Category: Infocom

  • Օգոստոսի 6-ին հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրո…

    🔥 Օգոստոսի 6-ին հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում։
    👨‍🚒 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
    📌 Ըստ նախնական տվյալների՝ այրվում է շինարարական աղբ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • ALT SHIFT 11 | ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ձախ, աջ և կենտրոն, Մարքս, Ժիժեկ ու իրական …

    ALT SHIFT 11 | ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ձախ, աջ և կենտրոն, Մարքս, Ժիժեկ ու իրական Հայաստան
    ALT SHIFT-ի տասնմեկերորդ քննարկման թեման քաղաքական գաղափարախոսություններն են։
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչ քաղաքական գաղափարախոսություններ կան, ինչ են գրում տեսաբանները, և թե որտեղ են իրենք գաղափարախոսությունների քարտեզի վրա։

    ALT SHIFT 11 | ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ձախ, աջ և կենտրոն, Մարքս, Ժիժեկ ու իրական Հայաստան

    ALT SHIFT 11 | ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ձախ, աջ և կենտրոն, Մարքս, Ժիժեկ ու իրական Հայաստան
    ALT SHIFT-ի տասնմեկերորդ քննարկման թեման քաղաքական գաղափարախոսություններն են։
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ…

  • «Ռուսաստանը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու հարցով…

    🇷🇺🇦🇲 «Ռուսաստանը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու հարցով որևէ դիմում Հայաստանից չի ստացել, սակայն մենք անդադար հրապարակային հայտարարություններ ենք լսում այդ մասին», – «Ինտերֆաքս»-ի հարցին ի պատասխան՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
    🚉Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ «Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատանքը՝ իրականացնելով կոնցեսիոն կառավարումը»։
    🔹 Դրա հետ մեկտեղ, Օվերչուկը նշել է, թե ինքը ցանկանում է, որ խնդիրը լուծվի «հանդարտ մթնոլորտում՝ խորհրդակցությունների ռեժիմով»։ |azatutyun.am|
    💬 Հայկական երկաթուղու հարցը պետք է լուծվի. Նիկոլ Փաշինյան 🔸 «Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել (Պուտինի հետ հեռախոսազրույցում՝ խմբ), բայց մեր դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել…

  • Օգոստոսի 6-ին՝ ժամը 16։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստա…

    🚨 Օգոստոսի 6-ին՝ ժամը 16։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում քաղաքացին մնացել է աղբակույտի տակ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    📌 Փրկարարներն աղբակույտից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է, բժշկական կենտրոնում արձանագրվել է քաղաքացու մահը։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշ…

    🔸 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։
    [ՀՀ կառավարություն]

  • Բարձրագույն կրթության գինը. ինչ են ցույց տալիս 2023-2026 թթ. տվյալները2026 թվակա…

    Բարձրագույն կրթության գինը. ինչ են ցույց տալիս 2023-2026 թթ. տվյալները
    🎓2026 թվականին Հայաստանի պետական և ոչ պետական բուհեր է ընդունվել 10 958 դիմորդ։ Սա հայտագրված դիմորդների 69.1%-ն է և դպրոցական շրջանավարտների՝ 49.35%-ը։ Ընդունվածների 81%-ը կամ ամեն 5-ից 4-ը սովորելու է վճարովի համակարգում։
    💰Վճարովի կրթության դեպքում ուսման վարձը կարող է կարևոր գործոն դառնալ. մասնագիտություն ընտրելիս դիմորդները կարող են նախապատվությունը տալ այն տարբերակին, որը համապատասխանում է իրենց ֆինանսական հնարավորություններին։
    🤔Ինչպե՞ս է փոխվել բարձրագույն կրթության ծառայությունների գինը վերջին տարիներին: «Ինֆոքոմը» ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի՝ 2023-2026 թթ. հրապարակած տվյալները։

  • Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա 2 ժամերին անհասանելի կ…

    📱✍️ Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա 2 ժամերին անհասանելի կլինի:
    👨‍💻 Էլեկտրոնային ստորագրությունը սպասարկող կազմակերպության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։
    [ՀՀ պետական եկամուտների կոմիտե]

  • Նոր քրեական գործ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկ…

    ⚖️ Նոր քրեական գործ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել։
    📣 «2010 թվականի օգոստոսի 17-ին Ս․Ա․-ն ու Գ․Ծ․-ն, վերջինիս Առինջում գտնվող առանձնատան այգում լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր, որոնց հիման վրա 2011 թվականի մարտի 14-ին նրա կողմից լիազորված անձ Հ․Գ․-ի և Ս․Ա․-ի միջև կնքվել է «Բաժնեմասի առուվաճառքի մասին» պայմանագիր, որով Ս․Ա․-ին է փոխանցվել ընկերության` Գ․Թ․-ի կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը` այդ կերպ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2.5 մլն դոլարի շորթում», — նշել են Քննչական կոմիտեից:

  • Վաղը ժամը 4-ին Վաղարշապատի դատարանում տեղի է ունենալու մի տարօրինակ բան․ Ամենայ…

    📣 Վաղը ժամը 4-ին Վաղարշապատի դատարանում տեղի է ունենալու մի տարօրինակ բան․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
    🗣 «Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու։
    🪧 Վաղը մենք ԱԺ-ում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղն ունենալու է հետևանքներ», — նշեց Կարապետյանը։
    ⚖️ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսները մասնակցելու են իրենց գործով օգոստոսի 7-ի դատական առաջին նիստին: 🗣 Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

  • Վարչապետի որոշմամբ՝ Տաթևիկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ, Ռուբե…

    📃 Վարչապետի որոշմամբ՝ Տաթևիկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ, Ռուբեն Սիմոնյանն ազատվել է այս պաշտոնից։
    📌 Արման Պետրոսյանը ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
    Միևնույն ժամանակ, Փաշինյանի որոշումներով՝ Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում, Արթուր Գասպարյանը՝ ՊՊԾ պետի պաշտոնում, իսկ Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում: