Category: Infocom

  • Եվրամիության երկրների դեսպանները ժամեր առաջ Բրյուսելում հավանություն են տվել Հայ…

    ❗️Եվրամիության երկրների դեսպանները ժամեր առաջ Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը։ 📌 «Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, Եվրամիությունն անփոփոխ է թողել առաքելության մանդատը…

  • «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին,…

    «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին, չի ապահովի իշխանության համար բաղձալի քվորումը․ «Ազգային առաջընթաց»
    📌 Նշենք, որ վաղվա նիստի օրակարգում քննարկվելու է մեկ ուղևորության արժեքը 150 դրամ սահմանելու, անսահմանափակ ուղևորություններով փաթեթների ժամկետները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը։
    📄 «Անտեսելով շուրջ 80 000 քաղաքացիների ստորագրությամբ պահանջագիրը և այդպես էլ օրակարգ չբերելով «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը, ըստ որի մեկ ուղևորության համար քաղաքացին կվճարի 100 դրամ, իշխող կոալիցիան արհամարհում է հանրային կարծիքը և զբաղված է «որքան ուզենք կխփենք»֊ով։
    📢 Կոչ ենք անում ավագանու ընդդիմադիր ուժերին չապահովել քվորում՝ ելնելով Երևան քաղաքի և երևանցիների լավագույն շահից», — նշված է հայտարարության մեջ։

  • «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին,…

    «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին, չի ապահովի իշխանության համար բաղձալի քվորումը․ «Ազգային առաջընթաց»
    📌 Նշենք, որ վաղվա նիստի օրակարգում քննարկվելու է մեկ ուղևորության արժեքը 150 դրամ սահմանելու, անսահմանափակ ուղևորություններով փաթեթների ժամկետները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը։
    📄 «Անտեսելով շուրջ 80 000 քաղաքացիների ստորագրությամբ պահանջագիրը և այդպես էլ օրակարգ չբերելով «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը, ըստ որի մեկ ուղևորության համար քաղաքացին կվճարի 100 դրամ, իշխող կոալիցիան արհամարհում է հանրային կարծիքը և զբաղված է «որքան ուզենք կխփենք»֊ով։
    📢 Կոչ ենք անում ավագանու ընդդիմադիր ուժերին չապահովել քվորում՝ ելնելով Երևան քաղաքի և երևանցիների լավագույն շահից», — նշված է հայտարարության մեջ։

  • Երևանի քաղաքապետի խոսնակն անդրադարձել է տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների նե…

    🚌 Երևանի քաղաքապետի խոսնակն անդրադարձել է տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությանը․
    📌««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝
    👥 երթուղիների հաճախականության վերահսկում, հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում, վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում, ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում, այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։
    🎟 Գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում»։

  • Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հեռացել են Կառավարության շենքի գլխավոր մո…

    🪧 Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հեռացել են Կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտից։
    👮 Tert.am-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 3 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար։

  • Կառավարության շենքի դիմաց քաշքշոց սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև։ Բողո…

    🪧🚔 Կառավարության շենքի դիմաց քաշքշոց սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև։
    📌 Բողոքի ակցիա էին իրականացնում փոքր և միջին ձեռնարկատերերը
    ՝ բողոքելով շրջանառության հարկը 5-ից մոտ 10 տոկոսի բարձրացնելու դեմ։
    📌 Քաղաքացիների մեկ այլ խումբ էլ բողոքի ակցիա էր իրականացնում՝ պահանջելով գերիների ազատ արձակում: Իրավիճակը լարվեց հենց այս ակցիայի ընթացքոմ։
    🗣 Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ոստիկանները հորդորել են իրենց ակցիան շարունակել Կառավարության շենքի մեկ այլ մուտքի մոտ, քանի որ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունն է ժամանելու Կառավարություն։

  • Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյա…

    📌 Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո։ 🔸 Նրա փոխանցմամբ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների…

  • ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, որը սահմանափակում է կառույցում «Վ…

    ❗️ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, որը սահմանափակում է կառույցում «Վրացական երազանք» կուսակցության պատվիրակության լիազորությունները: Սակայն նրանց մանդատը դեռ ուժի մեջ է՝ պայմանով, որ «քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, և խորհրդարանական նոր ընտրություններ կանցկացվեն»։
    Բանաձևը դատապարտում է Վրաստանում վերջին ցույցերի ընթացքում ուժայինների գործողությունները և դրանց «Վրացական երազանքի» արձագանքը: ԵԽԽՎ-ն կոչ է անում Վրաստանի կառավարությանը՝ ներառական երկխոսություն վարել հասարակական գործիչների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև վերսկսել Թբիլիսիի եվրաինտեգրման գործընթացը:
    🇬🇪💬 Ի պատասխան՝ վրացական պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում՝ նշելով, որ կվերսկսեն աշխատանքը, երբ փոխվի անարդար վերաբերմունքը, և դադարեցվի շանտաժը: |1lurer.am|

  • Հայաստանն աջակցում է ապաշրջափակման գաղափարին, բավականին կառուցողական առաջարկներ…

    🇦🇲 Հայաստանն աջակցում է ապաշրջափակման գաղափարին, բավականին կառուցողական առաջարկներ է արել Ադրբեջանին ու ակնկալում է Ադրբեջանի դրական վերաբերմունքն այդ հարցին։ Մենք վստահ ենք, որ այն պայմաններով և ձևով, որով մենք տեսնում ենք այդ ապաշրջափակումը, իրականում այն մեծ տնտեսական և ոչ միայն օգուտներ կբերի տարածաշրջանին, Հարավային Կովկասին, Ադրբեջանին, նաև Վրաստանին:
    🔸 Այնտեղ հիմնարար սկզբունքներ կան՝ երկրների տարածքային ամբողջականություն, երկրների սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ, երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը՝ յուրաքանչյուրի համար։
    🔸 Բնականաբար, հասկանալով, որ 21-րդ դարը պարզեցումների, լոգիստիկ անցումների դար է, բոլորը բոլորի հետ փորձում են հասնել պարզեցումների, մենք ևս Ադրբեջանի հետ, եթե և երբ ապաշրջափակվենք, տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել և դրանից կրկին և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք շահել:
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ վրացի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ] |civilnet.am|

  • Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում Americ…

    🇺🇸✈️🚁 Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուղղաթիռին: Ինքնաթիռը թռչում էր Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից:
    ‼️ Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Զոհերի և տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան: CBS News հեռուստաալիքը, հղում անելով ոստիկանության ներկայացուցչին, հայտնել է, որ ներկա պահին հայտնաբերվել է առնվազն 18 մարմին։ Երկու աղբյուր Reuters գործակալությանը հայտնել են, որ ջրից մի քանի մարմին է դուրս բերվել։ |azatutyun.am|