Category: Infocom

  • Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արարատ…

    👮 Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արարատի մարզի Դաշտավան գյուղում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։
    🔹 Նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։
    [ՆԳՆ ոստիկանություն]
    🔶 Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։ Հայտնում ենք, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային…

  • Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ընտրվեց…

    ❗️ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ։
    🔹Կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 0։

  • Նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները, այդ թվում՝ Ռուբեն Ռուբինյանը, մի քանի …

    🔹 Նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները, այդ թվում՝ Ռուբեն Ռուբինյանը, մի քանի անգամ հիշեցրին ԱԺ նախագահի տեղակալի պարտականությունների մասին։
    🗣«Ես կրկին հիշեցնեմ, որ ըստ ԱԺ կանոնակարգ սահմանդրական օրենքի՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալն, ի թիվս այլ, փոխարինում է ԱԺ նախագահին կամ իրականացնում է Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ, նախագահի հանձնարարություններ»,- ասաց ՔՊ-ական, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հարցնելով Վարդևանյանին, թե արդյոք որևէ մեկնաբանություն ունի այս համատեքստում։
    🗣 «Պարոն Ռուբինյան, կարծում եմ՝ ձեր մասնագիտացումը իրավունքի ոլորտում չէ։ […] Եթե դրա վերաբերյալ անհամաձայնություն լինի, վստահ եմ՝ կարող է լինել մասնագիտական քննարկում»,- պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը։
    📢 «Ամեն դեպքում ինչ կանոնակարգ օրենքում գրված է, հստակ է գրված, և ընդհանրապես պետք չէ իրավաբան լինել, որ մարդ կարողանա մեկ նախադասություն կարդալ և այն մեկնաբանել»,- արձագանքեց Ռուբինյանը։
    🔶Ազգային ժողովի նիստում ընդմիջում է։ Պատգամավորները հեռացան քվեարկության։ Դրանից հետո հայտնի կդառնան ԱԺ նախագահի 3-րդ տեղակալի ընտրության արդյունքները։

  • Ազգային ժողովի նիստում ընդմիջում է։ Պատգամավորները հեռացան քվեարկության։ Դրանից…

    🔶Ազգային ժողովի նիստում ընդմիջում է։ Պատգամավորները հեռացան քվեարկության։ Դրանից հետո հայտնի կդառնան ԱԺ նախագահի 3-րդ տեղակալի ընտրության արդյունքները։
    📌 ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին, որպեսզի նա ընտրվի ԱԺ նախագահի տեղակալ։ 🔹 Այս մասին ԱԺ ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

  • ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին, որպեսզի նա ընտրվի ԱԺ նախագահի տեղակալ։…

    📌 ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին, որպեսզի նա ընտրվի ԱԺ նախագահի տեղակալ։
    🔹 Այս մասին ԱԺ ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

  • Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն օգոստոսի…

    🔶Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն օգոստոսի 10-ի նիստին ընդունեց պատգամավորական երդումը:
    🔹 Նախքան երդման տեքստի ընթերցումը Հասմիկ Ենգոյանը ներողություն խնդրեց, որ ՀՀ-ից օբյեկտիվ պատճառներով բացակայելու հիմքով պատգամավորական երդումը հիմա է ներկայացնում: |1lurer.am|
    📌 Ազգային ժողովում այսօր քննարկվում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի նախագահի տեղակալ ընտրելու հարցը։

  • Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի հետ Հորմուզի նեղուցու…

    🇮🇷🇴🇲 Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիներ սահմանող համաձայնագիրը գտնվում է վերջնական փուլում, հայտնում է Reuters-ը:
    📌 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախօրեին հայտարարել է, որ չի վերաբացի Հորմուզի նեղուցը, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել Թեհրանի կողմից ներկայացված պայմանները, այդ թվում՝ պատերազմի հետևանքով պատճառված վնասների համար փոխհատուցում տրամադրելու պահանջը։ |azatutyun.am|
    🇮🇷 Պաշտոնական Թեհրանը հերքել է Թրամփի հայտարարությունը բանակցությունների մասին: 🗣 «Այս պահին մենք որևէ բանակցություն չունենք ԱՄՆ-ի հետ։ Այժմ բանակցություններ են ընթանում Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկություն ապահովող երթուղու վերաբերյալ համաձայնության…

  • Առաջիկա 5 օրերին՝ օգոստոսի 10-15-ը, Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խ…

    🔶 Առաջիկա 5 օրերին՝ օգոստոսի 10-15-ը, Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օգոստոսի 10-11-ը օգոստոսի 9-ի համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
    Ըստ նրա՝ երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպ և կարճատև անձրև։ Հնարավոր է նաև կարկուտ։

  • Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարա…

    📌 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարների օպերատիվ արձագանքը կանխել է հնարավոր ծանր հետևանքները։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Իսրայելը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի՝ Գազայի վերաբեր…

    🇮🇱🇺🇸 Իսրայելը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի՝ Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագիրը և դուրս չի բերի իր զորքերը, քանի դեռ «Համաս»-ն ամբողջությամբ չի զինաթափվել, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
    🇵🇸 Իսրայելի վարչապետի այս հայտարարությունից հետո «Համաս»-ի ներկայացուցիչը AFP-ին ասել է, որ Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի Իսրայելի նկատմամբ, որպեսզի Նեթանյահուն ընդունի ծրագիրը։
    📌 Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային, չնայած անցյալ հոկտեմբերին համաձայնել էր հրադադար պահպանել։ |azatutyun.am|