Category: Infocom

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզ…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզի պատկեր՝ այն անվանելով «Թրամփի նեղուց»։

  • Հայաստանի հավաքականը տանը հաղթանակ տարավ Լիտվայի նկատմամբ՝ 2-0 հաշվով։ ՈՒԵՖԱ ազ…

    🇦🇲🇱🇻 Հայաստանի հավաքականը տանը հաղթանակ տարավ Լիտվայի նկատմամբ՝ 2-0 հաշվով։
    ⚽️ ՈՒԵՖԱ ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային հանդիպմանն աչքի ընկան Գևորգ Հարությունյանը և Արթուր Ղարիբյանը։
    📌 Սեպտեմբերի 28-ին կկայանա Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը։

  • Սեպտեմբերի 28-ից Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողո…

    🚘 Սեպտեմբերի 28-ից Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
    🚫 Մասնավորապես`Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Երևանում ոստիկանները օտարերկրացուց 51 փաթեթ կոկաին են առգրավել։ Երևանի Վախթանգ …

    ❗️ Երևանում ոստիկանները օտարերկրացուց 51 փաթեթ կոկաին են առգրավել։
    ⚖️ Երևանի Վախթանգ Անանյան փողոցում ոստիկանները ձերբակալել և բաժին տեղափոխեցին Պարոնյան փողոցում բնակվող օտարերկրացի մի տղամարդու։
    🔸 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է փոշենման զանգվածով 48 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 55 գրամ։ Օտարերկրացին հայտնել է նաև, որ փաթեթներում կոկաին է ու ևս երեք փաթեթ արդեն տեղադրել և լուսանկարներն ուղարկել է տելեգրամյան հասցեատիրոջը։
    📌 Օտարերկրացին կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • «Արզնի կաթնամթերք»-ի կաթի եվ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն…

    🥛 «Արզնի կաթնամթերք»-ի կաթի եվ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է (Երևան, Նոր Նորք):
    ❌ Հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության հետ:
    📌 Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ու կաթի և կաթնամթերքի արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված նորմերին: Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
    [ՍԱՏՄ]

  • ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ…

    ⚖️ ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ
    🗣 Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ կառավարությանը վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և որևէ կերպ չսահմանափակել նրա ազատությունը, դադարեցնել նրան պատգարակի վրա տեղափոխելու պրակտիկան, ապահովել նրա բժշկական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացումը, վերացնել նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը և թույլ տալ բուժման նպատակով մեկնել Գերմանիա։ |armenpress.am|
    📣 Գագիկ Խաչատրյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկվել ՄԻԵԴ. նա ֆունկցիոնալության 66% կորուստ ունի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Արա Ղազարյանը։ 📌 Արա Ղազարյանի փոխանցմամբ՝ հրատապ…

  • Կաշառքի գործով ձերբակալվել են Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք։ Մասն…

    ⚖️ Կաշառքի գործով ձերբակալվել են Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք։
    🗣 Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ։
    [Հակակոռուպցիոն կոմիտե] |news.am|

  • Ոսկեհատի կամուրջը փակ է․ Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ «Զվարթնոց» թաղամասից դեպ…

    🚙 Ոսկեհատի կամուրջը փակ է․ Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ «Զվարթնոց» թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող կամուրջը վթարային վիճակում է։
    📌 Տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ռեկորդային 349 …

    🇷🇺🗳 Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ռեկորդային 349 մանդատ։
    📌 Այս մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան՝ ամփոփելով Պետդումայի ընտրությունների արդյունքները։
    📃 ՌԴ կոմունիստական կուսակցությունը ստացել է 37 մանդատ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19 մանդատ:
    🗣 Պամֆիլովայի խոսքով՝ ընտրողների մասնակցությունը ռեկորդային է: «Մասնակցել է ընտրողների ավելի քան 59,8%-ը` 67 միլիոն 448 հազար 94 մարդ: Սա վերջին 3 խորհրդարանական ընտրարշավների համար ռեկորդային ցուցանիշ է», — ասել է նա։ |arm.sputniknews.ru|

  • «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ, կալանավորված Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղ…

    ‼️ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ, կալանավորված Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
    🗣 Գործարարի խոսնակն «Ազատությանը» հայտնել է, որ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվում իրանցի գործարարների գործով, որոնք վարույթով տուժող են ճանաչված: |azatutyun.am|
    Ծառուկյանի հարցաքննությունը ավելի քան 10 ժամ անց ավարտվեց
    📌 ԲՀԿ առաջնորդին կրկին տարել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։