Category: Infocom

  • Զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության…

    Զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
    ⚖️ Վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
    [ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]
    Հուլիսի 21-ին արձանագրվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպք։

  • Եթե մենք չկարողանանք նավթ վաճառել, տարածաշրջանում ոչ ոք այն չի վաճառի: Այս մասի…

    🇮🇷🛢 Եթե մենք չկարողանանք նավթ վաճառել, տարածաշրջանում ոչ ոք այն չի վաճառի: Այս մասին X-ում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
    🗣 «Եթե մեր անվտանգությունը չապահովվի, տարածաշրջանում ոչ մի ենթակառուցվածք ապահով չի լինի, իսկ նեղուցի անվտանգությունը կախված է ամերիկյան զորքերի բացակայությունից: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախապատերազմական վիճակին»,- նշել է նա: |news.am|

  • Wildberries-ը սկսել է առաջին վճարումները վաճառողներին իր պահեստների վրա հարձակո…

    🛍 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները վաճառողներին իր պահեստների վրա հարձակումից հետո: Այս մասին լրագրողներին հայտնել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
    🗣 «Այսօր ավելի քան 88 հազար վաճառող կստանա առաջին փոխհատուցումները։ Մեկ օրվա ընթացքում դրանք կհայտնվեն վաճառողի հաշվեկշռում։
    📌 Փոխհատուցման մեխանիզմի մանրամասն բանաձևը կհրապարակվի վաճառողների պորտալում»,- տեղեկացրել է Կիմը։ |tert.am|
    🇷🇺 Տամբովի մարզում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժած 22 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Նրանցից ութը ծանր, ևս 14-ը՝ միջին ծանրության վիճակում են։ |arm.sputniknews.ru| 📌 Հիշեցնենք, որ հուլիսի…

  • Հայաստանում վերջին ժամանակներում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է…

    📣 Հայաստանում վերջին ժամանակներում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Նարեկ Կարապետյանը։
    🗣 «Կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն։ Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։
    🔸 Մենք շարունակելու ենք այս պրոցեսը, որովհետև սա մի մեծ պատմության, մեծ տարածաշրջանային զարգացման մի մաս է, որի հիմնական նպատակները լրիվ այլ են»,- նշել է Կարապետյանը։
    ❗️Նարեկ Կարապետյանի նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 📌 Այս…

  • Նարեկ Կարապետյանի նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեակ…

    ❗️Նարեկ Կարապետյանի նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
    📌 Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել են Դատախազությունից։

  • Այս պահից սկսած, ամեն անգամ, երբ Իրանը հարվածի Հորմուզի նեղուցով անցնող նավերին…

    🇺🇸 Այս պահից սկսած, ամեն անգամ, երբ Իրանը հարվածի Հորմուզի նեղուցով անցնող նավերին՝ լինի դա հրթիռով, անօդաչու թռչող սարքով, թե որևէ այլ սպառազինությամբ, ԱՄՆ-ն ռմբակոծելու և ոչնչացնելու է ՄԵԿ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, ներառյալ նրանք, որոնք տեղակայված են մայրաքաղաք Թեհրանում կամ դրա հարևանությամբ։ Այս մասին գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ում:
    🇮🇷 Ավելի ուշ, Իրանում պատասխանել են Թրամփի սպառնալիքներին, հայտնում է Tasnim-ը։
    📣 «Եթե ամերիկացիները հարված հասցնեն Իրանում գտնվող որևէ կամրջի կամ էլեկտրակայանի, Իրանը փոխադարձաբար հարվածներ կհասցնի տարածաշրջանի ենթակառուցվածքներին և կամուրջներին, ներառյալ էներգետիկ օբյեկտները, որոնցում ԱՄՆ-ն շահեր ունի: Թրամփի հնարավոր արկածախնդրությունը դարձյալ խայտառակելու է նրան», – նշել է աղբյուրը: |news.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մե…

    🇦🇲🇩🇪 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
    🔸 Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։
    🔸 Կողմերը անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։
    [ՀՀ կառավարություն]

  • Նարեկ Կարապետյանը չի կալանավորի․ ԿԸՀ–ն մերժել է Դատախազության միջնորդությունը։ …

    ❗️ Նարեկ Կարապետյանը չի կալանավորի․ ԿԸՀ–ն մերժել է Դատախազության միջնորդությունը։
    📣 ԿԸՀ-ն վերադարձրել է Նարեկ Կարապետյանին կալանքի միջնորդությունը, ինչը ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի, համերժեք է դիմումը մերժելուն: |azatutyun.am|
    ⚖️ Նարեկ Կարապետյանին ազատազրկելու վերաբերյալ համաձայնության հարցը ԿԸՀ-ում քննարկվելու է ժամը 15։30-ից։ 📣 Արամ Վարդևանյանի խոսքով՝ անձեռնմխելիությունը բաղկացած է 2 առաջնային կոմպոնենտներից՝ մեղադրանք հարուցելու և ազատազրկելու․ մեղադրանք ներկայացնելու համաձայնությունը…

  • Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։[«Մայր Հայաստան» ժողովրդական շա…

    ⚖️ Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։
    [«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում]
    ⚖️ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց: 📌 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունից հետո իրավապահները մայիսի 22-ի գիշերը Անդրանիկ Թևանյանին ձերբակալել էին: |azatutyun.am|

  • Նարեկ Կարապետյանին ազատազրկելու վերաբերյալ համաձայնության հարցը ԿԸՀ-ում քննարկվ…

    ⚖️ Նարեկ Կարապետյանին ազատազրկելու վերաբերյալ համաձայնության հարցը ԿԸՀ-ում քննարկվելու է ժամը 15։30-ից։
    📣 Արամ Վարդևանյանի խոսքով՝ անձեռնմխելիությունը բաղկացած է 2 առաջնային կոմպոնենտներից՝ մեղադրանք հարուցելու և ազատազրկելու․ մեղադրանք ներկայացնելու համաձայնությունը ԿԸՀ-ն արդեն տվել է։
    📃 Վարդևանյանը նշեց՝ օրենքով ամրագրված է ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորի հանդեպ միայն քրեական քրեական հետապնդում հարուցելու հնարավորության մասինմ այլ ոչ թե ազատությունից զրկելու։
    ❗️ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությանը։ 📣 Փաստաբան Արամ Վարդևանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ սա չի նշանակում, որ Նարեկ Կարապետյանն ընդհանրապես զրկվել է անձեռնմխելիությունից։…