Category: Infocom

  • Օգոստոսի 9-ին Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքեր…

    👮 Օգոստոսի 9-ին Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։
    📌Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
    🔹21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։
    🔻Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • «Ռոսատոմը» մասնագետներին վերադարձնում է «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածք։…

    🇷🇺🇮🇷 «Ռոսատոմը» մասնագետներին վերադարձնում է «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածք։
    📌 Ինժեներատեխնիկական անձնակազմի առաջին հինգ անդամներնարդեն ժամանել են Իրան և անցել իրենց առաջադրանքների կատարմանը, հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
    🗣 «Հաջորդ խումբը՝ արդեն մի քանի տասնյակ աշխատակից, նախատեսում ենք ուղարկել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ իհարկե, պայմանով, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հերթական սրացում չլինի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, արդեն աշնանը նախագծում մեր անձնակազմի թիվը կհասցնենք 100-ի»,- ասել է «Ռոսատոմի» ղեկավարը։ |arm.sputniknews.ru|

  • ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները նորագույն…

    🇦🇲 ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները նորագույն միջոցներով՝ «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել։

  • Իրանն ու ԱՄՆ-ն բանակցություններ չեն վարում, և Թեհրանը չի պատրաստվում սկսել բանա…

    🇮🇷🇺🇸 Իրանն ու ԱՄՆ-ն բանակցություններ չեն վարում, և Թեհրանը չի պատրաստվում սկսել բանակցություններ, քանի դեռ «Վաշինգտոնը խախտում է հունիսին ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը»:
    📌 Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ կողմերի միջև հաղորդագրություններ են փոխանակվում միջնորդների միջոցով։ |azatutyun.am|

  • Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյու…

    🔶 Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։ Հայտնում ենք, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։
    👮 Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։
    🔹 Միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է, այս մասին հայտնում են Քննչական կոմիտե…

    📌 Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ |tert.am|
    🔶 Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում…

  • Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, Anado…

    🇦🇲🇹🇷🇦🇿 Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
    🗣 «Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո, հուսով ենք, որ այժմ հրադադար կա, հրադադար, որը լավ է գործում»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ աջակցելով այս գործընթացին՝ իրենք հաշվի են առնում անվտանգության և տնտեսական ճարտարապետության հեռանկարը: |azatutyun.am|

  • Օգոստոսի 9-ի գիշերը Ռուսաստանը տարբեր տիպի հրթիռներով և 202 հարվածային անօդաչու…

    🇺🇦 Օգոստոսի 9-ի գիշերը Ռուսաստանը տարբեր տիպի հրթիռներով և 202 հարվածային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Հիմնական թիրախը դարձել է Օդեսայի մարզը։
    📌 Առավոտյան արդեն ռուսաստանյան ուժերը հրթիռային հարված են հասցրել Խարկովի բազմահարկ բնակելի տներին։ Նախնական տվյալներով, երկու մարդ զոհվել է, կան տուժածներ։ Հաղորդվում էր նաև մարդկանց մասին, որոնք կարող են գտնվել փլատակների տակ։
    🇷🇺 Ըստ ռուսական աղբյուրների՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Բելգորոդում տուժել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Վնասվել է ավելի քան չորս բազմաբնակարան շենք։ |news.am|

  • Օգոստոսի 8-ին հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ…

    🔥 Օգոստոսի 8-ին հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։
    📌 Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։
    👨‍🚒 Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • TRIPP-ը՝ բազմամոդալ տարանցիկ երթուղին, որը նախատեսում է արդիականացնել երկաթուղա…

    🇺🇸🇦🇲 TRIPP-ը՝ բազմամոդալ տարանցիկ երթուղին, որը նախատեսում է արդիականացնել երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար մոտենում է իրականություն դառնալուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
    📌 Նա նշել է, որ Հայաստանում արդեն սկսվել են երկաթուղու ինժեներական ուսումնասիրությունները, իսկ Ադրբեջանը գրեթե ավարտել է Հայաստանի հետ կապվելու համար նախատեսված ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը։
    🗣 «TRIPP-ը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ։ Այն Անդրկասպյան առևտրային երթուղու կարևոր օղակ է, առևտրային նոր հնարավորությունների շարժիչ ուժ՝ Միացյալ Նահանգների և այլ երկրների համար, ինչպես նաև օրինակ այն բանի, թե ինչպես տնտեսական համագործակցությունը կարող է ամրապնդել խաղաղությունը երկարատև վեճերի կարգավորումից հետո»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ |armenpress.am|