Category: Infocom

  • «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղ…

    «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։
    🔸 Դաշինքից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպում: Քննարկվել են առաջիկա անելիքները։

  • Կալանավորվել են զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համ…

    👩‍⚖️ Կալանավորվել են զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները:
    🗣 Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
    [Ն.Թ.-ի] համածառայակից կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ […] զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը հոդվածով

  • ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը: «Մենք մեկ տարո…

    🇪🇺🇷🇺 ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը:
    🗣 «Մենք մեկ տարով սառեցնում ենք ռուսական նավթի գնի առավելագույն շեմի վերանայումը, որ ՌԴ ռազմական մեքենան չկարողանա օգտվել շուկայական ցնցումներից։ Առաջին անգամ մենք թիրախավորում ենք այն նավերը, որոնք աջակցում են ՌԴ «ստվերային նավատորմին»։ Մենք կարևոր քայլ ենք կատարել դեպի ռուսական մարտական գործողություններին մասնակցած անձանց՝ ԵՄ մուտքի պաշտոնական արգելքը»,- X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
    📌 Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է՝ նոր փաթեթը ներառում է բացառություն, որը թույլ է տալիս ռուսական հեղուկ բնական գազի մեկ տարով երրորդ երկրներ փոխադրումը՝ ավտոմատ երկարաձգմամբ։ |azatutyun.am|

  • Հիփոթեքով բնակարան գնելու որոշ պայմանագրեր հնարավոր կլինի կնքել առանց նոտարի. հ…

    Հիփոթեքով բնակարան գնելու որոշ պայմանագրեր հնարավոր կլինի կնքել առանց նոտարի. համապատասխան նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստին:
    🔸 Նոտարական վավերացում չի պահանջվի, եթե պայմանագիրը համապատասխանի Կառավարության հաստատած օրինակելի ձևին, այլ պայմաններ չպարունակի և կնքվի Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում կողմերի էլեկտրոնային թվային ստորագրություններով։
    Նոր կարգավորումը կգործարկվի Կադաստրի էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ գործիքակազմի ներդրումից հետո, բայց որոշման պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում։ |armenpress.am|

  • Արարատ քաղաքում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք. համապատասխան որոշումն ընդունվեց…

    Արարատ քաղաքում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք. համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստին:
    ℹ️ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը մինչև 2030թ. Ս․ Շահումյան փողոցի 20 և 37/1 հասցեներում կկառուցի ընդհանուր առմամբ 198 բնակարան։ Դրանցից շուրջ 68 քմ մակերեսով 48 բնակարան անհատույց կփոխանցվի Արարատ համայնքին՝ նախկինում քանդված շենքերի բնակիչների բնակարանային խնդիրը լուծելու համար։ |armenpress.am|

  • «Առինջ մոլ»-ի աշխատակիցները ակցիա են իրականացնում տոնավաճառի դիմաց: Աշխատակիցնե…

    🗣 «Առինջ մոլ»-ի աշխատակիցները ակցիա են իրականացնում տոնավաճառի դիմաց:
    💬 Աշխատակիցներից մեկը «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրավապահները կապարակնքել են առաջին գոտու տաղավարները առանց իրենց տեղյակ պահելու: Նրա խոսքով՝ իրենք պատասխան չեն ստացել ո՛չ տոնավաճառի տնօրինությունից, ո՛չ ՔԿ-ից:
    Տեսանյութը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի

  • ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացվեց մոտ 325 մլն դ…

    💰 ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացվեց մոտ 325 մլն դրամ՝ միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների իրականացման համար:
    Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

  • ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ …

    ‼️ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ:
    🔸 Վերջինս հայտնել է, որ իր նկատմամբ դատարանի կիրառած հաղորդակցության սահմանափակման հետևանքով չի կարողանում հաղորդակցվել դստեր հետ։ Հարցը ՄԻՊ-ը հասցեավորել է անձի կողմից խնդիրը բարձրաձայնելուց անմիջապես հետո։
    🔸 «Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման
    հնարավորությունը քննարկելու ուղղությամբ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
    Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է:

  • Եմենի հութիները հայտարարում են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիայից…

    🛥 Եմենի հութիները հայտարարում են, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիայից նավթ տեղափոխող երկու նավի։ Նրանց պնդմամբ՝ գործողությունն իրականացվել է Սաուդյան Արաբիայի դեմ հայտարարված ծովային շրջափակման շրջանակում։ Սաուդյան պետական SPA լրատվականի փոխանցմամբ՝ անձնակազմի անդամների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է
    ℹ️ Եմենցի զինյալները վերահսկում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակա տարածքները, որոնք գտնվում են Արաբական թերակղզու՝ Հորմուզի նեղուցի հակառակ կողմում։ |azatutyun.am|

  • Մանիլայում ավարտվել է ՌԴ և ԱՄՆ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հա…

    🇷🇺🇺🇸 Մանիլայում ավարտվել է ՌԴ և ԱՄՆ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը. բանակցությունները տևել են 35 րոպե։
    🔸 Ըստ ՏԱՍՍ-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում էին հիմնական ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցի վրա։
    🔸 Սա նրանց չորրորդ հանդիպումն է 2025թ. ի վեր։ |azatutyun.am|