Category: Infocom

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի գործի…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի գործի քննությունը սկսվել է նորից։ Երեւանի քրեական դատարանում, դատավոր Հ․ Մանուկյանի նախագահությամբ, այսօր նախնական դատալսումներն էին։
    👮🏻‍♂️Աբրահամյանն այն սպան է, որին, ըստ էության, մեղադրում են Մատաղիս եւ Թալիշ գյուղերի կորստի մեջ։ Ըստ մեղադրանքի՝ տեղեկություններ ունենալու պայմաններում նա անձնակազմին մարտական պատրաստականության աստիճանի չի բերել, փոխարենը սեպտեմբերի 26-ին շուրջ 100 սպաների մասնակցությամբ զորամասի կազմավորմանը նվիրված խնջույք է անցկացրել։
    🗣Նրա պաշպան Արման Թամրազյանը հարց բարձրացրեց՝ նախորդիվ հարցաքննված վկաներին դարձյալ դատակոչելո՞ւ են, տեղեկացրեց՝ նրանց հարցաքննությունները նախորդ դատարանում տեւել են 2, 3, անգամ 4 նիստ։
    📎 Կարդալ ավելին

    Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի գործի քննությունը սկսվել է նորից — Infocom

    44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը սկսվել է նորից։ Երեւանի քրեական դատարանում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր նախնական դատալսումներն էին։ Գնդապետ Աբրահամյանը,…

  • Կան կարծիքներ, որ պետք է զորահանդես իրականացնել, կան կարծիքներ, որ պետք չէ, բայ…

    📣 Կան կարծիքներ, որ պետք է զորահանդես իրականացնել, կան կարծիքներ, որ պետք չէ, բայց անկեղծ ասած մենք կենտրոնացած ենք խաղաղության և խաղաղության օրակարգի վրա․ Նիկոլ Փաշինյան
    📌 Փաշինյանի խոսքով՝ նաև Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո Հայաստանում ակտիվացել են այդ թեմաները։
    🗣 «Բայց նաև մենք հասկանում ենք, որ մեր հանրությունը պետք է տեղեկացված լինի։ Կարծում եմ՝ եթե մենք նոյեմբերին կամ դեկտեմբերին զորահանդես կազմակերպեինք, կարծում եմ՝ շատ տպավորիչ կլիներ»։
    📃 Փաշինյանը նշեց, որ քաղաքացիները կարող են դիմել և որոշակի ստուգումներից հետո ծանոթանալ բանակի սպառազինությանը և տեխնիկային։

  • Անախորժ իրավիճակ էր առաջացել, և մեր ընդդիմադիր մամուլն անմիջապես վերնագրերը դրե…

    📣 Անախորժ իրավիճակ էր առաջացել, և մեր ընդդիմադիր մամուլն անմիջապես վերնագրերը դրեց. «Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը»։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցածին։
    📌 Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստը 20 րոպեով ընդմիջվել էր։ Զեկույցով պետք է հանդես գար պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը, սակայն, դահլիճում չէր։ Լրատվամիջոցները տեսանյութեր էին տարածել, որտեղ երևում էր, որ Քոչարյանը ուշացումից հետո մոտենում է Նիկոլ Փաշինյանին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշինյանը չի մասնակցում նիստին։
    🗣 «Ենթադրում եմ, որ իմ պատճառով է եղել [անախորժ իրավիճակը], որի համար ներողություն եմ խնդրում թե՛ կառավարությունից, թե՛ մեր գործընկերներից։ Բայց միաժամանակ ուզում եմ նշել՝ արժի, որ մեր քարտուղարությունն ավելի ուշադիր լինի, որ եթե ելույթ ունեցողից հետո անմիջապես ես պետք է ելույթ ունենամ, գոնե պետք է զգուշացնեին, որ դահլիճը չլքեի։ Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք», — նշեց Քոչարյանը։

  • Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալը դատավճիռը օրինական ուժի մեջ չմտած պայմաններ…

    ⚖️ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալը դատավճիռը օրինական ուժի մեջ չմտած պայմաններում շարունակում է մնալ ազատության մեջ և անգամ աշխատում է նույն համակարգում․ փաստաբան
    🗣 Գործով օգոստոսի 18-ի դատավճիռն առ այսօր չի փոխանցվել կողմերին։ Փաստաբանն ընդգծում է, որ այս իրավիճակը բնորոշ է դատարաններին․ վճիռները, որպես կանոն, մինչև չորս ամիս ուշ են տրամադրվում կողմերին․ «Ընդհանուր առմամբ, այս քրեական գործով ի սկզբանե եղել է ու կա ձգձգման միտում»,- ասաց Ասլանյանը։
    📣 Փաստաբանի խոսքով՝ այն դեպքերում, երբ իշխանությունը նպատակահարմար է գտնում, դատարանը սկսում է արագացված գործեր քննել և արգելանքի տակ վերցնել մեղադրյալներին։ Օրինակ՝ Միքայել և Բագրատ սրբազանների վարույթները, Սամվել Կարապետյանի և մյուսների գործերը։ |civilnet.am|

  • Նիկոլ Փաշինյանը «բացարձակ անհեթեթություն» անվանեց լուրը, թե Հայաստանը մտադիր է …

    🇦🇲💬 Նիկոլ Փաշինյանը «բացարձակ անհեթեթություն» անվանեց լուրը, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից և ձեռք բերել ուկրաինականը։
    🇷🇺📣 Քիչ առաջ ռուսական լրատվամիջոցները տարածել են ՌԴ արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրությունը, որում նշվում է, թե «հայերը քաղաքական պատճառներով ցանկանում են ազատվել Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի անհրաժեշտ ծավալների մի մասը գնելով նրանցից»:

  • ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզու…

    ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ոստիկանության ՊՊԾ աշխատակից Սենիկ Հովհաննիսյան…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ոստիկանության ՊՊԾ աշխատակից Սենիկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման տալը ճիշտ չէր։
    👮🏻‍♂️Նա մեկն է այն ոստիկաններից, որն այդ օրն այդ խաչմերուկում ծառայություն է իրականացրել եւ այդտեղ գտնվող անձանց, այդ թվում՝ Մեղրու զորամասի ԻՍՎ անձնակազմին, հորդորել է պատսպարվել, քանի որ անձամբ է երկնքում տեսել հակառակորդի ԱԹՍ-ն։ Հենց այդ ԱԹՍ-ն է, որ երթը շարունակելուց րոպեներ անց հարվածել է ԻՍՎ անձնակազմի Ուրալին։ 18 զինծառայող զոհվել Է, 3 անձ՝ վիրավորվել։
    📎 Կարդալ ավելին
    Լուսանկարում՝ Իշխանաձորի խաչմերուկի սխեման` ըստ պաշտպանական կողմի

  • Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է։ Պաշտոնական ձերբակալությո…

    🇹🇷 Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է։ 📌 Պաշտոնական ձերբակալությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրա Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը (CHP) սկսել է փրայմերիզ անցկացնել՝ նրան որպես նախագահի թեկնածու առաջադրելու համար:

  • Տեսանյութեր են տարածվում, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները…

    📣 Տեսանյութեր են տարածվում, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։
    🔸 Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
    🔸 ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Կապանում անցկացվեց ավանդական դարձած Կուրկուտի փառատոնը՝ այս անգամ բարեգործական ն…

    Կապանում անցկացվեց ավանդական դարձած Կուրկուտի փառատոնը՝ այս անգամ բարեգործական նպատակով
    Կապանի համայնքապետարանը վեցերորդ տարին անընդմեջ իրականացրեց Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված կապանյան ավանդական ճաշատեսակի՝ Կուրկուտի փառատոնը։ Կապանը ներկայացնող 20 վարպետ-խոհարարները նախորդ օրվանից սկսել էին կուրկուտի պատրաստումը, որի համար հարկավոր է ծեծած կամ թեփը հանած ցորեն՝ կուրկուտ, տավարի միս, կարագ, ջուր և աղ։ Ուտեստի պատրաստման համար մի ամբողջ գիշեր է հարկավոր։
    Փառատոնն այս տարի բարեգործական բնույթ էր կրում։ Կուրկուտի և տոնավաճառին ներկայացված արտադրատեսակների ամբողջ հասույթն ուղղվելու է երիտասարդներ Դավիթի և իր քույր Դիաննայի երազանքի իրագործմանը, ովքեր տարիներ առաջ զրկվել են ծնողներից: Այս պահին նրանք բնակվում են Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի հանրակացարանում և ունեն բնակարանի խնդիր:
    🔗 Կարդալ ավելին
    #վճարովի_բովանդակություն