Category: Infocom

  • Կաշառքի գործով ձերբակալվել են Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք։ Մասն…

    ⚖️ Կաշառքի գործով ձերբակալվել են Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք։
    🗣 Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ։
    [Հակակոռուպցիոն կոմիտե] |news.am|

  • Ոսկեհատի կամուրջը փակ է․ Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ «Զվարթնոց» թաղամասից դեպ…

    🚙 Ոսկեհատի կամուրջը փակ է․ Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ «Զվարթնոց» թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող կամուրջը վթարային վիճակում է։
    📌 Տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ռեկորդային 349 …

    🇷🇺🗳 Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ռեկորդային 349 մանդատ։
    📌 Այս մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան՝ ամփոփելով Պետդումայի ընտրությունների արդյունքները։
    📃 ՌԴ կոմունիստական կուսակցությունը ստացել է 37 մանդատ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19 մանդատ:
    🗣 Պամֆիլովայի խոսքով՝ ընտրողների մասնակցությունը ռեկորդային է: «Մասնակցել է ընտրողների ավելի քան 59,8%-ը` 67 միլիոն 448 հազար 94 մարդ: Սա վերջին 3 խորհրդարանական ընտրարշավների համար ռեկորդային ցուցանիշ է», — ասել է նա։ |arm.sputniknews.ru|

  • «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ, կալանավորված Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղ…

    ‼️ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ, կալանավորված Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
    🗣 Գործարարի խոսնակն «Ազատությանը» հայտնել է, որ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվում իրանցի գործարարների գործով, որոնք վարույթով տուժող են ճանաչված: |azatutyun.am|
    Ծառուկյանի հարցաքննությունը ավելի քան 10 ժամ անց ավարտվեց
    📌 ԲՀԿ առաջնորդին կրկին տարել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։

  • Լարսը բացվել է տրանսպորտային միջոցների համար. Վրաստանում գետի վարարման վտանգն ա…

    ‼️ Լարսը բացվել է տրանսպորտային միջոցների համար. Վրաստանում գետի վարարման վտանգն անցել է:
    🗣 Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ |arm.sputniknews.ru|
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

  • Կասպից ծովում որոնողական գործողության արդյունքում գտնվել են 14 զոհված ղազախստան…

    🇰🇿 Կասպից ծովում որոնողական գործողության արդյունքում գտնվել են 14 զոհված ղազախստանցի զինծառայողների դիերը։
    📌 Նշենք՝ երեկ Ղազախստանի Մանգիստաուի մարզում՝ Կասպից ծովի ափին, երկրի ռազմածովային ուժերի զորավարժությունների անցկացման ժամանակ եղանակի կտրուկ վատթարացման և ուժեղ քամու պատճառով բաց ծով էր քշվել 17 զինծառայող։ Նրանցից 14-ը զոհվել է:
    🇦🇲 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական ուղերձ են հղել Ղազախստանի նախագահին ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

  • Ռուսաստանը գիշերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարձակում է …

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանը գիշերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա։ Թիրախում են եղել Կիևը և Կիևի մարզը, նաև Օդեսան։ Կան զոհեր և վիրավորներ։
    📌 Ուկրաինայի մայրաքաղաքում անօդաչու թռչող սարքը բախվել է բազմահարկ շենքի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել 7-ից 10-րդ հարկերում։ Մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է 25-հարկանի շենքի 4-րդ հարկում գտնվող շենքին։ |azatutyun.am|
    🇺🇦🇷🇺 Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի միանգամից մի քանի շրջանների, այդ թվում՝ Ուլյանովսկի, Վորոնեժի, Ռոստովի մարզերի, ինչպես նաև Պերմի երկրամասի վրա։ 🔺 Ուլյանովսկում, ըստ նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխի…

  • Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռ…

    🇺🇦🇷🇺 Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի միանգամից մի քանի շրջանների, այդ թվում՝ Ուլյանովսկի, Վորոնեժի, Ռոստովի մարզերի, ինչպես նաև Պերմի երկրամասի վրա։
    🔺 Ուլյանովսկում, ըստ նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխի, հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Տուժել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
    ▪️ Պերմի երկրամասում մեկ մարդ զոհվել է։ |factor.am|

  • ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից առաջ…

    🇮🇱 ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից առաջ տարբեր երկրների մեծ թվով պատվիրակներ լքել են դահլիճը՝ ծափահարությունների և սուլոցների ներքո։
    🔹 Հանդարտության կոչերից հետո միայն նա հնարավորություն է ունեցել սկսել ելույթը։
    📌 Ելույթում նա անդրադարձել է Թուրքիային՝ նշելով, որ այդ երկրի առաջնորդը «սպանել է հազարավոր խաղաղ քուրդ բնակիչների, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, բանտարկել է հազարավոր լրագրողների և, ըստ էության, այս հարցում համաշխարհային ռեկորդակիր է, ինչպես նաև ապօրինաբար օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը և պարբերաբար խախտում է ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի օդային տարածքը»։ |factor.am|

  • Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն…

    🇦🇲🗳 Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում, և արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային և այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաև զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։
    📌 Բայց վերջին տարիներին մեր իրականացրած ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդարացրին իրենց, Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը և Հայաստանի ժողովրդին իր խոսքն ասելու հնարավորություն տալով։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի իր ելույթում]