Category: Infocom

  • Արդեն 17 օր է՝ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) չունի …

    ⚖️ Արդեն 17 օր է՝ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) չունի դատավոր։ Դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է սեպտեմբերի 30-ին։ ՄԻԵԴ դատավորի ընտրությունն իրականացվում է ներազգային և միջազգային…

  • 150 դրամ՝ մեկ ուղևորության համար, և անսահմանափակ փաթեթների երկարացում։ Որոշել են…

    ❗️150 դրամ՝ մեկ ուղևորության համար, և անսահմանափակ փաթեթների երկարացում։
    🗣 Որոշել ենք փետրվարի մեկից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականին։
    🔸 Մենք նախատեսում ենք նաև հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարաձգել ևս մեկ ամսով, սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկ ամսվա փաթեթ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս։
    [Տիգրան Ավինյան]

  • Բանակը պետական արժեք է, ինձ համար առաջինը ՀՀ-ն է, պետականությունը, անկախությունը…

    Բանակը պետական արժեք է, ինձ համար առաջինը ՀՀ-ն է, պետականությունը, անկախությունը և այդ պետականության ողնաշարը՝ բանակը, ԶՈՒ-ն, իսկ բանակը և ԶՈՒ-ն մարդիկ են․ Նիկոլ Փաշինյան
    🗣 «Մենք պետք է շատ հստակ հայտարարենք, որ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, մեր տարածքների անվտանգությունը:
    🔸 ՀՀ ԶՈՒ առաջ Կառավարությունը, հանրությունը, պետությունը պետք է դնի միայն ու միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության և անվտանգության խնդիր: Եվ այս հենքի վրա, այո՛, մենք իրականացնում ենք բանակի խորքային բարեփոխումներ, և այս հենքի վրա մենք ունենալու ենք ուժեղ, պաշտպանունակ բանակ: Այս պարագայում որևէ մեկը չի կարողանալու կասկածի տակ դնել պաշտպանունակ բանակ ունենալու մեր իրավունքը, որևէ մեկը կասկածի տակ չի կարող դնել բարեկեցիկ զինվորական ունենալու մեր իրավունքը, որևէ մեկը կասկածի տակ չի կարող դնել ուժեղ պետություն, բարեկեցիկ և զարգացած պետություն ունենալու մեր իրավունքը»,- հայտարարել է Փաշինյանը՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառումից հետո կայացած նիստում։

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ անդրադարձել է Հայաստանի կառավարության …

    🇦🇿🇦🇲 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ անդրադարձել է Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային նախաձեռնությանը և հայտարարել է, թե այն առանց Ադրբեջանի «գրոշի արժեք չունի և դրա մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս փոխանցել են»․ «Եթե ​​Հայաստանը իսկապես ցանկանում է իրականացնել այդ նախագիծը, ապա նախ պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է»,- տրանսպորտի հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ալիևը։ 
    🗣 Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, թե «Հայաստանը պետք է ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել կապ՝ առանց որևէ ստուգման և խոչընդոտի»․ «Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը։ Նորից եմ ասում՝ մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան [նկատի ունի՝ Նախիջևան-խմբ․] անարգել անցում»։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գե…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվորված միջոցառումների շարքին։
    [ՀՀ ՊՆ]

  • Այսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, մենք բոլորս, քեզանից ս…

    🔸 Այսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, մենք բոլորս, քեզանից սկսած, խելոք լինենք, այս իրավիճակից դուրս գանք։ Այսօր ինչ անեմ, ասեմ մտնենք Մուշ, Սասուն, Ալաշկերտ, Արդահա՞ն:
    🔸 Բանակցությունները մտել են դիվանագիտական փուլ, մենք պիտի խելոք լինենք: Այսօր դուխով խոսքը խելոք մնալն է, գաղափարապես խելոք լինենք, որ այս ընթացքն անցնի, ավել բառ չասենք:
    [ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ լրագրողների հետ զրույցում] |news.am|

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հայոց բանակի օրվա առթիվ։ «Լիահ…

    🗣ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հայոց բանակի օրվա առթիվ։
    📌 «Լիահույս եմ՝ Հայկական բանակն իր մեջ վերականգնվելու կամք և ուժ կգտնի, և մենք կտեսնենք այն բանակը, որն ապահովում է իրական և արժանապատիվ խաղաղություն մեր ժողովրդի համար», — գրել է նա։

  • ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ է հրավիրվել։ Ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստան…

    🇷🇺🇦🇿 ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ է հրավիրվել։
    🗣 Ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։
    📌 Այս կապակցությամբ ռուսական կողմը տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ»։
    📌 Նշվում է, որ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և դեսպանը քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի թեման: Ընդգծվել է պաշտոնական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը:|1lurer.am|

  • Բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվո…

    🗣 Բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար: Դա ամեն գնով պետք է կասեցնել:
    🔸 ՀՀ զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն՝ նաև որպես հարգանքի տուրք հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակին։
    [ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ]

  • Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակի…

    🗣 Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ և մարտունակ բանակԱլեն Սիմոնյանի ուղերձը
    📌 Ուղերձում նշված է, որ ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների և այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով: