Category: Infocom

  • Դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմ…

    Դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ նրան արգելվել է հանդես գալ որևէ կոչ պարունակող հայտարարություններով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Պաշտպանը նշել…

  • Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1966 թվական…

    📣 Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1966 թվականին ծնված Արթուր Հայրապետյանը:
    📌 Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    [ՀՀ ՆԳՆ Ոստիկանություն]

  • ՀՀ զինված ուժերում 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահ է արձանագրվել․ պա…

    🗣 ՀՀ զինված ուժերում 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահ է արձանագրվել․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան
    📣 «Դեպքերից մեկը՝ կայծակնահարություն, 1՝ հոսանքահարում, 2՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 2՝ առողջական խնդիրների պատճառով: Բոլորը ժամկետային զինծառայողներ չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողներ են»,- ասել է Պապիկյանը:

  • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց. 1,5 տարվա ծ…

    🗣 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց.
    🔸 1,5 տարվա ծառայության պայմաններում սահմանային ծառայություն իրականացնողները 30 օր արձակուրդ կունենան (ամեն 6 ամիսը մեկ՝ 10 օր), իսկ թիկունքային զորամասերում ծառայողները՝ 21 օր:
    🔸 «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը 5 տարով է, իսկ ծառայության ավարտին տրվում է 5 մլն դրամ պատվովճար։ Առաջարկվում է հնարավարություն տալ պայմանագիրն ավելացնելու ևս 2 և 5 տարով, որի արդյունքում 1.5 մլն դրամ կտրվի 2 տարվա համար, ու ևս 5 մլն դրամ՝ 5 տարվա համար:
    🔸 ՊՆ-ն զինվորական նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել: Առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն կլինի, որով կարգելվի նոր համազգեստի վաճառքը խանութներում:

  • ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի, Թուրքիայի սահմաններով: …

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի, Թուրքիայի սահմաններով:
    📣 ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է,որ Իրանում իրավիճակը լարված է, բողոքի ցույցերը կարող են վերածվել բռնության՝ հանգեցնելով ձերբակալությունների և վիրավորների, շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, հասարակական տրանսպորտի խափանումները և ինտերնետի արգելափակումը:
    🔸 Իրանը լքելու տարբերակների թվում ԱՄՆ-ն նշել է նաև Թուրքմենստանի ցամաքային սահմանը, սակայն հավելել է, որ ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ է Թուրքմենստանի կառավարության հատուկ թույլտվություն սահմանին մոտենալուց առաջ։ |azatutyun.am|

  • Թրամփը hունվարի 11-ին Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է. «Իրանի առաջ…

    Թրամփը hունվարի 11-ին Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է. «Իրանի առաջնորդները զանգահարել են… Հանդիպում է նշանակվում… Նրանք ցանկանում են բանակցել»։

  • Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:…

    Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

  • Թրամփը հայտարարել է Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահ…

    🇺🇸📈 Թրամփը հայտարարել է Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին։
    🗣 «Ուժի մեջ է մտնում անմիջապես. Իրանի հետ բիզնես վարող ցանկացած երկիր կվճարի 25% մաքսատուրք ԱՄՆ-ի հետ կատարվող ցանկացած և բոլոր գործարքների համար։ Այս որոշումը վերջնական է և վճռորոշ»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social հարթակում։ |armenpress.am|

  • «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Վեդիի բնակչի՝ վարչապետի ներկայությամբ պատարագի…

    ⚖️ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Վեդիի բնակչի՝ վարչապետի ներկայությամբ պատարագի մասնակցության մասով դիմել է Դատախազություն։
    🗣️ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը կասկածներ ունի, որ հանցագործություն է տեղի ունեցել. քաղաքացին ոչ թե իր կամքով է գնացել, այլ՝ հարկադրված, խախտվել է քրեական օրենսգրքի՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածը:
    📣 Վեդիի կոմունալ սպասարկում և բարեկարգում ընկերության աշխատակիցը երեկ լրագրողներին սկզբում ասում էր, թե պահանջել են, որ հասնի Մասիս, հետո էլ, թե՝ իր ցանկությամբ է եկել:
    📌 Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է բողոքը, հայտնել են, որ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել դրան: |azatutyun.am|

  • 15 000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ 2026 թվականի ընթացքում կազատվ…

    ⚡️🚙 15 000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ 2026 թվականի ընթացքում կազատվեն ներմուծման մաքսատուրքից։

    📣 15 000-ից 3000-ը հատկացվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտներին, իսկ 12 000-ը՝ այլ սուբյեկտներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց)։
    Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 22-ից և կտարածվի նույն օրվանից ձևակերպված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։
    [ՊԵԿ]