Category: Infocom

  • Միջնորդություն է ներկայացվել դատարան Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում…

    ⚖️ Միջնորդություն է ներկայացվել դատարան Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար: Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: 💬 Փաստաբան Արա Զոհրաբյանը նշում է, որ քննչական մարմինը և դատախազությունն որոշումը կայացրել են և գնացել են մեկ…

  • Ալիևը հայտարարել է, թե «ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վ…

    📣 Ալիևը հայտարարել է, թե «ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի Հայաստանի ժողովրդին և պետությանը»։
    🗣 «Ես սա վաղուց եմ ասում։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Այստեղ, իհարկե, հիմնական պատասխանատվությունը ընկնում է պետության վրա։ Հասարակական կազմակերպությունները և, միևնույն ժամանակ, այն ադրբեջանցի գիտնականները, որոնց ես ճանաչում եմ, բազմաթիվ գիտական ​​աշխատանքներ են արել այս ոլորտում», — ասել է Ադրբեջանի նախագահը երկրի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված նիստի իր ելույթում։
    📌 Նա նշել է, թե «ադրբեջանցիները երբեք չեն վարակվել անջատողականության հիվանդությամբ»․ «Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրել է: Այսօր ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում և չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար»։

  • 2026-ի բյուջեի նախագծով նախատեսվել է ՆԳՆ-ին 102 մլրդ 644 մլն դրամ հատկացնել, որ…

    💰 2026-ի բյուջեի նախագծով նախատեսվել է ՆԳՆ-ին 102 մլրդ 644 մլն դրամ հատկացնել, որը 2 մլրդ 355 մլն դրամով պակաս է 2025-ի հաստատված բյուջեից։
    🗣 «Նվազեցումները հիմնականում տեղի են ունեցել երկու ծրագրերի մասով՝ ներքին գործերի կրթական ծառայություններ և ՆԳՆ ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների մոնիթորինգ և վերահսկողություն ծրագրերով»,- ԱԺ-ում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

  • Փրկարարները հայտնաբերել են անհետ կորած 3-ամյա Տիգրանի դին։ …

    Փրկարարները հայտնաբերել են անհետ կորած 3-ամյա Տիգրանի դին։

  • Ձերբակալել են կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանին, ու նրա որ…

    Ձերբակալել են կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանին, ու նրա որդուն խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու համար

  • 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում։ Տուժածների թի…

    🇦🇫 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում։ Տուժածների թիվը հասել է գրեթե 200-ի, զոհվել է առնվազն 8 մարդ։ |tert.am|

  • Ձերբակալել են կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանին ու նրա որդ…

    ❗️Ձերբակալել են կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանին ու նրա որդուն՝ խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
    🗣 «Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:
    📌 […] Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության՝ ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել», — ասված է փաստաբանի հայտարարությունում, որին կից տեղադրել է այդ օրը բակի տեսախցիկներից նկարահանված տեսանյութ։

  • Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք։ Նոյեմբերի 2-ին` տեղական ժամանակով ժամ…

    ❗️Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք։
    📌 Նոյեմբերի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:49-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտիու՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ գրանցվել է 4.1 մագնիտուդով երկրաշարժ:
    🔸Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
    📌 Երկրաշարժը զգացել են՝ Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը ՆԳՆ ոստիկանությունը այսօր…

    ‼️Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը 📌 ՆԳՆ ոստիկանությունը այսօր 18։00-ի սահմաններում հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022թ․ ծնված Տիգրան Օվանեսովը կորել է ժամը 16։30-ի սահմաններում։ 🔸 Ոստիկանությունը և…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է զորք ուղարկել Նիգերիա, եթե Աֆրիկայի ամենա…

    🇺🇸🇳🇬 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է զորք ուղարկել Նիգերիա, եթե Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը չկասեցնի «իսլամիստների կողմից քրիստոնյաների սպանությունները»։
    📌 ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում հանձնարարել է Պենտագոնին մշակել հնարավոր հարձակման պլան այն բանից հետո, երբ ուրբաթ օրը նա հայտարարել էր, թե «քրիստոնեությունը գոյաբանական վտանգի առաջ է Նիգերիայում»։
    🔸 Նիգերիայում այսօր տեղի են ունենում բազմաթիվ հակամարտություններ, որի արդյունքում, ըստ փորձագետների, զոհվում են թե՛ քրիստոնյաներ, թե՛ մահմեդականներ։
    📌 Նիգերիայի կառավարությունը, իր հերթին, մերժել է ԱՄՆ իշխանության պնդումները՝ դրանք անվանելով անհիմն հայտարարություններ «քրիստոնյաների ցեղասպանության մասին»։