Category: Infocom

  • Վրաստանում մեղադրանք է առաջադրվել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Վրաստ…

    🇬🇪⚖️ Վրաստանում մեղադրանք է առաջադրվել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ 🗣 Վրաստանի գլխավոր դատախազությունից հայտարարել են, որ մեղադրանքը վերաբերում է փողերի լվացմանը և առանձնապես խոշոր չափերի եկամուտների ձեռքբերմանը։ 📣 Ըստ դատախազության՝ 2019-2024 թվականներին…

  • ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Գառնիի բնակչի նկատմամբ՝ Ամեն…

    ⚖️ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Գառնիի բնակչի նկատմամբ՝ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված «Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն» արտահայտության համար:
    🗣 Դատախազությունից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ վարույթը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հոդվածով։ Նախնական քննություն է ընթանում։
    📌 Նշենք, որ Գառնիի բնակիչն այս արտահայտությունն արել էր` պատասխանելով իշխանական civic.am լրատվամիջոցի հարցին, թե «ինչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ խմբ.) հեռանա»։ |arm.sputniknews.ru|

  • ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «ցնցված է» Իրանում ցու…

    🇺🇳🇮🇷 ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «ցնցված է» Իրանում ցուցարարների դեմ բռնության մասին հաղորդագրություններից, որոնք հանգեցրել են զոհերի ու վիրավորների:
    🗣 «Խոսքի ազատության, խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները պետք է լիովին հարգվեն և պաշտպանվեն»,- ասել է Գուտերեշը՝ կոչ անելով Իրանի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ անհարկի կամ անհամաչափ ուժի կիրառումից։ |azatutyun.am|

  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է վարչական շրջաններում ձնամաքրման աշխատա…

    ❄️ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներից։
    💬 Նա գործակարգավարական խորհրդակցությանը ասաց, որ վարչական շրջանները բավարար ջանքեր չեն գործադրել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին իրազեկելու հարցում, ինչի հետևանքով քաղաքի բազմաթիվ հատվածներ չեն մաքրվել։
    📌 Ըստ Ավինյանի՝ մի շարք վարչական շրջաններում ձնամաքրման պարտավորությունները չկատարելու համար որևէ տուգանք չի սահմանվել, ինչն անընդունելի է։ |civilnet.am|

  • Իրանում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել երկրում օրեր շարունակ տեղի ունեցող ցո…

    🇮🇷 Իրանում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել երկրում օրեր շարունակ տեղի ունեցող ցույցերի և անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակին։ Երկրի կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ սուգը «Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ իրանական ազգային պայքարում» զոհվածների հիշատակի համար է։
    📌 Իրանից պաշոնական տեղեկատվությամբ ցույցերի ընթացքում 38 իրանցի իրավապահ է զոհվել. ցուցարարների զոհվելու մասին պաշտոնական տվյալներ չկան: Արևմտյան լրատվամիջոցներից AP-ն, հղում անելով ակտիվիստներին, հայտնում է, որ ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 544 մարդ։
    🇺🇸🗣 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը hունվարի 11-ին Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է. «Իրանի առաջնորդները զանգահարել են… Հանդիպում է նշանակվում… Նրանք ցանկանում են բանակցել»։ |armenpress.am|

  • Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց, քան…

    🗣️ Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց, քանի որ ՔԿՀ-ում բացակայել է հացադուլ անցկացնելու համար նախատեսված մեկ այլ խուց։ [Փաստաբան Ռուբեն Մելիքյան]

  • Արշակ սրբազանը ևս մեկ անգամ հերքեց իրեն վերագրվող տեսանյութերի իսկությունը՝ դրա…

    Արշակ սրբազանը ևս մեկ անգամ հերքեց իրեն վերագրվող տեսանյութերի իսկությունը՝ դրանց վերաբերյալ ներկայացնելով 4 հանգամանք: 🔸 Առաջինը նա նշեց այն, որ շրջանառված տեսագրությունների տարածման համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, և, նրա խոսքով, Քննչական կոմիտեն…

  • Սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը հաղորդում է, որ Սիրիայի դեմոկրատական ​​ուժե…

    🇸🇾 Սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը հաղորդում է, որ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի քուրդ մարտիկների վերջին ստորաբաժանումները լքել են Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանը և ավտոբուսներով ուղևորվել երկրի հյուսիս-արևելք։
    🔸 Հեռուստաալիքի տվյալներով՝ տասը ավտոբուսով 350 զինյալ է տեղափոխվել Հալեպի արևելյան արվարձան, որտեղից նրանք պետք է ուղևորվեն Եփրատի արևելյան ափ։ |1lurer.am|

  • Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին սկսված հակակառավարական զանգվածա…

    ❗️Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին սկսված հակակառավարական զանգվածային ցույցերը շարունակվում են։
    🇮🇷 🇺🇸 Իրանը Թրամփին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի նրան, որ Թեհրանը պատասխան հարվածներ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում գտնվող ռազմաբազաներին, հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
    🔸 Այս ֆոնին Թրամփը դարձյալ սպառնացել է Իրանին միջամտել գործընթացներին։
    📌 Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իրանում տեղի ունեցողը քննարկել է նաեւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։ Լրատվամիջոցն իր աղբյուրներին հղումով նշում է, որ ԱՄՆ հնարավոր միջամտության կապակցությամբ Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցում Մասիսի Սբ Թադեոս եկեղեցում։ Պատարագը մատո…

    📌 Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցում Մասիսի Սբ Թադեոս եկեղեցում։
    🔸 Պատարագը մատուցում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, որին կաթողիկոսը Մասյացոտնի թեմի կաթողիկոսական տեղապահ էր նշանակել Նիկոլ Փաշինյանին միացած Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին այդ պաշտոնից ազատելուց հետո։