Category: Infocom

  • Մոլդովան հետ է կանչում Մոսկվայում իր դեսպանին` խորհրդակցությունների համար։ Այս…

    🇲🇩 🇷🇺 Մոլդովան հետ է կանչում Մոսկվայում իր դեսպանին` խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
    🔷 Որոշումը կայացվել է Ստեֆան Վոդայի շրջանի Կրոկմազ բնակավայրում անօդաչու թռչող սարքի անկումից ու պայթյունից հետո։
    📌 Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը միջադեպը որակել է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում։ |1lurer.am|

  • Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկո…

    ⛪️ Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին։
    📣 «Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և Եկեղեցու սրբազան եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացների դիմելը և նրանց քրեական հանցագործությունների մեղադրանքներով աշխարհիկ ատյանների առջև կանչելը խորապես վիրավորում է Հայ Եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։
    🔺 Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները»,- ասված է պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ։ |azatutyun.am|
    📌 Մեր հոգևոր եղբորը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է և դատապարտելի։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը տարածված հաղորդագրությունում։ 📣 «Երկու Վեհափառներս մնայուն կապի մեջ ենք իրար հետ եւ խորհրդակցում…

  • Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝…

    🔶 Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել՝ բանավոր, հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: |azatutyun.am|
    📌 «Անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։ 🔹 Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական…

  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից սկսել է թիրախային վերա…

    🚚 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից սկսել է թիրախային վերահսկողությունը սննդամթերքի առաքման ոլորտում։
    👮 Ստուգվել է առաքում իրականացնող անձանց սանիտարական գրքույկների առկայությունը, դրական արդյունքներ է գրանցել:
    📌 Այսպես՝ ստուգված 237 առաքիչներից սանիտարական գրքույկ չեն ունեցել միայն նրանք, ովքեր սննդամթերքի առաքում չեն իրականացնում. սննդամթերքի առաքման համար նախատեսված հավելվածների (Յանդեքս, Գլովո և այլն) ուսումնասիրությամբ՝ այդ առաքիչների նույնականացում, որպես սննդամթերք տեղափոխողների, չի արձանագրվել։
    [ՍԱՏՄ]

  • Արգամ Աբրահամյանը չի ընդունում մեղքը ու անհիմն է համարում մեղադրանքը։ Այս մասին…

    📌 Արգամ Աբրահամյանը չի ընդունում մեղքը ու անհիմն է համարում մեղադրանքը։ Այս մասին նշել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
    🔹 Փաստաբանը նշել է, որ հետագայում Արգամ Աբրահամյանի հետ խորհրդակցելուց հետո պաշտպանական թիմով համապարփակ հայտարարությամբ հանդես կգան։ |news.am|
    🔶 Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում…

  • Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի և համայնքապետարանի 5 նախկին աշխատակիցն…

    ⚖️ Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի և համայնքապետարանի 5 նախկին աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի համար։
    📌 Վերոնշյալ անձինք համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր՝ շուրջ 228 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողերն օտարել են իբր այդ աճուրդներում հաղթող ճանաչված անձանց, ինչի հետևանքով՝ առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել Քասախ համայնքին։
    [Քննչական կոմիտե]

  • Ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր…

    🔶 Ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
    🔹 Կողմ է քվեարկել 92 պատգամավոր։ |1lurer.am|

  • Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Սաուդյան Ար…

    🇮🇷 Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը նշան է, որ տարածաշրջանի երկրների՝ Միացյալ Նահանգների նկատմամբ ընկալումը փոխվել է։
    🗣«Տարածաշրջանի երկրները հասկացել են, որ անվտանգությունն ապրանք չէ, որը կարելի է գնել կեղծ միջնորդներից», — հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ նկատի ունենալով ԱՄՆ-ին, որը պայմանագիրը ստորագրած երեք երկրների դաշնակիցն է։ |azatutyun.am|
    🇹🇷🇸🇦🇵🇰 Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր կնքել: 📑 Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել այսօր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում՝ հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: ℹ️

  • «Անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հա…

    📌 «Անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։
    🔹 Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր»,- այս մասին ասվում է Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունում։
    💬 ՀՀ կառավարությունը պատրաստ է հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ պատասխանատու գերատեսչության միջոցով: ℹ️ News.am-ի հարցմանն ի պատասխան՝ գործադիրից հայտնել են, որ կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ…

  • Ազգային ժողովն ընդունեց հանձնաժողովների ստեղծման, դրանց թվի ու ոլորտի վերաբերյա…

    🔶 Ազգային ժողովն ընդունեց հանձնաժողովների ստեղծման, դրանց թվի ու ոլորտի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը:
    🔹 Խորհրդարանը կունենա 12 մշտական հանձնաժողով: Նվազագույնը 8 անդամ կունենան հանձնաժողովները՝ 5-ը «Քաղաքացիական պայմանագրից», 2-ը «Ուժեղ Հայաստանից», 1-ը «Հայաստան» դաշինքից: 10 անդամ կունենա Պաշտպանության հանձնաժողովը: |azatutyun.am|