Category: Infocom

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ նոր գործընկերության առաք…

    🇦🇲🇪🇺 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ:
    🔸 ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում՝ կարևորելով վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաև դիմակայունության ամրապնդմանն ուղղված կարողությունների զարգացման շուրջ իրականացվող միջոցառումները:
    🔸 Զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Վերոնշյալի համատեքստում Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ առաքելության և ՀՀ պետական մարմինների միջև սերտ համագործակցությունը կնպաստի առաքելության մանդատով նախատեսված խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

  • Իրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում…

    🇮🇷 Իրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։
    📌 Արաղչին նաև մեկնաբանել է Թրամփի հայտարարությունները՝ նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և անվտանգության ապահովման համար 20% չափով տուրքեր գանձելու մտադրության մասին։
    🗣 «Բնականաբար, 20%-ը չափազանց շատ է։ Մենք արդարացի կլինենք», — նշել է նա։ |tert.am|
    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, վերահսկողություն կհաստատի Հորմուզի նեղուցի նկատմամբ: 🗣 « Մենք կդառնանք նեղուցի պահապանը։ Գուցե, սա անվանենք «Նեղուցի պահապան հրեշտակ»։ 🔸 Մեզ վճարելու են այն պաշտպանելու համար, շատ մեծ գումար։ Մեզ փոխհատուցելու…

  • Իրանի Դելհորան քաղաքում հուլիսի 12-ին գրանցվել է +51.5°C, որը ներկայումս հանդիս…

    🇮🇷☀️ Իրանի Դելհորան քաղաքում հուլիսի 12-ին գրանցվել է +51.5°C, որը ներկայումս հանդիսանում է 2026 թվականին աշխարհում գրանցված օդի ամենաբարձր ջերմաստիճանը։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյան]

  • ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ ռազմածովային շրջափակումը և կստանա Հորմուզի …

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ ռազմածովային շրջափակումը և կստանա Հորմուզի նեղուցով տեղափոխվող բոլոր բեռների տարանցման 20 տոկոսը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։
    🗣 «Հորմուզի նեղուցը բաց է և կմնա բաց՝ Իրանի հետ կամ առանց նրանց», — գրել է Թրամփը Truth Social-ում, հավելելով, թե գործընթացը կսկսվի անմիջապես։ |azatutyun.am|
    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, վերահսկողություն կհաստատի Հորմուզի նեղուցի նկատմամբ: 🗣 « Մենք կդառնանք նեղուցի պահապանը։ Գուցե, սա անվանենք «Նեղուցի պահապան հրեշտակ»։ 🔸 Մեզ վճարելու են այն պաշտպանելու համար, շատ մեծ գումար։ Մեզ փոխհատուցելու…

  • Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյn…

    🇮🇱 Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը, հայտնում է Jerusalem News Syndicate-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։
    🔸 Քնեսեթը շաբաթվա վերջին պատրաստվում է գնալ ամառային արձակուրդի և նիստեր չի գումարի մինչև հոկտեմբերի 27-ի համապետական ընտրությունները։
    📌 Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարի խոսնակը, ով անցյալ ամիս կաբինետում ներկայացրել էր առաջարկը, չի պատասխանել մեկնաբանությունների համար արված զանգերին կամ հաղորդագրություններին։ |tert.am|
    🇮🇱 Իսրայելի կառավարությունը կիրակի օրը կայացած նիստում քվեարկեց Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ 🗣 «Երբեք ուշ չէ ճիշտ քայլ անելու համար»,- ասել է բանաձևի հեղինակ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն…

  • Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 7 ամսական երեխա է մահացել, տուժել է 6 քաղաքացի: …

    ⬛️ Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 7 ամսական երեխա է մահացել, տուժել է 6 քաղաքացի:

    📣 Հուլիսի 13-ին՝ ժամը 15։40-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են BMW և Toyota մակնիշների ավտոմեքենաները։
    📌 Հանգամանքները պարզվում են։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, վերահսկողություն կհաստատի Հորմ…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, վերահսկողություն կհաստատի Հորմուզի նեղուցի նկատմամբ:
    🗣 « Մենք կդառնանք նեղուցի պահապանը։ Գուցե, սա անվանենք «Նեղուցի պահապան հրեշտակ»։
    🔸 Մեզ վճարելու են այն պաշտպանելու համար, շատ մեծ գումար։ Մեզ փոխհատուցելու են, քանի որ մյուս երկրները շատ հարուստ են։ Նրանք մեր կողմից են, մենք դա հենց այնպես չենք անելու»,- Fox News-ի հետ հեռախոսային հարցազրույցում ասել է Թրամփը։ |armenpress.am|
    🇺🇸🇮🇷 Գիշերը ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները շարունակվել են: 🔻 ԱՄՆ զինված ուժերը շարունակել են հարվածել Իրանում գտնվող թիրախների, տեղեկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ հավելելով, որ հարվածների նպատակն է կանխել «Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումը»:…

  • Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոմիկ Մխիթարյանը, որն օրեր առաջ հր…

    ✍️ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոմիկ Մխիթարյանը, որն օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
    📌 Ավելի վաղ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։
    🔸 Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը։ [Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան]

  • ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պ…

    🪟 ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով։
    ❗️ «Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում:
    📌 Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին: Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի վստահեք դրանց ամրությանը: Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, տեղադրե՛ք պատուհաններից հեռու: Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամներից հնարավորինս հեռու», — նշում են նախարարությունից:
    ▪️ Նշենք, որ այսօր ԲԿ մեկ տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը։ «Արմենպրես»-ի տեղեկություններով՝ երեխան վայր էր ընկել երրորդ հարկի պատշգամբից։
    ◾️ Հուլիս 13-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: 🏥 Իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները, բայց ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել…

  • Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բ…

    💵 Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է:
    ⚖️ Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները:
    [ՀՀ Գլխավոր դատախազություն]