Category: Infocom

  • Սմբատ Լպուտյանին երկու մեղադրանք է առաջադրվել: Առավոտյան լրատվամիջոցները հայտնե…

    ‼️ Սմբատ Լպուտյանին երկու մեղադրանք է առաջադրվել:
    🗞 Առավոտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ բերման է ենթարկվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը։
    📌 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ նա ազատ է արձակվել, և նրան երկու մեղադրանք է առաջադրվել։
    🗣 «Մեղադրանքները վերաբերում էին խարդախության օժանդակությանը և պաշտոնական կեղծիքին։ Հստակորեն կարող եմ ասել, որ դա կոնկրետ վերաբերում է Մանկավարժական համալսարանում գործող շախմատի գիտահետազոտական կենտրոնին»,- նշել է Մելիքյանը։
    Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ:

  • ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ կհատկացվի ԱԳՆ-ին։ Որոշ…

    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ կհատկացվի ԱԳՆ-ին։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։
    🇪🇺 Գումարն անհրաժեշտ է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակներում հեռահաղորդակցության միջոցներ և սարքավորումներ ձեռք բերելու համար։
    📌 Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ որոշվել է գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ անհրաժեշտ սարքերը պետք է մատակարարվեն մինչև 2026թ. ապրիլի 20-ը։ |factor.am|

  • Ավարտվել են Ծիծեռնակաբերդի երեք մույթերի և չորս աստիճանավանդակների հիմնանորոգմա…

    📣 Ավարտվել են Ծիծեռնակաբերդի երեք մույթերի և չորս աստիճանավանդակների հիմնանորոգման աշխատանքները. հուշահամալիրը պատրաստ է ապրիլի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներին։
    🗣 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղում հայտնել է, որ պայմանագրով հուշահամալիրում շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2028-ին: |armenpress.am|
    Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում սկսված բոլոր աշխատանքները ավարտված են լինելու։
    🗣 Այս մասին լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

  • Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մ…

    🤝 Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։
    📌 Վերջինս անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների միջև առճակատումներին՝ այդ առնչությամբ հայտնելով իր մտահոգությունները։
    🔸 Մաշալյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հաշտություն և համերաշխություն կվերահաստատվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև։
    [Պոլսո հայոց պատրիարքարան]

  • Իրանը Հորմուզի նեղուցը վերադարձրել է նախկին խիստ վերահսկողության կարգավիճակին: …

    🇮🇷 Իրանը Հորմուզի նեղուցը վերադարձրել է նախկին խիստ վերահսկողության կարգավիճակին:
    🔻 «Ցավոք, ամերիկացիները, իրենց պարտավորությունների բազմաթիվ խախտումներով, շարունակում են զբաղվել ծովահենությամբ և ծովային կողոպուտով՝ այսպես կոչված շրջափակման պատրվակով։
    🔻 Այդ պատճառով Հորմուզի նեղուցի վերահսկողությունը վերադարձել է իր նախկին կարգավիճակին, և այս ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության ներքո», — ասվում է Հազրաթ Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։ |tert.am|

  • Չինաստանում հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահն ասաց՝ եթե Հայաստանը դեմ չէ, թո…

    🇦🇲🛬🇹🇷 Չինաստանում հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահն ասաց՝ եթե Հայաստանը դեմ չէ, թուրքական ավիաուղիները կարող են Երևան թռիչքներ իրականացնել:
    📌 Հույս ունենք՝ առաջիկայում նաև Գյումրիի օդանավակայան թռիչքներ կիրականացնեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից:
    🗣 Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
    Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։

  • ՌԴ այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է Մոսկվայից զենք գնելու: Այս…

    ՌԴ այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է Մոսկվայից զենք գնելու:
    💬 Այս հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունենեք, ունեցել ենք, որն ինչ-որ մի ժամանակ էականորեն ընդհատվել էր, կամ քչացել էր: Եվ մենք ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք»:
    📌 Փաշինյանը մոսկովյան բանակցություններից հետո հայտարարել էր, որ ի թիվս այլնի՝ նաև ռազմատեխնիկական պայմանավորվածություն է ձեռք բերվել:

  • Իրանը մասնակի բացում է իր օդային տարածքը, որը պատերազմի պատճառով փակ էր յոթ շաբ…

    🇮🇷✈️ Իրանը մասնակի բացում է իր օդային տարածքը, որը պատերազմի պատճառով փակ էր յոթ շաբաթ:
    📣 Երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի արևելյան հատվածով անցնող օդային ուղիները վերաբացվել են առավոտյան ժամը 7-ին, և որ օդանավակայաններում թռիչքները աստիճանաբար կվերսկսվեն: |azatutyun.am|

  • Կառավարությունը 2026-ին շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսությունների…

    Կառավարությունը 2026-ին շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին՝ սուբսիդավորելով թանկացած պարարտանյութը. որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
    📌 Որպես հիմնավորում նշվում է, որ Իրանում տեղի ունեցող զարգացումների պատճառով «սեզոնին ազոտական պարարտանյութը վաճառվել է 6500-8000 դրամով, սակայն ապրիլի առաջին տասնօրյակում գինը բարձրացել է շուրջ 3000 դրամով»:
    👤 Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքի համար: Գյուղացիները պետք է այս ծրագրով օգտվելու համար պարարտանյութը ձեռք բերեն միայն նախարարության հրապարակած ցանկում ընդգրկված մատակարարներից։ |azatutyun.am|

  • Ապրիլի 19-ին առավոտյան 08:00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-…

    🚖 Ապրիլի 19-ին առավոտյան 08:00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում՝ պայմանավորված տեղի ունենալիք ավտոերթով:
    📌 Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։
    ✈️ «Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։
    🔻 Ժամը 17:00-ից երթևեկությունը կսահմանափակվի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։

    [ՀՀ ներքին գործերի նախարարություն]