Category: Infocom

  • Մենք հուսով ենք, որ ապագայում ռուսական կողմը կշարունակի հաշվի առնել տվյալ պահին…

    🇦🇲🇷🇺 Մենք հուսով ենք, որ ապագայում ռուսական կողմը կշարունակի հաշվի առնել տվյալ պահին տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչը, ցավոք, տեսանք վերջերս, վերջին օրերին: Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը:
    ❗️ Հայաստանը միշտ հավատարիմ է մնացել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին։
    💬 Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ: Մինչ այս Մոսկվայում տեղի է ունեցել նաև երկու նախարարների առանձնազրույցը:

  • ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար տնտեսական առումով ձեռնտու կառույց է: Մենք որևիցե միտում չունե…

    ❗️ ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար տնտեսական առումով ձեռնտու կառույց է: Մենք որևիցե միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու. Ալեն Սիմոնյան
    🗣 «Այն, ինչ ՌԴ-ն մեր տարածաշրջանում Հայաստանի առումով կորցնում է, դա Ռուսաստանի քայլերի պատճառով է և Ռուսասատանի՝ մեզ տարածաշրջանում մենակ թողնելու և տարածաշրջանից հեռանալու պատճառով է: Եվ մեղադրել Հայաստանին, որ փորձում է իր անվտանգությունն ու գոյությունը ապահովել, չի կարող որևիցե երկիր»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում:

  • Սպիտակի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել այսօր՝ ժամը 10։52-ին: Հրդեհը մե…

    🔥 Սպիտակի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել այսօր՝ ժամը 10։52-ին:
    👨‍🚒 Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։
    👥 Փրկարարները տեղի ուժերի հետ տարհանել են 117 սանի և 29 աշխատակցի:
    [ՆԳՆ Փրկարար ծառայություն]

  • Թուրքիայում հրդեհ է բռնկվել Բոլուի շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հ…

    🇹🇷 Թուրքիայում հրդեհ է բռնկվել Բոլուի շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի տարածքում գտնվող հյուրանոցներից մեկում։
    🗣 Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորներինը՝ 32-ի։ |armenpress.am|

  • Մարկո Ռուբիոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղար: Կոնգրեսի վերին պալատում Ռուբիոն ստա…

    🇺🇸 Մարկո Ռուբիոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղար: Կոնգրեսի վերին պալատում Ռուբիոն ստացել է 99 սենատորների աջակցությունը:
    💬 ԱՄՆ նոր պետքարտուղարը հայտնի է Չինաստանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ և Իսրայելին անզիջում աջակցությամբ: Սենատում լսումների ժամանակ նա խոստացել է վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որն ուղղված կլինի Չինաստանից կախվածության նվազեցմանը և ԱՄՆ-ի շահերի առաջմղմանը: |1lurer.am|

  • Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա է …

    ❗️ Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ 🗣 «Ներկա է 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որը վարում է նիստը: 🚍 Նշենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունն…

  • Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա է 26…

    ❗️ Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։
    🗣 «Ներկա է 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որը վարում է նիստը:
    🚍 Նշենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել տրանսպորտի սակագնի թանկացման դեմ օրակարգով. չեն մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություների անդամները: |panorama.am|

  • Ինչ ասաց Թրամփը երդմնակալության ժամանակ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկայի ոսկեդարը…

    Ինչ ասաց Թրամփը երդմնակալության ժամանակ
    🇺🇸 Թրամփը հայտարարեց, որ Ամերիկայի ոսկեդարը մեկնարկում է հենց հիմա:
    🚧 Արտակարգ դրություն է հայտարարվելու երկրի հարավային սահմանին և զորք է տեղակայվելու՝ ներգաղթը հսկելու համար:
    👦👧 Այսուհետ Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականությունն այն է, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական:

  • Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համընդհ…

    📌 Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրի մասին որոշմանը։ Վարչապետը նշել է, որ քաղաքացիներից այս թեմայով բազմաթիվ հարցեր է ստացել, ապա անդրադարձել նման որոշման պատճառներին։
    🔸 Վարչապետի խոսքով դրա պատճառները շատ են, դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում կառավարության հետևողականությունն է։ Նիկոլ Փաշինյանը նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ պետական պաշտոնյաների հայտարարագրման համակարգը չի ծածկում այն հայտնի դեպքերը, երբ, իր խոսքով, զոքանչի, բաջանաղի, քենու, դասարանցու միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ: Փաշինյանի վստահեցմամբ՝ այդ նոր համակարգով պաշտոնյանների այդ բարեկամները մտնում են համընդհանուր հայտարարագրման համակարգ. «Սրանով լուծում ենք հակակոռուպցիոն պայքարի շղթայի ամբողջացման հարցը»,- նշեց նա։
    📝 Բացի այդ, վարչապետի կարծիքով համակարգը կնպաստի սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական դարձնելուն։ Օրինակ, եթե քաղաքացին օգտվում է սոցիալական նպաստից, բայց բանկում ունի մեծ ավանդ, ապա սա կօգնի, որ այդ սոցիալական նպաստի միջոցները ուղղվեն այն մարդկանց, որոնք ավելի շատ ունեն դրա կարիքը։

  • Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը:…

    📝 Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը: