց Շարմ Էլ Շեյխի օդանավը: Եղանակը կարգավորվում է, մյուս թռիչքներն ըստ ըստ հերթականության վայրէջք կկատարեն»,- նշեց Մողրովյանը։|factor.am|

  • Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել շղթա…

    ❗️Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել շղթայական ավտովթար։ Ըստ նախնական տվյալների՝ կան 5 տուժած և 1 զոհ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վրաստանի խորհրդարանում սկսվել է նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալո…

    🇬🇪 Վրաստանի խորհրդարանում սկսվել է նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը, ում լեգիտիմությունը չեն ճանաչում երկրի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմությունը։
    📌 Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին քիչ առաջ հաստատել է, որ կլքի նախագահական նստավայրը։

    🔸 Զուրաբիշվիլին, որը գիշերել էր նախագահական նստավայրում, ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել էր, որ չի հեռանալու։ Ընդդիմադիր կուսակցությունները շեշտել են, որ կշարունակեն նրան համարել օրինական նախագահ նույնիսկ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո։ Իսկ իշխող «Վրացական երազանքը» բանտով էր սպառնացել Զուրաբիշվիլիին։ |azatutyun.am|

  • FAST-ի ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագիրը կշարունակվի պետական ֆինանսավոր…

    FAST-ի ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագիրը կշարունակվի պետական ֆինանսավորմամբ
    ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կշարունակի Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի 6 նախագծերի ֆինանսավորումը։
    FAST-ի հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանի հետ զրուցել ենք`
    🔸 ADVANCE ծրագրի շրջանակում ֆինանսավորման նոր մոդելի մշակման և ներդրման,
    🔸 արտասահմանյան գիտական ղեկավարների հետ համագործակցությամբ հետազոտական թիմերի ձևավորման,
    ուսանողների ներգրավման և կրթական ծրագրերի ներդրման,
    🔸 ծրագրի արդյունքների,
    🔸 Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ համագործակցության մասին։

    FAST-ի ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագիրը կշարունակվի պետական ֆինանսավորմամբ

    #infocom #ինֆոքոմ
    ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կշարունակի Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի 6 նախագծերի ֆինանսավորումը։
    FAST-ի հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար…

  • Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը դատարան է ուղարկվել։ Այս մասին ասվ…

    ❗️Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը դատարան է ուղարկվել։ Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական ​​անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ, հայտնում է apa.az-ը։
    📌 Քրեական գործը քննվել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում՝ ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի Հանրապետության, մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և բազմաթիվ այլ այլ հոդվածներով։

  • «Վաղ ազդանշաններ» կան, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը կարող էին ռուսական հա…

    ❗️🛬 «Վաղ ազդանշաններ» կան, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը կարող էին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել, այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ 📌 Վթարի պաշտոնական հետաքննությունը դեռ…

  • Վրաստանի Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրա…

    ❗️ Վրաստանի Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
    📌 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Բավրա, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան քաղաքներում և Մեծավան, Սարչապետ, Միխայելովկա գյուղերում 3-4 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցութ…

    🇺🇸🇬🇪 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցները կիրառվել են, քանի որ նա «խարխլում է Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության»։
    📌 Պատժամիջոցներին անդրադառնալով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այդ քայլն անվանել է «շանտաժ»։

  • Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու ԱԺ պաշտպանութ…

    ❗️Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: 📌 Անդրանիկ Քոչարյանը, որ նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն է ղեկավարում, երեկ հրաժարվում էր բոլորին ընդունել՝ առաջարկելով…

  • Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվեց Ծնողների փոխանցմամբ…

    🤝 Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվեց 🗣 Ծնողների փոխանցմամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը հանդիպել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որն իրենց պահանջն էր: Այսօր հանդիպումը չկայացավ: |azatutyun.am|