Category: Infocom

  • Ապրիլի 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային և բոլոր նա…

    ☔️ ❄️ Ապրիլի 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային և բոլոր նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
    🛣 Լեռնային շրջաններում պասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին նաև մերկասառույց։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]
    🔗 Կարդալ ավելին

  • Լիբանանում մարտի 2-ից Իսրայելի գրոհների հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է երկ…

    🇱🇧 Լիբանանում մարտի 2-ից Իսրայելի գրոհների հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է երկու հազարը։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
    🏥 «Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի հետեւանքով զոհերի թիվը կազմել է 2 020 մարդ, եւս 6 436 հոգի վիրավորվել է»,- նշված է հաղորդագրությունում։ |news.am|

  • Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններն ավարտվել են առանց որևէ համաձայնութ…

    🇮🇷🇺🇸 Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններն ավարտվել են առանց որևէ համաձայնության՝ «ամերիկյան կողմի ներկայացրած չափազանց մեծ պահանջների պատճառով»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Tasnim-ը։
    📌 Բաղային ասել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն «մի շարք հարցերի շուրջ հասել են փոխըմբռնման», և որ առկա են եղել տարակարծություններ 2-3 կարևոր խնդիրների շուրջ։
    🗣 «Այս բանակցություններին ավելացան որոշ նոր խնդիրներ, ինչպիսին է Հորմուզի նեղուցի հարցը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բարդությունները»,- նշել է իրանցի պաշտոնյան։
    🇺🇸🇮🇷 Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին Պակիստանից մեկնելուց առաջ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ 🗣 «Մենք մի շարք բովանդակալից քննարկումներ ունեցանք իրանցիների…

  • Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնու…

    🇺🇸🇮🇷 Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին Պակիստանից մեկնելուց առաջ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
    🗣 «Մենք մի շարք բովանդակալից քննարկումներ ունեցանք իրանցիների հետ, սա լավն լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան ԱՄՆ-ի»,- ասել է Ջեյ Դի Վենսը։
    📌 ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ Պակիստանից հեռանում են շատ պարզ առաջարկով, որն իրենց «վերջնական և լավագույն առաջարկն է»։ |azatutyun.am|

  • Իջևան քաղաքի Վալանսի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այն մեկուսա…

    🔥 Իջևան քաղաքի Վալանսի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
    👨‍🚒 Այն մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ ապրիլի 12-ին, ժամը 00:30-ին:
    📌 Այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ)․ փրկարարները տարհանել են 25 բնակչի:
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկութ…

    🇦🇲 Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:
    📌 Խորվաթիայում ընթացող մրցաշարի հերթական փուլի նժույգթափերի վարժության եզրափակչում Մանուկյանը հավաքել է 14.733 միավոր։ |1lurer.am|

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը սկսել են Հորմուզի ն…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը սկսել են Հորմուզի նեղուցի «մաքրման» գործընթացը։
    📌 Truth Social հարթակում ապրիլի 11-ին հրապարակված գրառման մեջ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ գործողությունը նպատակ ունի ապահովել միջազգային նավարկության անվտանգությունը։
    🗣 «Մենք հիմա սկսում ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթացը՝ որպես ծառայություն աշխարհի բոլոր երկրների համար, ներառյալ Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Գերմանիան և շատ ուրիշներ»,- նշել է Թրամփը։ |factor.am|
    🇵🇰 Իրանի և ԱՄՆ-ի բանակցողները ժամանել են Պակիստան՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ 🇮🇷 Իրանի պատվիրակության ղեկավար Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իր բանակցողները «բարի մտադրություններ» ունեն, սակայն…

  • Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները, անդրադարձել են նաև…

    🇫🇷🇹🇷 Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները, անդրադարձել են նաև Հարավային Կովկասին։
    🗣 «Մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այս համատեքստում վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը խաղաղության գործընթացին, որը կբացի նոր դարաշրջան՝ հիմնված բաց սահմանների և Հարավային Կովկասում տարածաշրջանային գործակցության ամրապնդման վրա»,- գրել է Էմանուել Մակրոնը X-ի իր էջում։ |1lurer.am|

  • Ապրիլի 11-ին կրակոցներ են եղել Էջմիածին քաղաքում՝ գլխավոր հրապարակում։ ՆԳՆ մամո…

    📌 Ապրիլի 11-ին կրակոցներ են եղել Էջմիածին քաղաքում՝ գլխավոր հրապարակում։
    👮 ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժած անձինք չկան։ Տեղում եղել են համայնքային ոստիկաններ, որոնք ձերբակալել են 1 անձի, հանգամանքները պարզվում են։ |1lurer.am|

  • Գաբալայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստան…

    🇦🇲🇦🇿 Գաբալայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
    🔻 Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, հանդիպման ընթացքում Հաջիևը մտքեր է փոխանակել մասնակիցների հետ, ինչպես նաև պատասխանել հայկական պատվիրակության հարցերին։ |news.am|
    🇦🇲🇦🇿 Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը։ Այս մասին հայտնել է «Հայկական խորհրդի» նախագահ Արեգ Քոչինյանը: 🔸 Նա նշել է, որ քննարկման առանցքում են խաղաղության գործընթացի ներկա վիճակը, «Խաղաղության…