Category: Infocom

  • Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ…

    🔶 Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը և ինչու՞ է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար։ [․․․]
    📌 Միևնույն ժամանակ, գործին առնչվող նաև տարբեր այլ ահազանգեր են ստացվել ՄԻՊ թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել քննչական մարմին՝ անձանց տեսակցելու, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և ուսումնասիրելու նպատակով: Այս պահին էլ տարբեր հարցերի առնչությամբ իրականացվում են համապատասխան գործողություններ: Դրանք ամփոփելուց հետո հրապարակման ենթակա տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ։
    [Մարդու իրավունքների պաշտպան]
    ⚖️ Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից պատվիրված սպանության դեպքը։ 📌 Օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Firebird AI» արհեստական բանակա…

    🔶 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Firebird AI» արհեստական բանականության գործարանից
    📌 Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։ 🗣 «Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ…

  • Օգոստոսի 8-10-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և …

    🔥 Օգոստոսի 8-10-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»։ Այս մասին ֆեյսբուքո…

    📌 Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։
    🗣 «Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Կեցցե՛ մեր չքնաղ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։
    ❗️ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր: 📌 Պայմանագիրը բխում է ՀՀ կառավարության որոշումից, համաձայն որի՝ պետությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով…

  • Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 15 վագոն ցորեն և 10 վագոն ա…

    🇷🇺🇦🇿🇦🇲 Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 15 վագոն ցորեն և 10 վագոն ածուխ։
    📌 Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 8-ին ուղարկվել է 15 վագոն ցորեն՝ ընդհանուր առմամբ 1049 տոննա, և 10 վագոն ածուխ՝ ընդհանուր առմամբ 700 տոննա։ |armenpress.am|
    🇷🇺🇦🇿🇦🇲Ռուսաստանից ցորենով բեռնված 7 վագոն՝ 490 տոննա ընդհանուր քաշով, Ադրբեջանի տարածքով այսօր կուղարկվի Հայաստան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

  • Օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ …

    🇦🇲🇦🇿 Օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
    📌 Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարևորությունը։
    [ՀՀ կառավարություն]

  • Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին…

    📌 Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի ձերբակալությունից։
    ⚖️ Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից պատվիրված սպանության դեպքը։ 📌 Օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու…

  • Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ արտակարգ գործերի նախարար Արարատ Միրզոյանին կտրամադրվի չվ…

    🔶 Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ արտակարգ գործերի նախարար Արարատ Միրզոյանին կտրամադրվի չվճարվող արձակուրդ։
    📌 Որոշման համաձայն՝ նախարարը 2026 թվականի օգոստոսի 10-14-ը ներառյալ կգտնվի 5-օրյա արձակուրդում։
    🔹 Նրա արձակուրդի ընթացքում նախարարի պարտականությունները կկատարի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
    [ՀՀ կառավարություն]

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել օգոստոսի 8-ի առիթով, որտեղ մասնավորապ…

    🇦🇲🇦🇿 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել օգոստոսի 8-ի առիթով, որտեղ մասնավորապես նշում է.
    🗣 «Ուզում եմ ասել առանց սեթևեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը»։
    📌 Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին օգոստոսի 8-ի առիթով։
    🇦🇲 🇦🇿 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ 🔸 Համաձայնագրի…

  • Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը «խոր մտահոգություն» է հայտնել Հայ Առաքելակա…

    📌 Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը «խոր մտահոգություն» է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակի կապակցությամբ։
    📢 «Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որպես եկեղեցիների համաշխարհային եղբայրություն, վերահաստատում է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի և համաքրիստոնեական ընտանիքի հոգևոր, մշակութային ու պատմական կյանքում։
    🔸 Որպես ԵՀԽ՝ մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցական ներքին գործերին անհարկի միջամտության կապակցությամբ»,- նշված է տարածված հայտարարությունում։
    📌 Մեր հոգևոր եղբորը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է և դատապարտելի։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը տարածված հաղորդագրությունում։ 📣 «Երկու Վեհափառներս մնայուն կապի մեջ ենք իրար հետ եւ խորհրդակցում…