Category: Infocom

  • Ապրիլի 19-ին՝ ժամը 09:00-19:00, Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը կփակվի երթևեկո…

    🛣 Ապրիլի 19-ին՝ ժամը 09:00-19:00, Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը կփակվի երթևեկության համար։
    📌 Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյան բնակավայրերով։
    [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

  • Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք …

    ‼️ Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ:
    🗣 Այս մասին «Սպուտնիկ Ամենիա»-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
    📌 Նրանք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով:

  • Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակ…

    📌 Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով:
    🔸 Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:
    [ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]
    🪧 Սամվել Կարապետյանի գործով նիստին զուգահեռ ընթացող ակցիայի ընթացքում քաշքշոցը սկսվեց, երբ ոստիկանները որոշեցին բացել ճանապարհը: Քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից։ Ապա ոստիկանները սկսեցին բերման ենթարկել…

  • ՄԻԵԴ-ը ապրիլի 16-ին «Էլեկտրիկ Երևանի» գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձա…

    ❗️ՄԻԵԴ-ը ապրիլի 16-ին «Էլեկտրիկ Երևանի» գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով Դավիթ Սելիմյանի, Տարոն Սիմոնյանի և Արինե Սուքիասյանի ազատության իրավունքի խախտումը։
    📌 ՀՀ կառավարությունը պարտավորվել է 6750 եվրո փոխհատուցել՝ յուրաքանչյուրին 2000 եվրո ոչ նյութական վնասի, 250 եվրո՝ դատական ծախսերի համար։ |hetq.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյան…

    🔸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, Integra Technnologies ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Զավեն Ակիանին և Service Titan ընկերության նախագահ Վահե Կուզոյանին։
    📌 Ընկերությունների ղեկավարներն ընդգծել են, որ Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանում Դոնալդ Թրամփի շնորհիվ հայտարարված 10-օրյա հրադա…

    🇦🇲🇱🇧 ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանում Դոնալդ Թրամփի շնորհիվ հայտարարված 10-օրյա հրադադարը։
    📣 Միջնորդական ջանքերը կարևոր քայլ են լարվածության թուլացման ուղղությամբ։ Հույս ունենք, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանը՝ հարգելով կողմերի տարածքային ամբողջականությունը։
    [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ]

  • Ստամբուլում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ն…

    🇦🇲🇪🇺 Ստամբուլում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայե Շտեֆանուտայի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդիրը։
    📌 Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին:
    [ՀՀ ԱԺ]

  • Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Սամվել Կարապետյ…

    ‼️ Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
    🪧 Սամվել Կարապետյանի գործով նիստին զուգահեռ ընթացող ակցիայի ընթացքում քաշքշոցը սկսվեց, երբ ոստիկանները որոշեցին բացել ճանապարհը: Քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից։ Ապա ոստիկանները սկսեցին բերման ենթարկել…

  • Գաղտնալսումներից որոշակի հատվածներ մոնտաժված են, հրապարակման միակ նպատակն այն է…

    📣 Գաղտնալսումներից որոշակի հատվածներ մոնտաժված են, հրապարակման միակ նպատակն այն է, որ քաղաքական հարված հասցնեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Այս մասին ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված իրավաբան Արթուր Դանիելյանը։
    🗣 «Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս իրենց վախերով առաջնորդվելու գործելաոճը։ Իրենց թուլության մասին է խոսում այն, որ առաջին հերթին թիրախավորել են կանանց»,- հավելել է նա։ |aravot.am|
    📣 Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից և համակիրներից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: |factor.am|

  • Հայաստանի և Թուրքիայի փոխնախարարները քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջա…

    🇦🇲🇹🇷 Հայաստանի և Թուրքիայի փոխնախարարները քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանի զարգացումները, անդրադարձել խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը։
    🗞 ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հարցազրույց է տվել CNN TÜRK-ին՝ նշելով, որ Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել իր սահմանները Թուրքիայի հետ, սակայն գործընթացը կախված է թուրքական կողմից:

    Պատասխանելով հարցին՝ Կոստանյանը հայտնել է, որ ներկայում Հայաստանը լուրջ դժվարությունների չի բախվում Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում դա կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանի բոլորի, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի վրա. «Հետևաբար, այս համատեքստում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը շատ կարևոր է։ Սա կարող է զգալի ձեռքբերում լինել երկու երկրների համար և շատ կարևոր տարր կայունության համար ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ավելի լայն տարածաշրջանում»,- նշել է Կոստանյանը։
    🇹🇷 Վաղը Թուրքիայում մեկնարկում է Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովը․ այն կշարունակվի մինչև ապրիլի 19-ը։ 🇦🇿 Համաժողովին մասնակցելու նպատակով Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Անթալիա։ 🇦🇲 2022-ից՝ հայ-թուրքական կարգավորման մեկնարկից ի վեր առաջին…