Category: Infocom

  • Մոսկվայի մարզում հոկտեմբերի 13-22-ն անցկացվել է «Անօրինական-2025» գործողության …

    🇷🇺 Մոսկվայի մարզում հոկտեմբերի 13-22-ն անցկացվել է «Անօրինական-2025» գործողության երկրորդ փուլը, որի նպատակը, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի «անօրինական միգրացիան կանխելն է, բացահայտելը վարչական իրավախախտումները և հանցագործությունները միգրացիոն ոլորտում»։
    📌 Մոսկվայի մարզի ներքին գործերի գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի պետ Տատյանա Պետրովայի խոսքով՝ դատարանների կողմից կայացվել է ավելի քան 4,3 հազար որոշում՝ օտարերկրյա քաղաքացիներին ՌԴ-ից վարչական կարգով արտաքսելու վերաբերյալ։ |factor.am|

  • Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) գրասենյակը հոկտեմբերի 29-ին նամակ է ուղա…

    ❗️Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) գրասենյակը հոկտեմբերի 29-ին նամակ է ուղարկել Վանաձորի քաղաքապետարան, որով լիազորել է Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավար ընտրել՝ հանելով ավագանու վրա դրված արգելանքը, սակայն հարկադիր կատարողի տվյալ որոշումը վերացվել է վերադասի կողմից, հայտնում է «Անկախ դիտորդը» դաշինքը։
    🗣 «Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունն այլևս իրականացնում է գոյություն չունեցող վեճի հայցի ապահովում, որի սահմաններում արգելում է Վանաձորում տեղական իշխանության ձևավորումը: Այսպիսով, պետական իշխանությունը զավթել է Վանաձոր քաղաքում տեղական իշխանությանը և ապօրինի միջոցներով կանխում է ընտրություններով տեղական իշխանության ձևավորումը», — ասված է «Անկախ դիտրոդի» հայտարարությունում, նշելով՝ չարաշահվում են պետական իշխանության վարչական ռեսուրսները, և կանխվում է համայնքի ղեկավարի ընտրությունը։
    📌 Հիշեցնենք, որ 2021 թ․-ին Վանաձորի ընտրությունները վիճարկվել էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից՝ պահանջելով  մանդատ ունենալ Վանաձորի ավագանիում։ 2021 թ․-ից ի վեր դատական գործընթացների պատճառով ավագանին չի ընտրել Վանաձորի համայնքապետ։

  • Երևանը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին բանավոր հրավիրել է մասնակցելու հաջորդ…

    🗣 Երևանը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին բանավոր հրավիրել է մասնակցելու հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Միրզոյան 📌 Ճեպազրույցի ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ փաստաթղթային հրավերներ դեռևս չեն…

  • Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավարու…

    ❗️ Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավարությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 3-ին: Մեղադրող կողմը հանդես կգա ճառով:
    📌 Դեռևս չի ավարտվել միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը:
    📌 Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր շինծու գործերով նիստում հայ գերիները միջնորդություններ են ներկայացրել, քննարկվել են պաշտպանության կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներ։ |azatutyun.am|
    📷 Լուսանկարը՝ ադրբեջանական APA-ի
    📣 Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը ստուգելու հնարավորություն առկա չէ։

  • Անհետ կորածների հարազատները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են: Նրանք իրենց դժգո…

    ‼️ Անհետ կորածների հարազատները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում Արսեն Ղուկասյանի կալանավորման որոշման դեմ: 📌 Նրանց ներկայացուցիչներից մեկը այս պահին հանդիպում է դատախազության պաշտոնյաներից մեկի հետ: 🗣 Անհետ կորած զինծառայող…

  • «Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ ևս մեկ դիմում է ներկայացվել՝ էլեկտրաէներգիայի սակ…

    ⚡️💵 «Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ ևս մեկ դիմում է ներկայացվել՝ էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու վերաբերյալ։ 📌 Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ՀԷՑ ՓԲԸ կողմից դիմում էր ներկայացվել սակագնի իջեցման հետ կապված՝ 6-ամսյա ժամանակահատվածում ձևավորված շուրջ 3.6 միլիարդ…

  • Տավուշի մարզում սահմանազատման հետ կապված այս պահին կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, …

    📣 Տավուշի մարզում սահմանազատման հետ կապված այս պահին կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի գործընթաց չկա։
    [Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյան]

  • 44-օրյա պատերազմից 5, իսկ Քիմիկների զորամասի գործը դատարան ուղարկելուց 3 տարի …

    ⚖️ 44-օրյա պատերազմից 5, իսկ Քիմիկների զորամասի գործը դատարան ուղարկելուց 3 տարի անց մեղադրյալ Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցել են։ Նա մեղադրվում է նույն զորամասի պաշտոնյայի որդու՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը առերեւույթ կոծկելու մեջ։
    🗣 Քանի որ սա հետապնդումը դադարեցնելու ոչ արդարացնող հիմք է, դատարանը հարցրեց մեղադրյալի կարծիքը․ «Ես շատ եմ ուզում արդարացված դուրս գալ, որովհետեւ իրականում կապ չունեմ, բայց ես այժմ համարվում եմ ստացիոնար բուժման մեջ՝ բժշկական կենտրոնում պառկած հիվանդ։ Ինձ երեկ պետք է վիրահատեին, բայց քանի որ չեմ ուզել խոչընդոտել դատական նիստին, իմ վիրահատությունը հետաձգել են վաղը, եկել եմ էստեղ։ Առողջությանս բավականին վտանգ սպառնացող խնդիր կա, որոշումը Ձերն է, ես դեմ չեմ, որպեսզի պարբերաբար այս դատական նիստին խոչընդոտ չհանդիսանամ»,- ասաց Հարությունյանը, սակայն կողմերի կարծիքները լսելուց հետո իր դիրքորոշումը փոխեց՝ խնդրելով իրեն հանրային պաշտպան տրամադրել։
    📎 Կարդալ ավելին

    Քիմիկների գործով Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի վաղեմության ժամկետներն անցել են  — Infocom

    44-օրյա պատերազմից 5, իսկ Քիմիկների զորամասի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելուց 3 տարի անց մեղադրյալներից մեկին՝ Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները լրացել են։ Հարությունյանը, որ 2020 թ․ զբաղեցրել…

  • Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը չեն մասնակցի «Եվրանեսթի»՝ Երևանում կայանալիք խորհրդա…

    Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը չեն մասնակցի «Եվրանեսթի»՝ Երևանում կայանալիք խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին:

  • ԶԼՄ-ները գրել էին, որ ԱԱԾ-ն Էջմիածնի քիմիկների զորամասում գործողություններ է իր…

    ‼️ ԶԼՄ-ները գրել էին, որ ԱԱԾ-ն Էջմիածնի քիմիկների զորամասում գործողություններ է իրականացնում, և կան բերման ենթարկվածներ։
    💬 Հակակոռուպցիոն կոմիտեից News.am-ին հայտնել են, որ առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։
    🗣 «Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- հայտնել են Կոմիտեից։