Category: Infocom

  • Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաների…

    🇫🇷 Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից: Ֆրանսիան ԵՄ առաջին երկիրն է, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
    ℹ️ Ըստ ընդունված օրինագծի՝ սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկան երեխաները չեն կարողանա ստեղծել նոր հաշիվներ TikTok-ում, Instagram-ում, Snapchat-ում և այլ սոցիալական հարթակներում, իսկ գործող հաշիվները կփակվեն 2027թ. հունվարից։ |azatutyun.am|

  • Ուկրաինական անօդաչուներն այսօր հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին …

    🇺🇦🇷🇺 Ուկրաինական անօդաչուներն այսօր հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում։ Ընկերության պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։
    🗣 Հարձակումը հաստատել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Քիմը։ Նա Telegram-ում գրել է, որ կենտրոններից իրականացվել է տարհանում, կան տուժածներ, սակայն նրանց թիվը չի նշել։
    📌 Սա վերջին օրերին Wildberries-ի ենթակառուցվածքների վրա արդեն երրորդ հարձակումն է․ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հուլիսի 18-ին և 20-ին նույնպես անօդաչուներով հարվածել էին ընկերության պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում։ |azatutyun.am|

  • Երևանում ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել են 30…

    ⚖️ Երևանում ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել են 30 և 43-ամյա տղամարդկանց։

    🔸 Ձերբակալման ընթացքում 30-ամյա տղամարդու մոտ նկատվել է ատրճանակին նմանվող առարկա, որը նա ավտոմեքենայից դուրս բերվելիս թողել է նստատեղերի միջև գտնվող պահոցին։
    📌 Տղամարդիկ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը ավելի քան 10 ժամ անց ավարտվեց ԲՀԿ առաջնորդին …

    ⚖️ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը ավելի քան 10 ժամ անց ավարտվեց
    📌 ԲՀԿ առաջնորդին կրկին տարել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։
    🗣 «Առերեսում էր կատարվում, այս ամբողջ ընթացքում բացառապես այդ քննչական գործողությունն է կատարվել։ Մենք հարցեր ունեինք տուժող ճանաչված Իրանի քաղաքացուն։ Այդ հարցերին վարույթն իրականացնող մարմինը չէր էլ անդրադարձել։
    🔸 Տեսնում ենք, որ հիմք են ընդունվել նրանց դատարկ հայտարարությունները, իբրև թե Գագիկ Ծառուկյանն իրենցից գումար է հափշտակել։ Բոլոր հանգամանքները փաստում են, որ հենց իրենք են Գագիկ Ծառուկյանից գումար հափշտակել»,– նշել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ |arm.sputniknews.ru|
    ❗️ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջադրված, հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է։ 🗣 ՔԿ դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։ 📌 Նա նաև նշեց, որ չգիտի, թե որ գործով են Ծառուկյանին…

  • Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ։ Հուլիսի 21-ին՝ ժամը 20։51-ին, ՆԳ…

    🔥 Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ։
    📞 Հուլիսի 21-ին՝ ժամը 20։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում:
    🚒 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը կվերցնի պատգամավորի մանդատը։ «Որոշում եմ …

    🗳 Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը կվերցնի պատգամավորի մանդատը։
    🗣 «Որոշում եմ կայացրել վերցնել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը եւ ստիպված եմ վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու՝ հետեւապես համայնքի ղեկավարի իմ լիազորությունները»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

  • Հուլիսի 21-ին արձանագրվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպք։ Քննչական կոմ…

    Հուլիսի 21-ին արձանագրվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպք։
    🔹 Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    📌 Կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

  • «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում։ Երև…

    🛒 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում։

    🔎 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևանի թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։
    📌 Արդյունքում արձանագրվել են իրավախախտումներ, մասնավորապես՝
    🔸 39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
    🔸 6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
    🔸 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
    🔸 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
    🔸1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգ…

    🤼 Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
    [Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա]

  • Հուլիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անրի Վեռնոյի փողո…

    🚧 Հուլիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անրի Վեռնոյի փողոցում` մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով:
    📌 Մասնավորապես`  Պապ թագավորի – Անրի Վեռնոյի  փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
    [Երևանի քաղաքապետարան]